Էլեանոր Կաստիլիացի (1241, Կաստիլիա և Լեոն - նոյեմբերի 28, 1290 կամ 1290[1], Harby, Անգլիայի թագավորություն), Անգլիայի թագուհի։

Էլեանոր Կաստիլիացի
Դիմանկար
Ծնվել է1241
ԾննդավայրԿաստիլիա և Լեոն
Մահացել էնոյեմբերի 28, 1290 կամ 1290[1]
Մահվան վայրHarby, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն և Լինքոլնի տաճար
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն
Կրոնկաթոլիկություն
ԱմուսինԷդուարդ I[2]
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր)[2], մայր՝ Joan, Countess of Ponthieu?[2]
ԵրեխաներHenry of England?, Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)[2], Joan of Acre?[2], Ալֆոնսո (Չեսթերի կոմս), Margaret of England?[2], Mary of Woodstock?[3], Elizabeth of Rhuddlan?[2], Էդուարդ II[2], Alice of England?[3], Joan of England?[3], Juliana of England?[3], John of England?[3], Alice of England?[3], Berengaria of England?[3], Blanche of England?[3], Beatrice of England?[3], Isabella of England?[3] և Katherine of England?
 Eleanor of Castile, Queen of England Վիքիպահեստում

Էդուարդ I-ի առաջին կինը, ով ամուսնացել էր Էլեանորի հետ քաղաքական նպատակներով` հաստատելու Անգլիայի տիրապետությունը Գասկոնիայում։

Ամուսնությունը հայտնի էր իր հատուկ մտերմությամբ և Էլեանորը հաճախ ճանապարհորդում էր իր ամուսնու հետ։ Էլեանորը իր ամուսնու հետ էր Խաչակրաց իններորդ արշավանքի ժամանակ, երբ Էդուարդը վիրավորվեց Աքքայում, սակայն ժողովրդական պատմությունը, որ Էլեանորը փրկել է Էդուարդի կյանքը հավատ չի ներշնչել։ Երբ Էլեանորը մահացավ Լինքոլնի մոտ գտնվող Հարբի բնակավայրում, նրա ամուինը հրամայեց քարե խաչեր տեղադրել Լոնդոնից Չերին Քրոս ճանապարհի ամեն կանգառում։

Էլեանորը ավելի կրթված էր քան միջնադարյան թագուհիներից շատերը և մեծ մշակութային ազդեցություն թողեց անգլիացիների վրա։ Նա գրականության հովանավորներից էր և դեկորացիայի զարգացման խթանողն էր, այդ թվում իսպանական ոճի գորգերի և սփռոցների, բացի այդ այգեգործական դիզային նորամուծությունների հեղինակ էր։ Բացի այդ նա հաջող գործարար էր` հեղինակելով սեփական կահույքը որպես Պոնտյուի դքսուհի։

Ծնունդ

խմբագրել

Էլեանորը ծնվել է Բուրգոսում։ Նրա հայրը Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ն էր, իսկ մայրը` Պոնտյուի կոմսուհի Ժաննան էր[4][5]։ Նրա կաստիլերեն անունը Լեանոր էր, դարձավ Ալիենոր կամ Ալիանոր Անգլիայում։ Նրա անունը տրվել է իր մեծ տատ Էլեանոր Անգլիացու պատվին։

Էլեանորը Ֆերդինանդի և Ժաննայի հինգ երեխաներից երկրորդն էր։ Նրա ավագ եղբայր Ֆրեդինանդը ծնվել էր 1239/40 թվականին, նրա կրտսեր եղբայր Լուին` 1242/43 թվականին, հետագայում ծնվեցին ևս երկու որդի, երբ Լուին մահացավ երիտասարդ։ 1291 թվականին Էլանորի մահվան առաջին տարվա արարողությանը 49 մոմ դրվեցին հասարակական վայրում, որոնք խորհրդանշում էին Էլեանորի կյանքի 49 տարիները։ Այստեղի հետևություն կարելի է անել, որ Էեանորը ծնվել է 1241 թվականին։ Քանի որ նրա ծնողները հեռացած են եղել միմյանցից 13 ամիս, երբ Ֆերդինանդը ռազմական արշավանք էր իրականացնում Անդալուսիայում և որտեղից վերադարձել է միայն 1241 թվականի փետրվարին, Էլեանորը հավանաբար ծնվել է նույն տարվա վերջին։ Նրա հոր խարհրդականները և նրա խորթ եղբայր Ալֆոնսո X-ը հայտնի էին իրենց սիրով դեպի գրականությունը։ Երկու թագավորները նաև հետաքրքրված էին թագավորական ընտանիքի երեխաների խորը կրթությամբև այդ պատճառով Էլեանորի կրթությունը ստանդարտից բարձր էր[6]։ Նա իր հոր մահանալուց նրա կողքին էր 1252 թվականին Սևիլյայում[7]։

Չկայացած ամուսնություն Թեոբալդ II Նավառացու հետ

խմբագրել

Մինչ 1254 թվականին Էելանորը կամուսնանար Էդուարդ I-ի հետ Կաստիլիայի թագավորները 1252 թվականին ծրագրում էին ամուսնացնել նրան Նավառեի թագավոր Թեոբալդ II-ի հետ։ Վախենալով կաստիլիական վերահսկողությունից Մարգարետ Բուրբոնը (Թեոբալդի մայրը և ռեգենտը) 1253 թվականի օգոստոսին դաշինք կնքեց Արագոնի թագավոր Խայմե I-ի հետ և որպես պայմանագրի մաս խոստացավ, որ Թեոբալդը երբեք չի ամուսնանա Էլեանորի հետ։

Ամուսնություն

խմբագրել

1252 թվականին Ալֆոնսո X-ը վերակենդանացրեց մեկ այլ ժառանգական պահանջ, այս անգամ Գասկոնիայի դքսութան նկատմամբ, որը գտնվքում էր Ակվիտանիայի հարավում և Անգլիայի թագավորների վերջին տիրույթն էր Ֆրանսիայում։ Հենրի III-ը արագորեն ընդդիմացավ Ալֆոնսոյի պահանջներին դիվանագիտական և ռազմական գործողություննեով։ 1254 թվականին երկու թագավորները սկսեցին քննարկումները և համաձայնության գալով Էլեանորի օժիտի շուրջ ֆինանսական հարցերում, Հենրին և Ալֆոնսոն որոշեցին ամուսնացնել Էլեանորին Հենրիի որդի Էդուարդի հետ և Ալֆոնսոն պետք է փոխանցեր Գասկոնիայի նկատմամբ իրավունքները Էդուարդին։

Երիտասարդ զույգը ամուսնացավ 1254 թվականի նոյեմբերի 1-ին Բուրգոսի Լաս Ուելգաս եկեղեցում։ Էդուարդը և Էլեանորը ազգական էին, քանի որ Էդուարդի պապ Անգլիայի թագավոր Հովհանը և Էելանորի մեծ տատ Էլեանոր Անգլիացին եղել են քույր և եղբայր։ Ամուսնությունից հետո նրանք մոտ մեկ տարի անցկացրեցին Գասկոնիայում, որտեղ Էդուարդը կառավարեց որպես Ակվիտանիայի լորդ։ Այս ժամանակ Էլեանորը տասներեք և կես տարեկան էր և ունեցավ առաջին երեխան, կարճ կյանք ունեցած աղջիկ։ Էլեանորը ուղևորվեց Անգլիա միայնակ 1255 թվականի ամռանը։ Էդուարդը նրան հետևեց մի քանի ամիս անց[8]։

Հենրի III-ը շատ ուրախ էր, որ Գասկոնիայի ճգնաժամը հեշտությամբ լուծվեց, սակայն անգլիացի ազնվականները վախենում էին, որ Էլեանորը Անգլիա իր հետ կբերի իր ազգականներին և մտերիմներին` օգտվելով Հենրիի գթասրտությունից։ Նրա ազգականներից քչերը եկան Անգլիա նրա ամուսնությունից հետո։ Էլեանորը չափազանց երիտասարդ էր, որպեսզի կարողանար կանգնեցնել նրանց կամ Հենրիին թույլ չտար սատարել նրանց, այնուամենայնից նրան մեղադրում էին և նրա ամուսնությունը շուտով դարձավ անցանկալի։

Սակայն անգլիացի, ֆրանսիացի և նորման զինվորների ներկայությունը օգնեց վերանվաճել Սևիլյան և Կորդովան Մարրական թագավորություններից ի շնորհիվ թագավորական տների դաշինքի, մինչև նրանց հարաբերությունները վատացան Հարյուրամյա պատերազմի ընթացքում, որբ անգլիացիները և ֆրանսիացիները պարբերաբար դիմում էին թերակղզեցիների օգնությանը։

 
Էլեանոր

Երկրորդ բարոնական պատերազմ

խմբագրել

Էլեանորի կյանքից քիչ բան է հայտնի մինչև 1260-ական թվականները, երբ տեղի ունեցավ Երկորդ բարոնական պատերազմը Հենրի III-ի և իր բարոնների միջև թագավորության ներսում։ Այս ժամանակ Էլեանորը պաշտպանել է Էդուարդի դիրքերը` ներմուծելով նետեր իր մոր Ֆրանսիայի Պոնտյու կոմսությունից:Նրան պատերազմի ժամանակ ուղարկել էին Ֆրանսիա անվտանգության նկատառումներով։ 1264 թվականի հունիսին, երբ թագավորական բանակը պարտվեց Լյուիսի ճակատամարտում, Էդուարդը գերի ընկավ բարոններին և Էելեանորը անհամբերությամբ սպասում էր նրան Վեստմինստերյան պալատում։ Երբ Էդուարդի և Հենրիի բանակը հաղթեց բարոնների բանակին Իվեշամի ճակատամարտում 1265 թվականին, Էդուարդը ստացավ կառավարության բարփոխումների գլխավոր դերակատարումը և Էլեանորի ազդեցությունը կտրուկ աճեց։ Նրա դիրքերը մեծապես աճեցին 1266 թվականի հուլիսին, երբ երեք կարճ կյանք ունեցած դուստրերից հետո Էլեանորը տղա ունեցավ, ինչից հետո ծնվեց երկրորդ որդին 1268 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 151. — ISBN 978-1-85743-228-2
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Kindred Britain
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
  4. Hamilton, 1996, էջ 92
  5. Powicke, 1991, էջ 235
  6. Cockerill, Sara (2014). Eleanor of Castile: The Shadow Queen. Amberley. էջեր 54–57.
  7. Carmi Parsons, John (1995). Eleanor of Castile, Queen and Society in Thirteenth-Century England. էջ 9.
  8. Cockerill, Sara (2014). Eleanor of Castile: The Shadow Queen. Amberley. էջեր 87–88.