Օրի Բունիաթյան
Օրի Բունիաթյան կամ Իսրայել Ալեքսանդրի Բունիաթյան (դեկտեմբերի 14, 1895, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1970, Երևան, ՀԽՍՀ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1895 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28, 1970 (74 տարեկան) |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԳործունեությունԽմբագրել
Օրի Բունիաթյանը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 14-ին Հին նախիջևան ի Ջահուկ[1] գյուղում, գյուղացու ընտանիքում[2]։ Ավարտել է գյուղական երկդասարանոց դպրոցը։ Երկու տարի աշխատել է որպես հյուսնի աշակերտ։ Աշակերտելու ընթացքում հավաքած գումարով մեկնել է Թիֆլիս ուսումը շարունակելու։ Սակայն կարիքից դրդված անցնում է աշխատանքի, ուսումը թողնելով։ Հենց այդ տարիներին էլ Զուբալովի տանը և Արտիստական թատրոնում տեսել է առաջին թատերական ներկայացումները։
1915-1918 թ մեկնում է ռազմաճակատ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Կարմիր բանակում[3]։ Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մեծ տոհմից կենդանի են մնում ութը։
1919 թվականին ծանոթանում է Հովհաննես Զարիֆյանի հետ և ընդունվում նրա խումբ որպես սիրող դերասան[4]։
1922 թվականից հանդես է եկել Առաջին պետական թատրոնում։ 1932 թվականից նկարահանվել է կինոյում[3]։
Մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում[3]։
Դերեր թատրոնումԽմբագրել
Դեր | Պիես | Հեղինակ |
---|---|---|
Թագավոր | Համլետ | Ու.Շեքսպիր |
Վանահայր | Հին աստվածներ | Լ.Շանթ |
Սահակ | Ժայռ | Վրթանես Փափազյան |
Կիմբաև | Վախ | Աֆինոգենով |
Մխո | Արշալույսին | Արմեն Գուլակյան |
Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկա | Ռևիզոր | Նիկոլայ Գոգոլ |
Անդրեյ Միտրիչ Կլեշչ (թարգմ․՝ Տիզ) | Հատակում | Մաքսիմ Գորկի |
Վուրմ՝ նախագահի անձնական քարտուղարը | Սեր և խարդավանք | Ֆրիդրիխ Շիլլեր |
Շվայցեր | Ավազակները | Ֆրիդրիխ Շիլլեր |
Դոսուժև | Շահավետ պաշտոն | Օստրովսկի |
Ուսուցիչ | Ջրասույզ զանգ | Հաուպտման |
Դերեր կինոյումԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմի անվանում | Կերպար |
---|---|---|
1932 | Երկու գիշեր | Միսակ |
1933 | Արևի զավակը | Գյուղխորհրդի նախագահ |
1933 | Լույս և ստվերներ | Գյուղխորհրդի նախագահ |
1937 | Կարո | Չիբուխ |
1938 | Սևանի ձկնորսները | Ուսուցիչ Մինաս |
1939 | Լեռնային արշավ | Լևոն |
1940 | Մեր կոլխոզի մարդիկ | Թերթ վաճառող |
1947 | Անահիտ | Արամ |
1955 | Հասցեատիրոջ որոնումները | Պետրոս |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից | Գործկոմի նախագահ |
1956 | Հովազաձորի գերիները | Հարություն |
1957 | Ու՞մ է ժպտում կյանքը | Անտոնյան |
1959 | Նրա երևակայությունը | Անահիտի հայրը |
1960 | Հյուսիսային ծիածան | դրվագում |
1960 | Փլուզում | Բագրատ |
1962 | Ջրերը բարձրանում են | Մելոնց վարժապետ |
1968 | Ապրում էր մի մարդ | դրվագ |
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- 1950 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը
ԳրականությունԽմբագրել
- Արարատ Բարսեղյան, «Օրի Բունիաթյան», Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 108 էջ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - ջահուկ»։ www.nayiri.com։ Վերցված է 2021 թ․ հուլիսի 13
- ↑ ԳԱԹ, Սարգիս Մելիքսեթյանի Ֆոնդ, Նամակների բաժին
- ↑ 3,0 3,1 3,2 «Ори Буниатян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23
- ↑ Բարսեղյան Ա․ Մ․, «Օրի Բունիաթյան» Ե․, 1970։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 611)։ |