Ֆաթալի խան Իսգենդեր օղլի Խոյսկի (ադրբ.՝ Fətəlixan İsgəndər oğlu Xoyski, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1875, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1920(1920-06-19), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքական և պետական գործիչ, Ռուսական կայսրության Երկրորդ Պետդումայի անդամ, Անդրկովկասյան կոմիսարիատին (1917-1918) առընթեր հանրային կրթության հանձնակատար, Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (1918) արդարադատության նախարար[1][2];

Ֆաթալի խան Խոյսկի
ադրբ.՝ Fətəli xan Xoyski
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1875
ԾննդավայրՇաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 19, 1920(1920-06-19) (44 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ԳերեզմանՎրաստանի ազգային բուսաբանական այգի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1901) և Ganja Men's Gymnasium?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Isgandar Khan Khoyski?
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն և Ռուսական կայսրության պետական դումայի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ և Կադետներ
ԵրեխաներTamara xanım Xoyskaya?
Ստորագրություն
Изображение автографа
 Fatali Khan Khoyski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆաթալի խան Խոյսկին ծնվել է 1875 թվականի դեկտեմբերի 7-ին Նուխայում։ Նա ստացել է միջնակարգ կրթությունը Գանձակի դասական գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտել է համալսարանը 1897 թվականին։ Մոսկվայում համալսարանն ավարտելուց հետո նա աշխատել է Ելիզավետպոլ (Գանձակ) շրջանային դատարանում։ Մի քանի տարի աշխատել է որպես փաստաբան Քութաիսիում, Զուգդիդիում և Սուխումիում[3]։

Ֆաթալի խան Խոյսկին ընտրվել է Ռուսական կայսրության երկրորդ Պետական դումայի պատգամավոր՝ Ելիզավետպոլ նահանգից։ Նա մուսուլմանական խմբակցության անդամ էր։ Մասնակցել է Կովկասի մուսուլմանական 1-ին կոնգրեսին (ապրիլ, Բաքու) 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո։ Նա Մոսկվայում կայացած Համառուսաստանյան մուսուլմանական 1-ին համագումարի գործադիր կոմիտեի անդամ էր[4]։

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից հետո նա դարձել է Նախարարների խորհրդի առաջին նախագահ։ Նա նշանակվել է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար։ Նա նաև ծառայել է որպես ԱԺՀ արդարադատության (1918) և արտաքին գործերի նախարար (1918-1919 և 1919-1920)։

Ֆաթալի խան Հոյսկին տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ սպանվել է 1920 թվականի հունիսի 19-ին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Фатали Хан Хойский. Жизнь и деятельность (Документы и материалы). — Баку։ Азербайджан, 1998. — С. 21.
  • Гасанлы Дж. П. / Русская революция и Азербайджан։ Трудный путь к независимости (1917—1920). — М.։ Флинта, 2011. — 26-27, 160-162 с.
  • Азербайджанская Демократическая Республика. Азербайджанское правительство, Баку, 1990

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ֆաթալի խան Խոյսկի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  2. Исмаилов Э. Э. Ханы Хойские. Материалы к родословной и биографиям // Известия Азербайджанского историко-родословного общества. Вып. 4. — Баку, 2003. — С. 54.
  3. Балаев А., Азербайджанское национально-демократическое движение. 1917—1920, Баку, 1990;
  4. Азербайджанские Депутаты в Государственной Думе России