Ֆեդերիկո Ռիկկա

իտալացի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Ռիկկա Ռոստանոլ (իսպ.՝ Federico Ricca Rostagnol, դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)[1][2], Tarariras, Colonia Department, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Մալագա» ակումբի և Ուրուգվայի հավաքականի պաշտպան:

Football pictogram.svg
Ֆեդերիկո Ռիկկա
Անձնական տվյալներ
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Tarariras, Colonia Department, Ուրուգվայ
Հասակ 177 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մալագա
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2015 Ուրուգվայ Դանուբիո 67 (4)
2016—մ.հ. Իսպանիա Մալագա 34 (1)
Ազգային հավաքական
2015 Ուրուգվայ Ուրուգվայի (մինչև 23) 5 (1)
2017—մ.հ. Ուրուգվայ Ուրուգվայ 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ռիկկան «Դանուբիո» ակումբի սան է: 2013 թվականի օգոստոսի 18-ին՝ «Սերրո-Լարգո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի առաջնությունում[3]: 2014 թվականի փետրվարի 15-ին՝ «Լիվերպուլ» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[4]: Իր առաջին մրցաշրջանում Ռիկկան թիմին օգնել է հաղթել առաջնությունում:

2016 թվականի սկզբին Ֆեդերիկոն տեղափոխվել է իսպանական «Մալագա» ակումբ[5]: Փետրվարի 27-ին՝ «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]: Ապրիլի 20-ին՝ «Ռայո Վալեկանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռիկկան խփել է իր առաջին գոլը «Մալագա» ակումբի կազմում[7]:

Միջազգային կարիերաԽմբագրել

2015 թվականին Ռիկկան հաղթել է Կանադայում կայացած Պանամերիկյան խաղերում: Մրցաշարում նա մասնակցել է Տրինիդադ և Տոբագոյի[8], Պարագվայի[9], Բրազիլիայի[10] և երկու անգամ էլ Մեքսիկայի[11][12] հավաքականների դեմ խաղերին: Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ֆեդերիկոն գոլ է խփել:

2017 թվականի հունիսի 4-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի հավաքականի կազմում[13]:

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Դանուբիո»

  •   Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն — 2013/2014

Միջազգային կարիերա

  Ուրուգվայ (մինչև 22)

  •   Պանամերիկյան խաղեր — 015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  3. «Серро-Ларго VS. Данубио 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-18 
  4. «Դանուբիո VS. Լիվերպուլ Монтевидео 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-15 
  5. «Последний день трансферного окна. Как это было» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-01 
  6. «Реал Сосьедад VS. Малага 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-27 
  7. «Малага VS. Райо Вальекано 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04-20 
  8. «Тринидад и Тобаго (до 22) VS. Уругвай (до 22) 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-13 
  9. «Уругвай (до 22) VS. Парагвай (до 22) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-22 
  10. «Бразилия (до 22) VS. Уругвай (до 22) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-23 
  11. «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-17 
  12. «Уругвай (до 22) VS. Мексика (до 22) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-26 
  13. «Ирландия VS. Уругвай 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-04 

Արտաքին հղումներԽմբագրել