Ֆարագ Ֆոդա, մասրի՝ فرج فوده, օգոստոսի 20, 1945(1945-08-20)[1][2], El Zarqa, Դումյաթ, Եգիպտոս[1] - հունիսի 8, 1992(1992-06-08)[1], Կահիրե, Եգիպտոս[3]), եգիպտացի կոմունիստ, գրող և իրավապաշտպան։ Սպանվել է «Ալ-Գամաա ալ-իսլամիա» ահաբեկչական խմբավորման կողմից այն բանից հետո, երբ Ալ-Ազրահի համալսարանի ուլեմների կողմից մեղադրվել է աստվածանարգության մեջ։ Եգիպտոսում 1992 թվականի մարտ և 1993 թվականի սեպտեմբեր ամիսների միջև ընկած ամբողջ ժամանակահատվածում քաղաքական պատճառներով սպանվեց 202 մարդ։ 1992 թվականի դեկտեմբերին նրա աշխատություններն արգելվեցին[4]։

Ֆարագ Ֆոդա
արաբ․՝ فرج فوده‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1945(1945-08-20)[1][2]
ԾննդավայրEl Zarqa, Դումյաթ, Եգիպտոս[1]
Մահացել էհունիսի 8, 1992(1992-06-08)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[3]
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս[2]
Մասնագիտությունգրող, լրագրող, իրավապաշտպան և intellectual
Farag Foda Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Դումյատի Նեղոսի մոտակայքում գտնվող Դելթայում, աշխատել է որպես ուսուցիչ գյուղական համայնքում։ Գրել է գրքեր, եգիպտական «Հոկտեմբեր» ամսագրում եղել է բաժնի ղեկավար։ Իր հոդվածներում Ֆարագ Ֆոդան քննադատում էր մահմեդական հիմնավորումները և դրա գաղափարախոսներին, քանի որ կարծում էր, որ մահմեդական հիմնադիրներն աղճատում են մահմեդականությունը։

1980-1990-ական թվականները Եգիպտոսում նշանավորվեցին մահմեդական հիմնավորումների ազդեցության ուժեղացման շնորհիվ։ Որոշ նախկին մարքսիստական մտավորականներ (օրինակ Մուհամմադ Իմարան կամ Թարիք ալ-Բիշրին) դարձան մահմեդական գաղափարախոսներ։ 1981 թվականին արմատականները սպանեցին նախագահ Անվար Սադաթին, և մի շարք հարձակումներ իրականացվեցին ղպտիական քրիստոնյանների վրա։ Ֆարագ Ֆոդան մնաց մարդու աշխարհիկության և իրավունքների պաշտպանության դիրքում[5].:

1992 թվականի հունիսի 8-ին Ֆարագ Ֆոդան փողոցում սպանվեց երկու արմատականների կրակոցից։ Հարձակման ժամանակ վիրավորում ստացան նրա որդին ու պատահական անցորդներ[6]։ «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցրեց սպանության պատասխանատվությունը[7].:

Մահից ոչ շատ առաջ Ֆարագ Ֆոդան Ալ-Ազհար համալսարանի ուլեմների կողմից մեղադրվեց աստվածանարգության համար, քանի որ պետական կրոնի անկախության (աշխարհականություն) կողմնակից էր։ Ավելի ուշ, «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցնելով սպանության պատասխանատվությունը, հայտարարեց, որ նա կրոնաթող է եղել[8], քանի որ ելույթ էր ունենում պետական քաղաքականության մեջ կրոնի ոչ ներմուծման համար և այդ ժամանակ Եգիպտոսում պաշտպանում էր մահմեդական արմատական գաղափարախոսների գործող օրենսդրության հակակշիռը, ովքեր պահանջում էին շարիաթի ընդունումը երկրում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119144840 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. de Baets, Antoon Censorship of Historical Thought: A World Guide, 1945-2000. — Greenwood Publishing. — С. 196.. — «In December 1992 Foda's collected works were banned».
  5. Miller, Judith God Has Ninety-Nine Names: Reporting from a Militant Middle East. — Simon and Schuster. — С. 26.
  6. «DOCUMENT - EGYPT: HUMAN RIGHTS ABUSES BY ARMED GROUPS»։ amnesty.org։ Amnesty International։ 1998-09։ Վերցված է 2013-03-09 
  7. Կաղապար:Нп3 Islamism and Its Enemies in the Horn of Africa. — Կաղապար:Нп3, 2004. — С. 60.
  8. Soage, Ana Belén Faraj Fawda, or the Cost of Freedom of Expression // Կաղապար:Нп3. — 2007. — Т. 11. — № 2. — С. 26—33. Архивировано из первоисточника 27 Մայիսի 2010.