Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրփեոս (այլ կիրառումներ)

«Օրփեոս», մանկական երաժշտական օրինակելի թատրոն, ստեղծվել է 1994 թվականին Նադեժդա Եֆիմովնա Վանչուգովայի կողմից Բրյանսկում[1]։

«Օրփեոս» մանկական երաժշտական օրինակելի թատրոն
Образцовый детский музыкальный театр «Орфей»
Հիմնադրման ամսաթիվ1994
Գեղարվեստական ղեկավարՆադեժդա Եֆիմովնա Վանչուգովա
Կայքteatrorfej.debryansk.ru

Թատրոնի պատմություն խմբագրել

Թատրոնի ծննդյան օրը կարող է համարվել «Շաղգամ» երաժշտական կատարումը` համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։ Նույն թվականին ստեղծվեց ավանդույթ, որը շարունակում է մնալ մինչ օրս` Ամանորյա տոների երաժշտական ներկայացումները կատարել հեքիաթային հերոսների` Ձմեռ պապու, Ձյունանուշի և ուրիշների հետ։ Թատրոնի զարգացման քայլ էր «Ուզում եմ լուսնին» մյուզիքլը, որը հիմնված է Էլեոնոր Ֆարջոնի հեքիաթի վրա` Նադեժդա Վանչուգովայի երաժշտությամբ։ Այս կատարման համար առաջին անգամ ձայնագրվեց ձայնագրվածք, օգտագործվեցին ձայնային սարքավորումներ և թատերական լույսեր։ Ներկայացումը քաղաքային և տարածաշրջանային հասարակությունից ստացավ դրական կարծիքներ։ Այս կատարմամբ որոշվեց այն ժանրը, որով թատրոնը գործում է մինչ այսօր։ 1997 թվականի սեպտեմբերին Բեժիցկ շրջանի Բրյանսկ քաղաքի արտադպրոցական աշխատանքի կենտրոնի հիման վրա թատրոնում բացվեց 5-14 տարեկան երեխաների 5-7 տարվա կրթությամբ դպրոց։ Ուսուցիչները դասավանդում էին վոկալ, խորեոգրաֆիա, դերասանի վարպետություն, ինչպես նաև մշակվել և գրանցվել է վերապատրաստման ծրագիր, որից հետո տրվում է վկայական։ Այսօրվա դրությամբ թատրոնն ունի 5-ից 17 տարեկան 120 երեխա։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

1998 թվականի մայիսին թատրոնի համույթն առաջին անգամ Նատալիա Սացի անվան «Կապույտ թռչուն» մանկական երաժշտական թատրոնների համառուսական փառատոնից հրավեր ստացավ, որը տեղի է ունենում Մոսկվայում։ «Քնած գեղեցկուհին» ներկայացման ժամանակ «Օրփեոսը» դարձավ մրցույթի հաղթող և հրավիրվեց Սոչի քաղաքում անցկացվող «Հեքիաթային կախարդանք» միջազգային փառատոնին։ 2000 թվականի հունվարին թատրոնը «Սուրբ Ծննդյան նախորդ գիշերը» ներկայացմամբ դարձավ փառատոնի առաջին մրցանակի դափնեկիրը։ 2003 թվականի հունիսին «Բյուրեղյա կոշիկ» ներկայացմամբ մանկական երաժշտական թատրոնը Բուլղարիայի Բալչիկ քաղաքում մասնակցեց «Ծովի ժպիտը» միջազգային մանկական բեմական ստեղծագործական մրցույթին և ստացավ առաջին մրցանակակրի դիպլոմ։ 2004 թվականին Սոչիում նույն ներկայացմամբ «Օրփեոսը» դարձավ երկրորդ աստիճանի դիպլոմնիկ և « Թատրոնի կախարդանք» մրցույթում լավագույն թատերական խորեոգրաֆիայի համար ստացավ դիպլոմ։ 2006–2009 թվականներին «Օրփեոս» մանակական երաժշտական թատրոնը տարբեր ներկայացումներով մասնակցեց Նովոզբկովում անցկացվող ամենամյա «Սլավոնական խաչմերուկ» միջազգային փառատոնին, որտեղ լավագույն բեմական հագուստների, լավագույն սցենարի, լավագույն կնոջ և տղամարդու դերերի, լավագույն խորեոգրաֆիայի, լավագույն երաժշտական որոշման համար արժանացավ դիպլոմների։ 2008 թվականին թատրոնը «Սլավոնական խաչմերուկ» միջազգային փառատոնում ստացավ Գրան֊պրի մրցանակ[2][3]։ 2007 թվականին թատերական ստեղծագործական բնագավառում ձեռքբերումների համար կոլեկտիվին տրվեց «Օրինակելի» կոչումը։

Դասավանդվող առարկաներ խմբագրել

  • վոկալ
  • երգչախումբ
  • դերասանի վարպետության հիմունքներ
  • խորեոգրաֆիա
  • երաժշտության տեսություն (սոլֆեջո)
  • երաժշտական գործիքներ (դաշնամուր, կիթառ)՝ 2 տարի ուսումնասիրման ցանկությամբ

Ուսուցիչներ խմբագրել

  • Վանչուգովա Նադեժդա Եֆիմովնա՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, սոլֆեջոյի ուսուցիչ
  • Բեհովսկայա Մարինա Վիտալևնա՝ վոկալ, երգչախումբ
  • Տերեշոկ Սվետլանա Ալեքսանդրովնա՝ վոկալ, երգչախումբ
  • Վեբեր Տատյանա Անատոլևնա՝ խորեոգրաֆիա
  • Կոչերգինա Ալբինա Ալեքսեևնա՝ խորեոգրաֆիա
  • Շիլենկովա Մարինա Իվանովնա՝ խորեոգրաֆիա
  • Բոնդարենկո Գալինա Ալեքսեևնա՝ դերասանի վարպետություն
  • Վանչուգով Վիտալի Ալեքսանդրովիչ՝ երաժշտական ղեկավար, գործիքավորող

Խաղացանկ խմբագրել

  • «Շաղգամ» երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Գոլեշանովի, Ն. Վանչուգովայի, Ն. Վանչուգովայի բանաստեղծությունների հիման վրա, ըստ Ն. Վանչուգովայի սցենարի, բեմադրությունը՝ Գ. Բոնդարենկոյի, խորեոգրաֆիան՝ Տ. Վեբերի, Մ. Շիլենկովայի, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ. Վանչուգովի։
  • «Ձմեռային հեքիաթ» երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, Ս. Սմիրնովի բանաստեղծությունների հիման վրա, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Գ. Բոնդարենկոյի, խորեոգրաֆիան՝ Տ. Վեբերի, Մ. Շիլենկովայի, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Ամանորյա արկածներ», երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, Ն. Վանչուգովայի բանաստեղծությունների հիման վրա, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Գ. Բոնդարենկոյի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի
  • «Ձյունանուշի նվերը» երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, Ն. Աբրամցևոյի բանաստեղծությունների հիման վրա, Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Գ. Բոնդարենկոյի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի
  • «Տոնածառի ծնունդը» երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, Ն. Աբրամցևոյի բանաստեղծությունների հիման վրա, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Գ. Բոնդարենկոյի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • Ա. Ս. Պուշկինի բանաստեղծությունների Մ. Ի. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի երաժշտության հիման վրա մինի–ներկայացում, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, խմբավար՝ Մ. Գոլվաչյովա, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Հովվի անկեղծությունը» միջախաղ Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայից, բանաստեղծությունները՝ Ա. Ս. Պուշկինի, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, խմբավար՝ Մ. Գոլվաչյովա, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Ուզում եմ լուսնին» մյուզիքլ Էլեոն Ֆարջոնի համանուն հեքիաթի հիման վրա, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, բանաստեղծությունները՝ Ն. Վանչուգովայի, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, խմբավար՝ Մ. Գոլովաչյով, երաժշտության գործիքավորումը՝ Վ․Վանչուգովի, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Ե. Գոլովկոյի։
  • «Քնած գեղեցկուհին» մյուզիքլ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, բանաստեղծությունները՝ Ն. Վանչուգովայի, բեմադրությունը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, խմբավար՝ Մ. Գոլովաչյով, երաժշտության գործիքավորումը՝ Վ․ Վանչուգովի, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Ե. Գոլովկոյի։
  • «Սուրբ Ծննդյան նախորդ գիշերը» մյուզիքլ, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, բանաստեղծությունները՝ Ն. Վանչուգովայի, լիբրետոն և սցենարը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, խմբավար՝ Մ. Գոլովաչյով, երաժշտության գործիքավորումը՝ Վ․ Վանչուգովի, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Ե. Գոլովկոյի։
  • «Գերզգայուն» մյուզիքլ, Լև Ուստինովի համանուն պիեսի մոտիվներով, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, բանաստեղծությունները՝ Լ. Ուստինովի, Ն. Վանչուգովայի, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովի, խմբավար՝ Մ. Գոլովաչյով, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Բյուրեղյա կոշիկ» մյուզիքլ՝ Շառլ Պերոյի «Մոխրոտիկ» հեքիաթի հիման վրա, երաժշտությունը՝ Ն. Վանչուգովայի, բանաստեղծությունները՝ Ն. Վանչուգովայի, սցենարը՝ Ն. Վանչուգովայի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, խմբավար՝ Մ. Գոլովաչյովա, գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական ներկայացում, երաժշտությունը՝ Գ. Գլադկովի, բանաստեղծությունները՝ Յու. Էնթինի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Ա. Վորոնինայի, խմբավար՝ Մ․ Գոլովաչյով, գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։
  • «Կենտերվիլի ուրվականը» մյուզիքլ Օսկար ՈՒայլդի համանուն նովելի հիման վրա, երաժշտությունը՝ Ա. Իվանովի, բանաստեղծությունները՝ Դ. Ռուբինի, խորեոգրաֆիան՝ Տ․ Վեբերի, Մ. Շիլենկովայի, Ա. Վորոնինայի, խմբավարներ՝ Ս. Բարակուշևա, Մ. Բեխովսկայա, երաժշտության գործիքավորումը, ձայնագրվածքի ձայնագրումը՝ Վ․ Վանչուգովի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել