Բացել գլխավոր ցանկը

Ֆաբիան Դելֆ (անգլ.՝ Fabian Delph, նոյեմբերի 21, 1989, Բրեդֆորդ, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

Football pictogram.svg
Ֆաբիան Դելֆ
անգլ.՝ Fabian Delph
Fabian Delph.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիան Դելֆ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բրեդֆորդ, Անգլիա
Հասակ 174 սմ
Քաշ 60 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 18
Պատանեկան կարիերա
2000-2001 Անգլիա Բրեդֆորդ Սիթի
2001-2006 Անգլիա Լիդս Յունայթեդ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Անգլիա Լիդս Յունայթեդ 45 (6)
2009-2015 Անգլիա Աստոն Վիլլա 112 (3)
2012   Անգլիա Լիդս Յունայթեդ 5 (0)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 19 (2)
Ազգային հավաքական
2008 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2008-2010 Անգլիա Անգլիա Մ21 4 (0)
2014-ներկա Անգլիա Անգլիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7, 2017

Դելֆը 11 տարեկանից սկսած հանդես է եկել «Բրեդֆորդ Սիթիի», այնուհետև «Լիդս Յունայթեդի» կազմում: «Լիդս Յունայթեդի» կազմում Դելֆը մասնակցել է 45 հանդիպման՝ մասնակցել է Առաջին լիգայի, և Չեմպիոնշիպի հանդիպումներին: 2009 թվականին տեղափոխվել է «Աստոն Վիլլա»:

2012 թվականին Դելֆը վարձավճարով վերադարձել է «Լիդս Յունայթեդ»: 2015 թվականին Դելֆը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

Ակումբային կարիերաԽմբագրել

Կարիերայի սկիզբըԽմբագրել

Դելֆը սկսել է իր կարիերան «Բրեդֆորդ Սիթիի» կազմում[2]:

2001 թվականին Դելֆը տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ»[3][4]: 16 տարեկան հասակում Դելֆը «Լիդսի» երիտասարդական թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր: Մի քանի հաջող ելույթներից հետո Դելֆը 2007 թվականին դարձել է «Լիդս Յունայթեդի» երիտասարդական թիմի ավագը[5]:

«Լիդս Յունայթեդի» կամզում Դելֆը իր դեբյուտը նշել է 2007 թվականի մայիսի 6-ին՝ «Դերբի Կաունտիի» դեմ խաղում[6]: Ֆաբիան Դելֆը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2008 թվականի հունվարի 11-ին, իսկ 2007/08 մրցաշրջանում Դելֆը «Լիդսի» կազմում մասնակցել է 2 հանդիպման[7]:

2008 թվականի սեպտեմբերի 13-ին Դելֆը իր դեբյուտն է նշել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բարնետի» դեմ խաղում: 2008 թվականի սեպտեմբերի 5-ին դելֆը 5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[8]:Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆաբիան Դելֆը խփել է «Կրու Ալեքսանդրիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 5-2 հաշվով[9]:

«Աստոն Վիլլա»Խմբագրել

2009 թվականի օգոստոսի 3-ին «Աստոն Վիլլայի» և «Լիդս Յունայթեդի» միջև համաձայնություն է ձեռք բերվել Դելֆի տրանսֆերի հարցում[10]: Պայմանագիրը կնքվել է հաջորդ օրը, երբ Դելֆը անցել է բոլոր բժշկական հետազոտությունները[11]:

Թիմի կազմում Դելֆը իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 8-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում, որտեղ անգլիական ակումբը հաղթել է 1-0 հաշվով: Դելֆը Պրեմիրե լիգայում իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 15-ին՝ «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում[12]: Այդ խաղում «Աստոն Վիլլան» պարտվել է 2-0 հաշվով, իսկ Դելֆը ստացել է իր առաջին դեղին քարտը և փոխարինվել 61-րդ րոպեին: «Աստոն Վիլլայի» կազմում իր առաջին գոլը Դելֆը խփել է 2010 թվականի հունվարի 23-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»-ի դեմ խաղում[13]:

2013/14 մրցաշրջանի սկիզբը Դելֆի համար շատ հաջող է եղել: Նա մրցաշրջանի առաջին խաղում, որը կայացել է «Արսենալի» դեմ իրեն հիանալի է դրսևորել:

2015 թվականի հունվարի 25-ին 4.5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[14]: Նա մարտի 7-ին դարձել է գոլի հեղինակ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում: Մայիսի 30-ին Ֆաբիան Դելֆը թիմի կազմում մասնակցել է Անգլիայի գավաթի եզրափակչին, որը կայացել է «Արսենալի» դեմ: Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով հօգուտ «Արսենալի»[15]:

Վերադարձ «Լիդս Յունայթեդ»Խմբագրել

2012 թվականի հունվարի 20-ին Ֆաբիան Դելֆը վարձավճարով վերադարձել է «Լիդս Յունայթեդ»[16]: Վերադարձից հետո Ֆաբիանը իր դեբյուտը նշել է հունվարի 21-ին՝ «Իպսվիչ Տաունի» դեմ խաղում: Նա թիմի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականի փետրվարի 25-ը:

«Մանչեսթեր Սիթի»Խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Ֆաբիան Դելֆը 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[17][18]:

Թիմի կամզում իր դեբյուտը դելֆը նշել է «Չեմպիոնների միջազգային գավաթ 2015»-ի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում: Դելֆը 18-րդ րոպեին փոխարինվել է, իսկ «Սիթին» պարտվել է 4-1 հաշվով[19]: Դելֆը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում[20]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Ֆաբիան Դելֆը Անգլիայի ազգային հավաքական կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[21]: Այդ խաղում դելֆը 69-րդ րոպեին փոխարինել է Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին:

Հավաքականի կազմում իր առաջին մեկնարկային հանդիպումը Ֆաբիանը անցկացրել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում[22]:

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Լիդս Յունայթեդ 2006/07 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2007/08 Առաջին լիգա 1 0 0 0 1 0 0 0 2 0
2008/09 Առաջին լիգա 42 6 2 0 4 0 3 0 51 6
Արդյունք 44 6 2 0 5 0 3 0 54 6
Աստոն Վիլլա 2009/10 Պրեմիեր Լիգա 8 0 4 1 2 0 1 0 15 1
2010/11 Պրեմիեր Լիգա 7 0 1 0 0 0 0 0 8 0
2011/12 Պրեմիեր Լիգա 11 0 0 0 0 0 11 0
2012/13 Պրեմիեր Լիգա 24 0 2 0 6 1 32 1
2013/14 Պրեմիեր Լիգա 34 3 1 0 1 1 36 4
2014/15 Պրեմիեր Լիգա 28 0 4 2 0 0 32 2
Արդյունք 112 3 12 3 9 2 1 0 134 8
Լիդս Յունայթեդ (վարձավճար) 2011/12 Չեմպիոնշիպ 5 0 5 0
Մանչեսթեր Սիթի 2015/16 Պրեմիեր Լիգա 17 2 2 0 3 0 5 0 27 2
2016/17 Պրեմիեր Լիգա 2 0 1 0 0 0 1 1 4 1
Արդյունք 19 2 3 0 3 0 6 1 31 3
Կարիերայի արդյունք 180 11 17 3 17 2 10 1 224 17

ՄիջազգայինԽմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Անգլիա 2014 3 0
2015 6 0
Արդյունք 9 0

ՁեռքբերումներԽմբագրել

Աստոն ՎիլլաԽմբագրել

  • Լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2009/10
  • Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից - 2014/15

«Մանչեսթեր Սիթի»Խմբագրել

  • Լիգայի գավաթակիր - 2015/16

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Youth team provide conveyor-belt of talent»։ Bradford Telegraph and Argus։ 11 February 2008։ Վերցված է 2008-05-11 
  3. Parker Simon (15 September 2008)։ «City can cash in on Delph progress»։ Telegraph & Argus։ Վերցված է 2014-03-30 
  4. Colman Jon (7 January 2009)։ «Fab Leeds wonderkid set to take on Carlisle United»։ News & Star։ Վերցված է 2009-01-16 
  5. Cass Simon (5 November 2008)։ «Leeds insist there will be no dodgy deals for their Delph boy»։ London: Daily Mail։ Վերցված է 30 March 2014 
  6. «Games played by Fabian Delph in 2006/2007»։ Soccerbase։ Վերցված է 2014-03-30 
  7. «Games played by Fabian Delph in 2007/2008»։ Soccerbase։ Վերցված է 2014-03-30 
  8. «The future's Fab»։ Leeds United։ 5 September 2008։ Վերցված է 2014-03-30 
  9. «Leeds 5–2 Crewe»։ BBC Sport։ 6 September 2008։ Վերցված է 2008-09-06 
  10. «Fabian Delph: Club Statement»։ Leeds United։ 3 August 2009։ Վերցված է 2014-03-30 
  11. «WEBFLASH: Delph Signs | Latest News | Aston Villa»։ Avfc.co.uk։ Վերցված է 2015-07-11 
  12. «Aston Villa 0–2 Wigan»։ BBC Sport։ 15 August 2009։ Վերցված է 2010-05-02 
  13. Vesty Marc (23 January 2010)։ «Aston Villa 3–2 Brighton»։ BBC։ Վերցված է 24 January 2010 
  14. «Fabian Delph: Aston Villa midfielder extends contract»։ BBC Sport։ 25 January 2015։ Վերցված է 25 January 2015 
  15. «Arsenal 4–0 Aston Villa»։ BBC Sport։ 30 May 2015 
  16. «BBC Sport – Leeds United re-sign Aston Villa's Fabian Delph on loan»։ BBC Sport։ 2012-01-20։ Վերցված է 2015-07-11 
  17. «Fabian Delph: Manchester City sign Aston Villa captain»։ BBC Sport։ 17 July 2015։ Վերցված է 17 July 2015 
  18. «Fabian Delph moves to Manchester City from Aston Villa for £8 million»։ ESPN FC։ 17 July 2015։ Վերցված է 17 July 2015 
  19. «Man City: Fabian Delph injured on debut in defeat by Real Madrid»։ BBC Sport։ 24 July 2015։ Վերցված է 24 July 2015 
  20. «Aston Villa 0–0 Manchester City»։ BBC Sport։ 8 November 2015։ Վերցված է 10 November 2015 
  21. McNulty Phil (3 September 2014)։ «England 1–0 Norway»։ BBC Sport։ Վերցված է 3 September 2014 
  22. «Switzerland 0–2 England»։ BBC Sport։ 8 September 2014։ Վերցված է 8 September 2014 

Արտաքին հղումներԽմբագրել