Ֆեստուս Ռուփուս

հռոմեացի պատմիչ

Ֆեստուս Ռուփուս (լատ.՝ Féstus Rufus, անհայտ, Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[1] - հունվար 380, Եփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ, մատենագիր[3]:

Ֆեստուս Ռուփուս
Դիմանկար
Ծնվել էանհայտ
ԾննդավայրVolsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[1]
Մահացել էհունվար 380
Մահվան վայրԵփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերԲրեվարիում
Մասնագիտությունպատմաբան
Ծնողներհայր՝ անհայտ[2]

ԿենսագրությունԽմբագրել

Ֆեստուսի կյանքի հստակ ժամանակը անհայտ է: Նրա ժամանակակից պատմական աղբյուրներից պարզ է դառնում, որ նրա ծնվելու վայրը եղել է Հռոմեական Ռեցիա պրովինցիայի Տրիդենտ քաղաքը ու ապագա պատմիչը եղել է տեղի գավառական անհայտ շերտերից[4].

Հետագայում Ֆեստուսը հայտնվում է Մաքսիմինուսի անիջական շրջապատում, վերջինս, ապագայում՝ 371-376 թվականներին դառնում է Գալիայի պրետորիական պրեֆեկտուրայի պրեֆեկտ, որն էլ թույլ է տալիս Ֆեստուսին կատարել պետական պաշտոնյայի ծառայություն:

365 (կամ 368) թվականին Ֆեստուսը նշանակվում է Սիրիայի կոնսուլյար: Շուտով՝ մոտ 369 թվականին նա Հռոմի կայսր Վաղեսի (364-378) օրոք ստանում է քարտուղարի պաշտոն (magister memoriae):

372 թվականին Ֆեստուսը նշանակվում է Ասիայի պրոկոնսուլ, որը ամենայն հավանականությամբ, զբաղեցնում է մինչև 378 թվականը:

378 թվականին, Ադրիանապոլսի ճակատամարտում Վաղեսի սպանվելուց հետո, Ֆեստուսը հեռացվում է իր պաշտոնից, ապա նրա դեմ մեղադրանք է առաջադրվում, բայց, ըստ երևույթին Ֆեստուսի և նոր կայսեր՝ Թեոդոսիոս Ա Մեծի (379-395) հանդիպման արդյունքում, նախկին պրոկոնսուլի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները հանվում են: Դրանից հետո նա վերադառնում է Ասիայի իր նստավայր Եփեսոս, որտեղ շուտով (հավանաբար՝ 380 թվականի հունվարին[5]) մահանում է Նեմեսիսի տաճարում աստիճաններից սայթաքելու և մարմնական վնասվածք ստանալու պատճառով[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Seeck O. Festus 11 (գերմ.) // Kategorie:RE:Band VI,2 — 1909.
  2. 2,0 2,1 group of authors Festus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
  3. «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 37.
  4. Ամմիանուս Մարցելինուս, XXIX. 2. 22.
  5. Baldwin B. Festus // The Oxford Dictionary of Byzantium. Vol. 2. Oxford, 1991. P. 783.
  6. Եվնափիուս. Жизни философов и софистов // Римские историки IV века. М., 1997. С. 262.

ԱղբյուրներԽմբագրել