Ալֆոնսո IX Լեոնացի
Ալֆոնսո IX Լեոնացի (օգոստոսի 15, 1171, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - սեպտեմբերի 24, 1230 կամ սեպտեմբերի 23, 1230[1], Սարիա, Լուգո, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն), Լեոնի և Գալիսիայի թագավորը Բուրգունդյան արքայատոհմից, կառավարել է 1188-1230 թվականներին։ Ֆերդինանդ II-ի և Ուռակա Պորտուգալացու որդին է։ Գահ է բարձրացել հոր մահից հետո և կառավարել մինչև մահ։ Ըստ Իբն Խալդունի՝ նա ունեցել է Baboso (Թացմորուքավոր) մականունը, որը կրում էր այն պատճառով, քանի զայրանալիս բերանից փրփուր էր դուրս գալիս։
Կենսագրություն Խմբագրել
Ալֆոնսոն ծնվել է Սամորայում և եղել է Ֆերդինանդ II-ի և Ուռակա Պորտուգալացու միակ որդին։ Դառնալով Լեոնի կառավարիչը՝ ակտիվ մասնակցություն է ունեցել Ռեկոնկիստային՝ արաբներից նվաճելով գրեթե ամբողջ Էստրեմադուրան։
Կառավարման ժամանակ մեկ այլ առավել կարևոր իրադարձություն էր 1188 թվականի Լեոնում գումարված Կորտեսը՝ առաջին եվրոպական խորհրդարանը՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-յի «Աշխարհի հիշողություն» ծրագրի[5]։ Այս քայլին գնալուն թագավորին հարկադրել է իր կառավարման սկզբնական շրջանում տնտեսական դժվար դրությունը և անհրաժեշտություն է ստեղծվել մեծացնելու հարկերը. անհրաժեշտ էր բարձրացնել ընչազուրկ դասակարգի հարկերը, որոնք էլ սկսեցին բողոքել։ Այդ ժամանակ Ալֆոնսոն որոշում է կայացրել հրավիրել ընդհանուր ժողով բնակիչների, հոգևորականների և քաղաքը ներկայացնողների հետ, որոնք պահանջում էին փոխհատուցում և վերահսկողություն սահմանել թագավորի ծախսերին։
Այն բանից հետո, երբ Ալֆոնսո VIII Կաստիլացին Ալարկոսի մոտ ճակատամարտում ջախջախվել է, Ալֆոնսո IX-ը մուսուլմաների օգնությամբ ներխուժել է Կաստիլիա։ 1197 թվականին ամուսնացել է իր զարմուհի Բերենգարիա Կաստիլացու հետ՝ Լեոնի և Կաստիլիայի միջև խաղաղությունն ամրապնդելու նպատակով։ Քանի որ ամուսինները սերտ ազգակցական կապեր ունեին, Հռոմի պապ Ցելեստին III-ի թագավորի և թագավորության վրա ինտերդիկտ է դրել։ Հետագայում պապը փոխել է իր որոշումը՝ միայն Ալֆոնսոյին վտարելով եկեղեցուց, ինչն իրականում այդքան էլ չի անհանգստացրել թագավորին, որը հոգևորականության մեջ ուներ իր սեփական աջակցությունը։
1218 թվականին Ալֆոնսոն հիմնել է Սալամանկայի համալսարանը՝ հնագույնն Իսպանիայում։ Թագավորը իր կյանքի վերջին տարիներին ուղևորվել է Սանտյագո դե Կոմպոստելա՝ այցելելու Սուրբ Հակոբի մասունքներին, որի մասին չափազանց շատ էր կարդացել։ Ճանապարհին իրեն վատ է զգացել և կանգ է առել Վիլյանուեվա դե Սառիա մոտ, որտեղ էլ մահացել է 1230 թվականի սեպտեմբերի 23-ին կամ 24-ին։ Համաձայն կտակի՝ թաղվել է Սանտյագո մայր տաճարի մոտ՝ հոր կողքին։
Երեխաներ Խմբագրել
- Թերեզա Պորտուգալացու հետ առաջին ամուսնությունից.
- Ֆեռնանդո՝ (մոտ 1192-1214 թվականի օգոստոս), ամուսնացած չի եղել և զավակներ չի ունեցել,
- Երանելի Սանչա՝ (մոտ 1193-1270 թվականներ)։ Ալֆոնսոյի ապագա ժառանգորդը, կարող էր գահի հավակնորդ լինել, սակայն մոր և հոր երկրորդ կնոջ բանակցությունների արդյունքում նա թագուհի չի դարձել, փոխարենը ստացել է լավ ժառանգություն և թոշակի անցել վանքում։ Մահից հետո սրբացվել է։
- Դուլսա՝ անվանել են նաև Ալդոնսա (մոտ 1194-1195 թվականներից 1243-ից հետո), չի ամուսնացել, ամբողջ կյանքն ապրել է մոր հետ։ Երեխաներ չի ունեցել։
- Բերենգարիա Կաստիլացու հետ երկրորդ ամուսնությունից[6]՝
- Լեոնորա՝ (1198/1199-1202)
- Ֆեռնանդո՝ (1199-1252), Կաստիլիայի թագավոր։ Երկու անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամունսությունը Բեատրիսե Շվաբացու՝ Շվաբի դուքս Ֆիլիպի և Իրինա Անգելինայի դստեր հետ, որից ունեցել է 10 երեխա։ Երկրորդ անգամ ամուսնացել է Օմալ Սիմոն դե Դամմարտենիի և Մարիա Պոնտյեի դստեր՝ Ժաննա դե Դամմարտենի հետ, որից ունեցել է հինգ երեխա։
- Կոնստանցա՝ (1200-1242), միանձնուհի Լաս Ուելգաս վանքում՝ Բուրգոսի մոտ։
- Ալֆոնսո՝ (1202—1272)՝ 3 անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամուսնությունը Գոնսալո Նունես դե Լարայի և Մարիա Դիաս Յամես դե Լիմայի դստեր՝ Մաֆալդե Գոնսալես դե Լարայի հետ, որից ունեցել է տղա ու աղջիկ։ Բացի երեք ամուսնություններից հետո երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև վեց ապօրինի երեխա։
- Բերենգարիա (1204-1237)՝ ամուսնացած է եղել Երուսաղեմի Ժան I թագավորի հետ՝ լինելով 4 երեխաների մայր
Բացի ամուսնությունների օրինական երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև ապօրինի շատ երեխաներ, որոնցից միայն 15-ի անուններն են հայտնի։ Անօրինական աղջիկներից մեկին՝ Ալդոնսային ամուսնացրել են Պեդրո Պոնսե դե Կաբրեր ասպետի հետ։ Ի նշան արքա Լեոնից ծագման՝ նրա հետնորդներն ընդունել են Պոնսե դե Լեոն ազգանունը։
Աղբյուրներ Խմբագրել
- Константин Рыжов Все монархи мира. Западная Европа. Энциклопедия.
- Doubleday, Simon R., The Lara family: crown and nobility in medieval Spain, Harvard University Press, 2001.
- Echols, Anne and Marty Williams, An Annotated index of Medieval Women, Markus Weiner Publishing Inc, 1992.
- Medieval Iberia: an encyclopedia, Ed. E. Michael Gerli and Samuel G. Armistead, Routledge, 2003.
- Moore, John Clare, Pope Innocent III (1160/61-1216): To root up and to plant, BRILL, 2003.
- Ruano, Ruano and Joannes Ribadas, Casa de la Cabrera en Cordoba, 1779.
- Анонимные авторы.։ «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-17
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ https://commons.wikimedia.org/wiki/File:Adeffonsus_rex_legionensium_et_gallecie.jpg
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
- ↑ The Decreta of León of 1188 - The oldest documentary manifestation of the European parliamentary system
- ↑ Shadis, 2009, էջ 3
Գրականություն Խմբագրել
- «Альфонс, короли Кастилии и Леона»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Shadis, Miriam Berenguela of Castile (1180-1246) and Political Women in the High Middle Ages. — Springer, 2009. — 251 p. — ISBN 0230103138, 9780230103139
- Alonso Isabel (2002)։ «Desheredamiento y desafuero, o la pretendida justificación de una revuelta nobiliaria»։ Cahiers d'Études Hispaniques Médiévales (իսպաներեն) (25)։ էջեր 99–129։ ISSN 2108-7083
- Ayala Martínez Carlos de (1997)։ «Las órdenes militares en el siglo XII castellano. La consolidación de los maestrazgos»։ Anuario de Estudios Medievales (իսպաներեն) (27) (Consejo Superior de Investigaciones Científicas, CSIC: Institución Milá y Fontanals)։ ISSN 0066-5061
- Calderón Medina Inés (2011)։ «Las otras mujeres del rey: El concubinato regio en el reino de León (1157- 1230)»։ Seminário Medieval 2009–2011 (իսպաներեն)։ Coordinators:Ferreira, María do Rosário; Laranjinha, Ana Sofia; Ribeiro Miranda, José Carlos։ Oporto: Instituto de Filosofía da Faculdade de Letras da Universidade do Porto։ էջեր 255–289։ ISBN 9789898459145
- Doubleday Simon R. (2001)։ The Lara family: crown and nobility in medieval Spain։ Harvard University Press։ ISBN 9780674034297
- Echols Anne, Williams Marty (1992)։ An Annotated index of Medieval Women։ Markus Weiner Publishing Inc։ ISBN 9780910129275
- Fernandes Marques Maria Alegría (2008)։ Estudos sobre a Ordem de Cister em Portugal (պորտուգալերեն)։ Coímbra: Estudos da Faculdade de Letras da Universidade de Coimbra։ ISBN 978-972-772-019-4
- Flórez Enrique (1761)։ Antonio Marín, ed.։ Memorias de las Reynas Catholicas, historia genealógica de la Casa Real de Castilla, y de León, todos los infantes: Trages de las Reynas en estampas: y nuevo aspecto de la historia de España։ Vol. I։ Madrid։ OCLC 220697158
- Gerli E. Michael, Armistead Samuel G., eds. (2003)։ Medieval Iberia: an encyclopedia։ Routledge։ ISBN 9780415939188
- Lower Michael (2014)։ «The Papacy and Christian Mercenaries of Thirteenth-Century North Africa»։ Speculum (The University of Chicago Press)։ Vol. 89, No. 3 JULY
- Martínez Díez Gonzalo (2007)։ Alfonso VIII, rey de Castilla y Toledo (1158-1214) (իսպաներեն)։ Gijón: Ediciones Trea, S.L.։ ISBN 978-84-9704-327-4
- Martínez Martínez Martín (1997)։ Cartulario de Santa María de Carracedo 992-1500 (իսպաներեն)։ Vol. I: 992-974։ Ponferrada: Instituto de Estudios Bercianos։ ISBN 84-88635-07-9
- Moore John Clare (2003)։ Pope Innocent III (1160/61-1216): To root up and to plant։ Brill։ ISBN 9781423712138
- Reilly Bernard F. (1993)։ The Medieval Spains։ Cambridge University Press։ ISBN 9780521394369
- Rodríguez López Ana (2004)։ «Sucesión regia y legitimidad política en Castilla en los siglos XII y XIII. Algunas consideraciones sobre el relato de las crónicas latinas castellano-leonesas»։ Annexes des Cahiers de linguistique et de civilisation hispaniques médiévales (իսպաներեն)։ Vol. 16 (1)։ doi:10.3406/cehm.2004.1312
- Sánchez de Mora Antonio (2004)։ «Nuño González de Lara: "El más poderoso omne que sennor ouiese e más honrado de Espanna"»։ Historia, instituciones, documentos (իսպաներեն) (31) (Seville: University of Seville)։ ISSN 0210-7716(չաշխատող հղում)
- Shadis Miriam (2010)։ Berenguela of Castile (1180–1246) and Political Women in the High Middle Ages։ Palgrave Macmillan։ ISBN 978-0-312-23473-7
- Túy Lucas (2003)։ Rey Emma Falque, ed.։ Chronicon mundi։ Turnhout: Brepols։ ISBN 9782503037417
- Wright Roger (2000)։ El tratado de Cabreros (1206): estudio sociofilológico de una reforma ortográfica։ London: Queen Mary and Westfield College։ ISBN 9780904188592