Դյուշես, խորհրդային լիմոնադի տեսակներից մեկը. ոչ ալկոհոլային, ուժեղ գազավորված, օրգանիզմի տոնուսը բարձրացնող, բաց դեղնավուն գույնի ըմպելիք։

Դյուշես
ՏեսակՈչ ալկոհոլային խմիչք
ԱրտադրողBiola (brand)?
Ծագման երկիր ԽՍՀՄ
Ստեղծման տարի1930-ական թվականներ
Գույնբաց դեղնավուն
Կայք
vniinapitkov.ru
Վրացական դյուշես լիմոնադ

Բացի հիմնական լիմոնադային հիմքից՝ կիտրոնի հյութից, շաքարավազից և գազավորված ջրից, օրիգինալ ըմպելիքը պարունակում է աղանդերային (քաղցր և հյութալի), հարավային տանձի «Դյուշես» տեսակի քաղցրահյութ-թրմուկ, ինչն ըմպելիքին հաղորդում է քաղցրաթթվային, նաև քիչ տտիպ, թթվային համ և ուժեղ բուրմունք։

ԽՍՀՄ-ում հայտնի «Դյուշես» ըմպելիքը մշակվել է 1930-ական թվականներին`դառնալով առաջիններից մեկը այն ըմպելիքների շարքում, որոնք խորհրդային տարիներին, որոնք գազավորված էին և օրգանիզմի տոնուսը բարձրացնում էին (այսպիսով լայնացնում էին ավանդական «Սիտրո» լիմոնադների շարքը)։ Այս ըմպելիքի մեջ օգտագործում էին օշարակ (ԳՕՍՏ 28499-90), որը պատրաստվում էր Վրաստանում, Հայաստանում, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում աճեցվող տանձի «Դյուշես»[1] տեսակից, ինչն արվում էր Համամիութենական գարեջրագործական, ոչ ալկոհոլային և գինեգործական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ[2], և խորհրդային շրջանում արտադրվում էր 0,5 լ շշերով՝ ունենալով 10 կոպեկ արժողություն՝ առանց տարայի գումարը հաշվելու։

ԽՍՀՄ-ի փլուզումից մինչ օրս այս ըմպելիքի նմանօրինակները՝ «Դյուշես» ազատ առևտրի ապրանքանիշի ներքո, արտադրվում են տարատեսակ ապակյա և պլաստիկ տարաներով, որոնք պատկանում են Ռուսաստանում վաճառվող ոչ ալկոհոլային խմիչքների շարքին, ինչպես նաև արտադրվում են Ուկրաինայում, Լատվիայում, Գերմանիայում և այլն։

Գոյություն ունեն այս ըմպելիքի պատրաստման տնային բաղադրատոմսեր։

Ի պատիվ ավանդական ըմպելիքի՝ «Դյուշես» է կոչվել կոկտեյլի տեսակներից մեկը, որը պարունակում է անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ և ալկոհոլ, ինչն էլ պատճառ 2010 թվականին սպորտային Ռուսաստանի համար դոպինգային սկանդալի պատճառ դարձավ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել