Ջոզեֆ Քուին

բրիտանացի դերասան

Ջոզեֆ Քուինը բրիտանացի դերասան է։ Նա բրիտանական հեռուստատեսությամբ հանդես է եկել « Դիքենսյան » (2016), և «Հովարդս- Էնդ» (2017) մինի սերիալներում, ինչպես նաև «Եկատերինա Մեծ» ֆիլմում (2019)։ 2022 թվականին նա կատարեց Էդդի Մանսենի դերը Տարօրինակ դեպքեր սերիալի 4 -րդ եթերաշրջանում[2][3]։

Ջոզեֆ Քուին
անգլ.՝ Joseph Quinn
Ծնվել էհունվարի 26, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրՀարավային Լոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԷմանուել դպրոց[1] և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (2015)[1]
Քաղաքացիություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2011 - մեր օրեր
ԸնտրանիՏարօրինակ դեպքեր

Վաղ կյանք խմբագրել

Քուինը ծնվել և մեծացել է Հարավային Լոնդոնում[4]։ Նա սովորել է Էմանուել դպրոցում՝ 2007-ից 2012 թվականներին[5] ։ դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիա, որն ավարտել է 2015 թվականին[6]

Կարիերա խմբագրել

Դպրոցից հետո նա ստացավ Արթուր Հավիշեմի գլխավոր դերը BBC OneԴիքենսյան սերիալում։ Հետագա տարիներին նա խաղացել է լոնդոնյան բեմերում՝ Ազգային թատրոնում և Օֆ Ուեսթ Էնդում ։ Նա նկարահանվել է 2017 թվականին չորս մասից բաղկացած Հովարդս-Էնդ սերիալում որպես Լեոնարդ Բասթ։ Նույն թվականին նա մասնակցեց HBO- ի «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներին որպես Քոներ՝ Սթարքերի զինվոր[7][8][9]։

2022 թվականին նա մարմնավորել է Էդդի Մանսենին « Տարօրինակ դեպքեր » սերիալի 4-րդ եթերաշրջանում ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2018 թ Գերտիրակալ Գրունաուեր
2019թ Դիմահարդարում Թոմ
TBD Շերլոկ Հոլմս 3 Հարրի

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Հերարձակում
2011 թ Ինդեքս Թիմ CBBC
2016թ Դիքենսյան Արթուր Հավիշամ BBC One
2017թ Գհայերի խաղը Քոներ HBO
Հովարդ-Էնդ Լեոնարդ Բաստ BBC One Starz
2019թ Եկատերինա Մեծ Ցարևիչ Պավել Sky Atlantic/HBO
2020 թ Գործադուլ Բիլլի Նայթ BBC One
2022 թ Տարօրինակ դեպքեր Էդդի Մանսեն Netflix

Կարճամետրաժ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2015թ Բնազդ Դան
2017թ ԿԻՆ Ջեյմի
2018 թ The Hoist Հաշ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.emanuel.org.uk/casestudy/joe-quinn/
  2. ‘Stranger Things’ Fans Brought Joseph Quinn to Tears After Security Yelled at Him for Speaking to Them Variety, 12 July 2022. Retrieved 14 July 2022
  3. Who Is Joseph Quinn, a.k.a. Eddie Munson in 'Stranger Things'? Marie Claire, 7 July 2022. Retrieved 14 July 2022
  4. «Stars of Tomorrow 2018: Joseph Quinn (actor)». Screen (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  5. «Joe Quinn». Emanuel (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  6. «Acting Alumni | London academy of music & dramatic art». www.lamda.ac.uk (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  7. «Dickensian Press Pack» (PDF). BBC Media Centre. 2015 թ․ դեկտեմբերի 11.
  8. «Dickensian - Arthur Havisham - BBC One». BBC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Petski, Denise (2017 թ․ փետրվարի 17). «'Howards End': Julia Ormond, Philipa Coulthard, Joseph Quinn, More Join Starz/BBC Miniseries». Deadline. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.