Ֆանտաստիկ քառյակ (ֆիլմ, 2025)

«Ֆանտաստիկ քառյակ» (անգլ.՝ Fantastic Four), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ՝ հիմնված Marvel Comics-ի կողմից հրատարակված համանուն կոմիքսաշարի վրա։ Ֆիլմը կլինի «Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի» (MCU) 36-րդ ֆիլմը և «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմաշարի ֆիլմերի երկրորդ վերաթողարկումը։ Այն արտադրվում է Marvel Studios-ի կողմից և տարածվում է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Մեթ Շաքմանը ֆիլմի ռեժիսորն է, իսկ Ջեֆ Կապլանը, Յան Սփրինգերը և Ջոշ Ֆրիդմանը սցենարիստները։

Ֆանտաստիկ քառյակ
անգլ.՝ Fantastic Four
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], մարտաֆիլմ[1] և արկածային ֆիլմ[1]
ՀիմքՖանտաստիկ քառյակ
Թվականհուլիսի 25, 2025
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Շեքման
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
ԴերակատարներՊեդրո Պասկալ, Վանեսա Կիրբի, Ebon Moss-Bachrach? և Ջոզեֆ Քուին
Պաշտոնական կայքէջ

20th Century Fox-ը սկսել է աշխատել նոր «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի վրա՝ 2015 թվականի ֆիլմի ձախողումից հետո։ 2019 թվականի մարտին Disney-ը ձեռք է բերել Fox-ը, որը վերահսկում է Marvel Studios-ի արտոնությունը։ 2019 թվականի հուլիսին ստուդիան հայտարարել է, որ Ջոն Ուոթսը կնկարահանի ֆիլմը, սակայն նա լքել է նախագիծը 2022 թվականի ապրիլին։ Սեպտեմբերին Marvel-ը հաստատել է Շաքմանին որպես նոր ռեժիսոր և վարձել Կապլանին և Սփրինգերին՝ սցենարը գրելու համար։ 2023 թվականի մարտին Ֆրիդմանը մասնակցել է սցենարի վերաշարադրմանը։ Թիմի ծագման պատմությունը վերաթողարկելու փոխարեն Marvel Studios-ը որոշել է օրիգինալ սյուժե ստեղծել։ Նկարահանումները սկսվելու են 2024 թվականի սկզբին Լոնդոնում՝ Pinewood Studios-ում։

Ֆիլմը նախատեսվում է թողարկել ԱՄՆ-ում 2025 թվականի մայիսի 2-ին։ Այն կլինի MCU-ի 6-րդ ֆազայի մաս։

Կերպարներ խմբագրել

  • Ֆանտաստիկ քառյակը սուպերհերոսների թիմ է, որը գլպավորում է Ռիդ Ռիչարդսը / Միսթր Ֆանտաստիկ

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Ռեժիսոր Ջոշ Թրենքի «Ֆանտաստիկ քառյակ» (2015) ֆիլմի տոմսարկղային ձախողումից հետո, որը հիմնված է Marvel Comics-ի համանուն սուպերհերոսների թիմի մասին կոմիքսների վրա, որն ի թիվս այլոց քննադատվել է ինչպես ամերիկացի, այնպես էլ օտարերկրյա քննադատների կողմից, 20th Century Fox ստուդիան որոշել է դիտարկել ֆիլմաշարը «այլ տեսանկյունից»։ Հաշվի առնելով ռեժիսոր Թիմ Սթորիի «Ֆանտաստիկ քառյակի» վաղ ֆիլմերը՝ ընկերությունը չի ցանկացել նորից վերագործարկել ֆիլմաշարը[2]։ 2017 թվականի հունիսին Սեթ Գրեհեմ-Սմիթը սկսել է գրել նոր ֆիլմի սցենարը, որը կենտրոնացած էր Ֆրանկլին և Վալերիա Ռիչարդների վրա՝ Ֆանտաստիկ քառյակի օրիգինալ անդամներ Ռիդ Ռիչարդսի և Սյու Սթորմի երեխաների։ Ոգեշնչվելով Ultimate Fantastic Four կոմիքսներից՝ Գրեհեմ-Սմիթը մտադիր էր «մանկական զգացողություն» հաղորդել նախագծին և այն ոգով նմանեցնել «Սուպերընտանիքը» ֆիլմին (2004), ինչպես նաև ներգրավել Արարածին և Ջահ-մարդուն[3]։ Սյուժեն հիմնված է Քարթեր Բլանչարդի երրորդ կողմի սցենարի վրա, որը Մարկ Միլարի «Մանկապարտեզի հերոսներ» գրքի ադապտացիան է։ Միլարը նախկինում խորհրդակցել է Fox-ի հետ՝ իր ֆիլմերի վերաբերյալ[4]։ Հուլիսին ստուդիան վարձել է «Լեգիոնի» (2017) շոուրաններ Նոա Հոուլիին, որպեսզի վերջինս ստեղծի անհատական ֆիլմ Բժիշկ Դումի՝ Ֆանտաստիկ քառյակի ոխերիմ թշնամու մասին[2]։ 2019 թվականի մարտին Walt Disney Company-ն պաշտոնապես գնել է 21st Century Fox-ը, ներառյալ Marvel Comics-ի այնպիսի կերպարների մասին ֆիլմեր ստեղծելու իրավունքները, ինչպիսիք են Ֆանտաստիկ Քառյակը, Իքս մարդիկ և Դեդփուլը, հետո դրանք փոխանցել է իր դուստր ձեռնարկությանը Marvel Studios-ին[5][6]։ Միևնույն ժամանակ ընկերությունը դադարեցրել է Fox-ի սուպերհերոսների մասին բոլոր ֆիլմերի մշակումը[7]։

San Diego Comic-Con 2019-ի ժամանակ Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին ներկայացրել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի (MCU) 4-րդ ֆազայի նախագծի ժամանակացույցը և հաստատել նոր Ֆանտաստիկ քառյակ ֆիլմի մշակման մասին[8]։ Ֆեյջգիի խոսքերով նա՝ «չափազանց ոգևորված էր՝ տեսնելով այս կերպարների վերադարձը», պրոդյուսերը վստահեցրել է երկրպագուներին, որ «Marvel-ի առաջին ընտանիքը» պատշաճ ադապտացիա կստանա կինոտիեզերքում[9]։ 2020 թվականի դեկտեմբերին Marvel-ը վարձել է Թոմ Հոլանդին, որը հանդիսանում է Սարդ-մարդու մասին ֆիլմերի գլխավոր դերակատարը և ռեժիսոր Ջոն Ուոթսին ֆիլմի բեմադրության համար[10][11]։ 2021 թվականի փետրվարից ստուդիան հանդիպում է ֆիլմի պոտենցիալ սցենարիստների հետ[12]։ Հունիսին Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Չապեկը խոսել է Ֆայգիի և Marvel-ի հետ Ֆատնտաստիկ քառյակը ֆիլմաշարի հերթական վերաթողարկման մտադրության մասին[13][14]։ 2022 թվականի ապրիլին Ուոթսը թողել է արտադրությունը, քանի որ ցանկանում էր դադար վերցնել սուպերհերոսների ֆիլմերից՝ յոթ տարվա ընթացքում «Սարդ-մարդու» մի քանի ֆիլմեր նկարահանելուց և գովազդելուց հետո[15]։ Ջոն Կրասինսկին խաղացել է «Ֆանտաստիկ քառյակի» անդամներից մեկի՝ Ռիդ Ռիչարդսի / Միստր Ֆանտաստիկի դերը «Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» (2022) ֆիլմում։ Կրասինսկին նախկինում եղել է հերոսի դերի առաջատար թեկնածու MCU-ի երկրպագուների շրջանում և նախագծում նրա ներգրավվածության մասին խոսակցությունները ակտիվացել են ֆիլմի զարգացման մասին հայտարարությունից հետո։ Խելագարության Բազմատիեզերքի տարբերակը եղել է Earth-838-ից, այլընտրանքային իրականություն՝ հիմնական MCU տիեզերքի համար և եղել է Իլյումինանտների անդամ[16]։ Այդ ժամանակ Գրանտ Կուրտիսը և Նիք Պեպինը, ովքեր նախկինում համագործակցել էին Marvel Studios-ի հետ «Լուսնի ասպետ» (2022) հեռուստասերիալի արտադրության վրա՝ ստուդիայի կողմից արդեն հայտարարվել էին որպես գալիք ֆիլմի պրոդյուսերներ[17]։

2022 թվականի հունիսի դրությամբ Marvel Studios-ը չի ցանկացել կրճատել իր պոտենցիալ ռեժիսորների ցուցակը, որը ներառում էր ժանրային կինոարդյունաբերության ամենամեծ անուններից մի քանիսը։ Ֆեյգին փնտրում էր ռեժիսորի, որը կկարողանար վերահսկել նկարահանման գործընթացը՝ առանց իր անմիջական ներկայության նկարահանման հրապարակում, ինչը Սեմ Ռեյմին հաջողվել է անել «Խենթության բազմաշխարհը» ֆիլմում[18]։ Ռայմին խոստովանել է, որ Ֆայգին անձամբ է հրավիրել Կրասինսկուն՝ խաղալու Միստր Ֆանտաստիկի դերը, քանի որ դա այն էր, ինչ երկրպագուները ցանկանում էին և քանի որ նրա կերպարը այլընտրանքային իրականությունից էր, որոշումը որևէ ռիսկ չէր պարունակում։ Այդ պատճառով MCU-ի երկրպագուները ենթադրում էին, թե արդյոք Կրասինսկին կվերադառնա Ռիդ Ռիչարդսի դերին այլ ֆիլմերում[19]։ Հետագայում Կրասինսկին հայտարարել է, որ ինքը չի շփվել ստուդիայի հետ՝ դերը կրկնելու մասին և գոհ է այն տեսարանից, որը նա կատարել է «Խելագարության բազմատիեզերք» ֆիլմում[20]։ San Diego Comic-Con 2022 թվականին Ֆայգին հայտարարել է, որ ֆիլմը կթողարկվի 2024 թվականի նոյեմբերի 8-ին և կմեկնարկի MCU-ի վեցերորդ ֆազան[21], Marvel-ը ծրագրել է նկարահանումները 2023 թվականին[22]։ Պրոդյուսերի խոսքերով՝ ֆիլմը չի պատմի Ֆանտաստիկ քառյակի ծագման պատմությունը, ինչպես դա տեղի է ունենում Թիմ Սթորիի և Ջոշ Թրանկի ֆիլմերի դեպքում։ Որպես օրինակ՝ նա բերել է Սարդ-մարդու ինտեգրումը, որը MCU-ում իր առաջին հայտնվելու ժամանակ արդեն կայացած սուպերհերոս էր՝ նշելով, որ շատ հեռուստադիտողներ արդեն պատկերացում ունեն Քառյակի մասին և այդ պատճառով ստուդիան որոշել է պատմել նոր պատմություն։ Բացի այդ Ֆայգին ասել է, որ կինոգործիչները «շատ բարձր են սահմանել» կոմիքսների ադապտացման սանդղակը[23]։

2022 թվականի օգոստոսի վերջին Մեթ Շաքմանը բանակցություններ է սկսել Marvel Studios-ի հետ որպես ֆիլմի ռեժիսոր[24]։ Տնօրենի պաշտոնի մյուս թեկնածուներից էին Մայքլ Մեթյուսը և Ռիդ Քարոլինը[25]։ Deadline.com-ը կանխատեսում էր, որ Շաքմանը կհաղթի՝ հաշվի առնելով Ֆայգիի հետ աշխատելու իր փորձը՝ ստեղծելով «Վանդավիժեն» (2021) հեռուստասերիալը Disney+-ի համար[24]։ Միևնույն ժամանակ Շաքմանը հրաժարվել է բեմադրել «Աստղային ճանապարհ» քվադրիքվելը՝ «Ֆանտաստիկ քառյակի» արտադրության հետ կոնֆլիկտի պատճառով[26]։ Ավելի ուշ սեպտեմբերին Marvel-ը աշխատանքի է ընդունել Ջեֆ Կապլանին և Յան Սփրինգերին որպես սցենարիստներ։ Նշվել է, որ նրանք Ֆայգիի հետ աշխատել են սցենարի վրա «որոշ ժամանակ» մինչ Շաքմանի թեկնածությունը և հիմ չորսով նրանք կկարողանան «ընդհանուր տեսլական կառուցել» ֆիլմի համար։ Սցենարի վրա աշխատանքին զուգահեռ Ֆայգին և Շեքմանը սկսել են դերասաններ փնտրել[27]։ Հոկտեմբերին ստուդիան հետաձգել է թողարկումը մինչև 2025 թվականի փետրվարի 14-ը[28]։ Ավելի ուշ նույն ամսվա ընթացքում ինսայդեր Ջեֆ Սնայդերը բացահայտել է, որ Բժիշկ Դումը չի լինի ֆիլմի գլխավոր հակահերոսը, այլ որ կերպարը փոքր դեր կխաղա սյուժեում կամ կհայտնվի հետտիտրային տեսարաններից մեկում[29] և որ ստուդին ֆիլմի համար փնտրում է դերասանների[30]։ 2023 թվականի հունվարին գործակալները սկսեցին քասթինգը[31]։ Հաջորդ ամիս Շաքմանը հայտարարել է, որ նկարահանումները կսկսվեն 2024 թվականի սկզբին։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը չի ցանկացել բաց թողնել «Ֆանտաստիկ քաառյակ»-ում աշխատելու հնարավորությունը, քանի որ ֆիլմի սյուժեն կենտրոնացած է ընտանիքի, լավատեսության և տեխնոլոգիայի վրա, բայց միևնույն ժամանակ գոհ է «Աստղային ճանապարհ» ֆիլմում աշխատելու փորձից[32]։ Նա նաև հաստատել է, որ դերասանների որոնումները նոր են սկսվել[33]։ Ըստ Deadline-ի թղթակից Ջասթին Քրոլի Marvel Studios-ը նախ ցանկանում էր դերասանուհուն ընտրել Սյուզան Սթորմի/Անտեսանելի տիկնոջ դերի համար, այնուհետև ընտրել մնացած գլխավոր դերասաններին[34]։ Ֆայգին նկարագրել է ֆիլմը որպես «ամուր հենարան» MCU-ի ապագայի համար[35]։

Նկարահանումների պատրաստություն խմբագրել

Մարտի վերջին ստուդիան վարձել է Ջոշ Ֆրիդմանին՝ ֆիլմի սցենարը վերաշարադրելու համար։ Ըստ Բորիս Քեյթի The Hollywood Reporter-ի՝ Ֆրիդմանին աշխատանքի ընդունելու որոշումը ազդարարել է գալիք ֆիլմի տոնայնության փոփոխություն, քանի որ գրողը նախկինում աշխատել էր գիտաֆանտաստիկ ֆիլմերի վրա, մինչդեռ Կապլանն ու Սփրինգերն ավելի հայտնի էին կատակերգական նախագծերով[36]։ Ավելի ուշ Սնայդերը բացահայտել է, որ Շաքմանը ցանկանում էր, որ ֆիլմը նկարահանվեր տիեզերքում, ինչպես 1960-ականների կոմիքսներում և ծրագրում էր ներկայացնել Գալակտուսին և Արծաթե ալեսահորդին պատմության մեջ[37], իսկ Ֆրիդմանը վարձակալվել է՝ Ֆայգիի և Շաքմանի տեսլականին ֆիլմն ավելի մոտեցնելու համար։ Ստուդիան չի հերքել Կապլանի և Սփրինգերի հետ ապագայում աշխատելու հնարավորությունը[38]։ Մարվելը, սակայն, չի հերքել Կապլանի և Սփրինգերի հետ ապագայում աշխատելու հնարավորությունը։ 2023 թվականի ապրիլին համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Marvel Studios-ն առաջարկել է Ռիդ Ռիչարդսի դերը Ադամ Դրայվերին[39]։ Հաջորդ ամսում ստուդիան ծրագրել է նկարահանումներ 2024 թվականի հունվարին՝ Լոնդոնում նկարահանվելու մտադրությամբ[40]։ Նույն ամսին տեղեկություն է հայտնվել, որ Marvel-ը դիտարկում է Էմմա Սթոունին Սյու Սթորմի դերի համար, սակայն դերասանուհին հրաժարվել է մասնակցել ֆիլմին, քանի որ ստուդիան պատրաստ չի եղել նրան վճարել $20 միլիոն հոնորար[41]։ Հունիսին Marvel-ը ֆիլմի թողարկման ամսաթիվը տեղափոխել է 2025 թվականի մայիսի 2-ին[42]։

Օգոստոսի սկզբին Սնայդերը բացահայտել է, որ Marvel Studios-ը դիտարկում է Վանեսա Քիրբիին և Ջոզեֆ Քուինին Սյու և Ջոնի Սթորմի դերերի համար, ինսայդերը նաև ենթադրել է, որ ստուդիան Արարածի դերի համար արդեն գտել է դերակատար։ Ըստ շշուկների Դրայվերը մերժել է Ռիդ Ռիչարդսի դերը՝ սցենարի նախագիծը կարդալուց հետո, բայց նա կարող է կրկին քննարկել դա այն բանից հետո, երբ Ֆրիդմանը ներկայացնի սցենարի իր տարբերակը Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլից հետո։ Marvel Studios-ը նույնպես դիտարկում էր Մեթ Սմիթին, բայց չէր սպասում, որ դրանից որևէ բան կստացվի և փոխարենը փնտրում էր «լավ համբավ ունեցող կինոաստղ»։ Բացի այդ հաղորդվել է, որ Էբոն Մոս-Բաչրախը դիտարկվում է ֆիլմի դերերից մեկի համար՝ ենթադրաբար Արծաթե ալեսահորդի և ստուդիան ցանկանում էր, որ Գալակտուսին մարմնավորի լատինաամերիկացի դերասան[30]։ 2023 թվականի հոկտեմբերին Շաքմանը հաստատել է, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2024 թվականի սկզբին Լոնդոնի Pinewood Studios-ում[43], իսկ ֆիլմի դերասանական կազմը կհայտարարվի 2023 թվականի SAG-AFTRA գործադուլի ավարտից հետո[43]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2024 թվականի սկզբին Լոնդոնում՝ Pinewood ստուդիայում[43]։ Սկզբում դրանք պետք է կայանային 2023 թվականին[22], իսկ հետո 2024 թվականի հունվարին[40]։ Շաքմանը նախատեսում էր նկարահանել ֆիլմի որոշ դրվագներ IMAX ձևաչափով[43]։

Պրեմիերա խմբագրել

«Ֆանտաստիկ քառյակի» թողարկումը ԱՄՆ-ում տեղի կունենա 2025 թվականի մայիսի 2-ին[42]։ Սկզբում նախատեսված էր դրա պրեմիերան 2024 թվականի նոյեմբերի 8-ին[21], իսկ հետո՝ 2025 թվականի փետրվարի 14-ին[28]։ Նախագիծը կլինի MCU-ի վեցերորդ ֆազայի առաջին ֆիլմը[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Couch, Aaron; Wigler, Josh; Kit, Borys (2017 թ․ հուլիսի 20). «Noah Hawley Developing Movie About 'Fantastic Four' Villain Doctor Doom for Fox». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  3. Johnston, Rich (2017 թ․ հունիսի 20). «Rumours Of A New Fantastic Four Movie From Fox. You Know, For Kids». Bleeding Cool. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  4. Johnston, Rich (2017 թ․ օգոստոսի 24). «Fantastic Four "Kids" Movie Is A Rework Of Mark Millar's Kindergarten Heroes». Bleeding Cool. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  5. Szalai, Georg (2019 թ․ մարտի 19). «Disney Closes $71.3 Billion Fox Deal, Creating Global Content Powerhouse». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  6. «The Walt Disney Company To Acquire Twenty-First Century Fox, Inc., After Spinoff of Certain Businesses, For $52.4 Billion in Stock» (Press release). The Walt Disney Company. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  7. Chitwood, Adam (2019 թ․ փետրվարի 5). «Lauren Shuler Donner Confirms Fox Marvel Movies on Hold; Wants 'X-Men' Franchise to "Evolve"». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  8. Mithaiwala, Mansoor (2019 թ․ հուլիսի 20). «MCU Fantastic Four Movie Confirmed At SDCC 2019». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Outlaw, Kofi (2019 թ․ հուլիսի 21). «Marvel's Kevin Feige Promises to Bring Fantastic Four up to the Level They Deserve». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  10. Hall, Jacob (2020 թ․ դեկտեմբերի 10). «Marvel Studios Confirms 'Fantastic 4' Movie Coming From 'Spider-Man: Far From Home' Director Jon Watts». /Film. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  11. Dinh, Christine (2020 թ․ դեկտեմբերի 10). «Breaking: Marvel Studios Announces 'Fantastic Four' Feature Film». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  12. Kroll, Justin [@krolljvar] (February 21, 2021). «All I'm gonna say is this, Marvel just started meeting with writers on Fantastic Four, there is no script and it will be awhile before this film starts shooting» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2021-02-21-ին – via Թվիթթեր.
  13. Vlessing, Etan; Weprin, Alex (2021 թ․ հունիսի 14). «Don't Expect an Ad-Supported Disney+ Option, CEO Says». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  14. Lund, Anthony (2021 թ․ հունիսի 15). «Fantastic Four Franchise Teased by Disney CEO While Discussing Future Marvel Plans». MovieWeb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  15. Fleming, Mike Jr. (2022 թ․ ապրիլի 29). «'Spider-Man' Director Jon Watts Exits Marvel's 'Fantastic Four'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  16. Garbutt, Emily (2022 թ․ մայիսի 5). «The Illuminati members in Doctor Strange 2, listed and explained». Total Film. GamesRadar+. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  17. Barnhardt, Adam (2022 թ․ մայիսի 12). «Moon Knight Producers Working on Fantastic Four Next». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  18. Bonomolo, Cameron (2022 թ․ հունիսի 2). «Marvel Studios Searching for "Big Name" Fantastic Four Director». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  19. Dominguez, Noah (2022 թ․ հունիսի 27). «Doctor Strange 2 Director Seemingly Casts Doubt on John Krasinski's MCU Future». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  20. Chitwood, Adam (2022 թ․ դեկտեմբերի 13). «John Krasinski Says He Hasn't Discussed Continuing in the MCU as Mr. Fantastic: 'I Was Honored to Do It'». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  21. 21,0 21,1 Vary, Adam B. (2022 թ․ հուլիսի 23). «Marvel Studios' Phases 5 and 6: Everything We Learned at Comic-Con About the Multiverse Saga». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  22. 22,0 22,1 Holub, Christian; Bucksbaum, Sydney (2022 թ․ հուլիսի 23). «Marvel's Fantastic Four movie set for 2024 premiere date». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  23. Kit, Borys (2022 թ․ հուլիսի 27). «With Next Phases Set, Marvel Hones in on Directors». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  24. 24,0 24,1 Kroll, Justin (2022 թ․ օգոստոսի 26). «'WandaVision' Director Matt Shakman in Talks To Helm Marvel's 'Fantastic Four' Movie». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
  25. Couch, Aaron; Kit, Borys (2022 թ․ օգոստոսի 26). «'Fantastic Four': 'WandaVision' Director Matt Shakman in Talks to Helm». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
  26. Couch, Aaron; Kit, Borys (2022 թ․ օգոստոսի 26). «'Star Trek' Movie Loses Director Matt Shakman (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Kroll, Justin (2022 թ․ սեպտեմբերի 21). «'Fantastic Four': Jeff Kaplan & Ian Springer To Write New Film For Marvel Studios». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  28. 28,0 28,1 Couch, Aaron (2022 թ․ հոկտեմբերի 11). «Marvel Shifts Dates for 'Avengers: Secret Wars,' 'Deadpool 3', 'Fantastic Four' and 'Blade'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  29. Lund, Anthony (2022 թ․ հոկտեմբերի 28). «Doctor Doom Rumored to Have a Minor Role in Fantastic Four's MCU Debut». MovieWeb. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. 30,0 30,1 Sneider, Jeff (2023 թ․ օգոստոսի 3). «Fantastic Four: Vanessa Kirby and Joseph Quinn Eyed to Star as Sue and Johnny Storm in New Marvel Movie». Above the Line. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  31. Belloni, Mattew (2023 թ․ հունվարի 2). «23 Semi-Surefire Hollywood Predictions, Predicaments and Preoccupations for 2023». Puck News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  32. Oganesyan, Natalie (2023 թ․ փետրվարի 7). «Marvel's 'Fantastic Four' Starts Filming in Early 2024, Director Matt Shakman Says». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  33. O'Rourke, Ryan (2023 թ․ փետրվարի 7). «Marvel's 'Fantastic Four' Movie Starts Filming Early Next Year Says Director Matt Shakman». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  34. Behbakht, Andy (2023 թ․ փետրվարի 16). «MCU's Fantastic Four Reportedly Starts Casting Very Soon». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.
  35. Coggan, Devan (2023 թ․ փետրվարի 14). «Kevin Feige opens up about Phase 5, Kang, and the future of the MCU». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  36. 36,0 36,1 Kit, Borys (2023 թ․ մարտի 31). «'Fantastic Four' Movie Gets New Writer with 'Avatar 2' Scribe Josh Friedman (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  37. Rangel, Felipe (2023 թ․ ապրիլի 7). «Silver Surfer & Marvel Villain Galactus Rumored To Be In MCU's Fantastic Four». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  38. Smith, Chris (2023 թ․ ապրիլի 7). «Fantastic Four villains might have leaked, and their identities will surprise you». Boy Genius Report. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  39. Nash, Anthony (2023 թ․ ապրիլի 21). «Adam Driver Reportedly Offered MCU Reed Richards Role in Fantastic Four». ComingSoon.net. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  40. 40,0 40,1 Kit, Borys; Couch, Aaron (2023 թ․ մայիսի 5). «Marvel Hits Pause on 'Blade' Due to Writers Strike (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  41. Legacy, Spencer (2023 թ․ մայիսի 20). «Emma Stone Reportedly Turned Down Fantastic Four Role After Marvel Pay Negotiations». ComingSoon.net. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  42. 42,0 42,1 McClintock, Pamela (2023 թ․ հունիսի 13). «'Avatar 3' Pushed a Year to 2025, Two 'Star Wars' Movies Head for 2026 and 'Avengers' Films Delayed». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 McPherson, Chris (2023 թ․ հոկտեմբերի 6). «'Fantastic Four' Director Gives Casting and Filming Update on MCU Movie [Exclusive]». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել