Ֆարդ (արաբ․՝ فرض‎‎) կամ ֆարիդաh (فريضة) իսլամում Աստծո կողմից պատվիրված կրոնական պարտականություն։ Ֆարդ բառը նաև օգտագործվում է թուրքերեն, պարսկերեն, փաշթո, ուրդու (գրված ֆարզ), և մալայերեն (գրված ֆարդու կամ ֆարդհու) լեզուներում։ Ասված է, որ այն մուսուլմանները ովքեր հետևում են Ֆարդի հրամաններին և պարտականություններին՝ հասանաթ (حسنة), աժր (أجر) կամ տեվաբ (ثواب) կստանան։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ֆարդ երեվույթը, կամ իր հոմանիշ վաջիբը (واجبախամի (أحكام) հինգ տեսակներից մեկն է։ Ֆիկհը օգտագործում է այս երևույթը որպեսզի դասակարգի յուրաքանչյուր մուսուլմանի արարքները։ Սակայն, Հանաֆի ֆիկհը ֆարդին և վաջիբին նույն երևույթը չի համարում, և տարբերում է նրանց ըստ կարևորության։ Ըստ Հանաֆի Ֆիկհի, վաջիբը պարտադիր է, իսկ ֆարդը ոչ[1][2]։

Անհատական պարտականություն և հոգևոր բավարարում խմբագրել

Ֆիկհը առանձնացնում է երկու տեսակի պարտականություններ։

  • Անհատական պարտականությունը կամ ֆարդ ալ-այնը (فرض العين), որը պարտադիր է կարարել։ Անհատական պարտականությունը նեռարում է ամենօրյա աղոթք (սալաթ), և պարտադիր ուխտագնացություն դեպի Մեքքա կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ (հաջ)[3]։ Ըստ ֆիկհի, պարտականություններ չկատարող անձիք հետագայում կպատժվեն, բայց կատարողները՝ կպարգևատրվեն[4]։
  • Հոգևոր բավարարումը կամ ֆարդ ալ-քիֆայան (فرض الكفاية), որը տրվում է հավատացյալներին (ումահ)։ Հոգևոր բավարարման դասական օրինակը ժանազան է (թաղման աղոթքը)։ Ֆարդ ալ-քիֆայան անհատ անձից չի պահանջվում[5]։

Ֆարդի պահանջներ խմբագրել

  1. Նամազ (ամենօրյա աղոթք, ներառելով ուրբաթօրյա աղոթքը)
  2. Զաքաթ (ողորմություն տալ)
  3. Սաում (ռամադանի ծոմ պահել)
  4. Հաջ (ուխտագնացություն դեպի Մեքքա)
  5. Պաշտպանել սեփական երեխաներին

Տես նաև խմբագրել

Ախամ խմբագրել

Այլ կրոններ խմբագրել

  • Միցվահ (Նմանատիպ հրեական երևույթ)
  • Դհարմա (Նմանատիպ հինդու/բուդդայական/սիկհ երևույթ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ebrahim, Mufti (2002 թ․ ապրիլի 28). «Albalagh.net». Albalagh.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  2. Sunnipath.com Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
  3. «Fard al-Ayn». The Oxford Dictionary of Islam. Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  4. Salim, Al-Hadhrami (1841). Safeenat Al-Najah.
  5. «Fard al-Kifayah». The Oxford Dictionary of Islam. Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.