Ֆելիքս Վերդեր (գերմ.՝ Felix Werder փետրվարի 24, 1922(1922-02-24)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1] - մայիսի 4, 2012(2012-05-04)[2], Մելբուռն, Ավստրալիա), գերմանա-հրեական ծագման ավստրիալացի կոմպոզիտոր, երաժշտագետ և ուսուցիչ։

Ֆելիքս Վերդեր
Ծնվել էփետրվարի 24, 1922(1922-02-24)[1]
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]
Երկիր Ավստրալիա
Մահացել էմայիսի 4, 2012(2012-05-04)[2] (90 տարեկան)
Մելբուռն, Ավստրալիա
Ժանրերօպերա, դասական երաժշտություն և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտական քննադատ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ծագումով Լյուբլինից, բեռլինյան սինագոգներից մեկի երգիչ Բոազ Բիշոֆսերդերի (1885-1946) ընտանիքում։ 1933 թվականին նացիստների իշխանության գալուց և հրեաների հանդեպ հալածանքներ սկսելուց հետո Բիշոֆսվերդերի ընտանիքը լքել է Գերմանիան և բնակություն հաստատել Լոնդոնում, որտեղ Բիշոֆսվերդերը շարունակել է աշխատել որպես սինագոգի երգիչ։ Ավագ որդի Ֆելիքսն օգնում էր նրան՝ նոտաներ արտագրելով, միաժամանակ ուսումնասիրելով ճարտարապետություն և արվեստի պատմություն։ 1940 թվականին, սակայն, Բիշոֆսվերդերը ձերբակալվել է որպես «անցանկալի օտարերկրացի» և արտաքսվել է Ավստրալիա. 18-ամյա Ֆելիքսը կամավոր կերպով հետևել է նրան, մինչդեռ Բիշոֆսվերդերի երկրորդ կինը կրտսեր որդու հետ ստիպված էր մնալ Լոնդոնում և իր ամուսնուն միանալու հնարավորություն է ունեցել միայն 1944 թվականին[4]։

1940-1943 թվականներին Ֆելիքս Վերդերն իր հոր հետ գտնվել է Վիկտորիա նահանգի (Ավստրալիա) ներկալյալների ճամբարում։ Այնուհետև կամավոր անդամակցել է ավստրալիական բանակին։ Միևնույն ժամանակ ամուսնացել է գրող Ջուդ Ուոթենի քրոջ` Մենե Ուոթոնի հետ։ 1946 թվականին՝ իր հոր մահից հետո, նա ստացել է Ավստրալիայի քաղաքացիություն և զորացրվել է բանակից։ 1960-1977 թվականներին աշխատել է որպես կրկնուսույց, երաժշտության ուսուցիչ։ 1960-1977 թվականներին մելբուրնյան «The Age» թերթում աշխատել է որպես երաժշտական քննադատ։

Հիմնադրել է «Australia Felix» կամերային նվագախումբը, որի հետ նա կատարել է Նոր երաժշտություն և ավստրալիական ավանգարդի ստեղծագործություններ։ Շրջագայել է Եվրոպայում։

Ստեղծագործություն խմբագրել

Որպես կոմպոզիտոր՝ առաջնելույթն ունեցել է 1943 թվականին՝ մնալով ինքնուս։ Նրա ստեղծագործական ուղենիշներն էին Բելա Բարտոկը, Առնոլդ Շյոնբերգը, Պոուլ Հինդեմիթը։ 1948 թվականին Շիմոն Գոլդբերգը ցույց է տվել Վերդերի ստեղծագործությունները Յուջին Հուսենսին, ում ղեկավարությամբ էլ կայացել է «Բալետոմանիա» սիմֆոնիկ պոեմի պրեմիերան։ 1957 թվականին Վերդերի երաժշտությունը վերադարձել է Եվրոպա, Փարիզում հնչել է նրա Չորրորդ Լարային քառյակը։ 1965 թվականին լարային նվագարանների համար գրված էլեգիան կատարվել է Լոնդոնի Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ 1960-ական թվականների ստեղծագործությունները, հատկապես Երրորդ սիմֆոնիան, համարվում են կոմպոզիտորական անհատական ոճի սկիզբ։ 1960-ական թվականներից մինչև 1970-ականների սկիզբը Վերդերը գրել է յոթ օպերա, որոնք որոշակի ժողովրդականություն էին վայելում։ Վերդերի՝ էլեկտրոնային երաժշտության ոլորտում փորձերը` սկսած 1970-ական թվականներից, բարձր են գնահատվել 2007 թվականին՝ որպես թվային ալբոմ վերաթողարկվելուց հետո[5]։

Օպերա խմբագրել

  • Kisses for a Quid (1961)
  • The General (1966)
  • Agamemnon (1967)
  • The Affair (1969)
  • Private (1969)
  • The Vicious Square (1971)
  • The Conversion (1973)

Սկավառակագրություն խմբագրել

  • 1973՝ LP Felix Werder’s Banker, Discovery Stereos GYS 001 (Greg Young Production)
  • 1974՝ LP Music by Felix Werder, Volume 2, Mopoke GYS 002 (Greg Young Production)
  • 1977՝ LP Agamemnon[6]
  • 1970-ական թվականներ՝ LP Requiem
  • 1992՝ CD Machine Messages, ACMA Vol 1
  • 2007՝ CD The Tempest/Electronic Music[7]

Պարգևներ խմբագրել

  • 1975՝ Ավստրիալիայի շքանշան
  • 1986՝ Դոն Բենքսի երաժշտական մրցանակ (Don Banks Music Award)
  • 1988՝ Johann-Wenzel-Stamitz-Preis
  • 1991՝ Սըր Զելման Քոուենի մեդալ (Sir Zelman Cowen Medal)
  • 2002՝ Մելբուռնի համալսարանի պատվավոր դոկտոր
  • 2004՝ Դասական երաժշտության մրցանակ 2004 (Classical Music Award, Ավստրալիայի երաժշտության զարգացման գործում երկար տարիներ ունեցած ավանդի համար)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #123228662 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. Australian Honours Search Facility
  4. A. Dümling. Boas Bischofswerder // Lexikon verfolgter Musiker und Musikerinnen der NS-Zeit // Claudia Maurer Zenck, Peter Petersen, Sophie Fetthauer (Hg.). — Hamburg: Universität Hamburg, 2015.
  5. Stefaan Van Ryssen. Felix Werder: The Tempest
  6. «LP: Agamemnon / Felix Werder. : Product». Australian Music Centre. 1977 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.