Օրեստ Բետեխտին
Օրեստ Բետեխտին (ռուս.՝ Бетехтин Орест Георгиевич, օգոստոսի 8, 1928), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Օրեստ Բետեխտին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1928 (96 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՕրեստ Բետեխտինը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 8-ին։
1947 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին։ Սովորել է Լեոնիդ Օվսյաննիկովի, Վասիլի Մեշկովի, Պյոտր Բելոուսովի, Իոսիֆ Սերեբրյանիի և Յուրի Նեպրինցևի մոտ։ 1953 թվականին Օրեստ Բետեխտինը ավարտել է ինստիտուտը` պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Երիտասարդ դարբինները»[1] նկարը։ Նրա հետ նույն տարում ինստիտուտը ավարտել են Նիկոլայ Գալախովը, Լեոնիդ Կաբաչեկը, Մարկ Կլիոնսկին, Իզզաթ Կլիչևը, Բորիս Կոտիկը, Վալերի Լարինան, Նիկոլայ Լոմակինը, Կոնստանտին Մոլտենինովը, Գեորգի Պեսիսը, Վալենտին Պրեոբրաժենսկին, Վլադիմիր Սելեզնյովը, Պյոտր Սմուկրովիչը, Պավել Ուտկինը, Գարրի Ֆրենցը, Սոլոմոն Էպշտեյնը և ապագայում հայտնի դարձած այլ նկարիչներ։ Բետեխտինը երկար տարիներ պահել է ընկերությունն ու սերտ շփումները նրանցից շատերի հետ։
1956 թվականին Բետեխտինը դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ 1960-1970 թվականներին բազմիցս աշխատել է Հին Լադոգայի ստեղծագործության տանը։ Անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 2004 թվականին Սանկտ Պետերբուրգում` Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճներում։ 2007 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ պատվավոր կոչմանը։
Օրեստ Բետեխտինի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1960 թվական` (Լենինգրադ) 1960 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) 1960 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես:
- 1975 թվական` (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.
Աղբյուրներ
խմբագրել- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. Л., Ленинградский художник, 1958. с.9.
- И. Никифоровская. Итоги большой творческой работы // Вечерний Ленинград. 1957, 10 октября.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.7.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.10.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.11.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.12.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
- Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — с.30, 178.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.390, 392, 398, 406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.