Օտտոկար Լորենց (գերմ.՝ Ottokar Lorenz, սեպտեմբերի 17, 1832(1832-09-17)[1], Jihlava, Յիհլավայի շրջան[1] - մայիսի 13, 1904(1904-05-13)[1], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1]), ավստրո-գերմանական պատմաբան և ծագումնաբան։ Անվանի քիմիկոս Ռիխարդ Լորենցի (1863-1929) հայրն է։

Օտտոկար Լորենց
գերմ.՝ Ottokar Lorenz
Ծնվել էսեպտեմբերի 17, 1832(1832-09-17)[1]
Jihlava, Յիհլավայի շրջան[1]
Մահացել էմայիսի 13, 1904(1904-05-13)[1] (71 տարեկան)
Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունպատմաբան, ծագումնաբան, պրոֆեսոր և գրող
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Ենայի համալսարան
Պաշտոն(ներ)rector of the University of Jena?
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
 Ottokar Lorenz Վիքիպահեստում

Բանասիրություն, պատմություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նրա դասախոսների շարքում եղել են Հերման Բոնիտցը, Յոզեֆ Աշբախը, Ալբերտ Եգերը։ 1861-ից մինչև 1885 թվականը Լորենցը՝ որպես պատմության պրոֆեսոր, դասավանդել է Վիեննայի համալսարանում։ 1880 թվականին դարձել է այդ հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը[3]։ Հետագայում, դարձյալ պրոֆեսորի կոչումով, դասախոսել է գերմանական հանրահայտ բուհերից մեկում՝ Ենայի համալսարանում։

Օտտոկար Լորենցը համարվում է ժամանակակից գիտական ծագումնաբանության հայրը։ Ստորև բերված են նրա լավագույն գիտական աշխատանքներից մի քանիսը.

  • Deutsche Geschichte im 13. und 14. Jahrhundert, («Գերմանիայի 13-րդ և 14-րդ դարերի պատմություն»), երկու հատորով (1863–67).
  • Drei Bücher Geschichte (1876; 2-րդ հրատարակությունը՝ 1879 թ.) (երեք գրքով).[4]
  • Deutschlands Geschichtsquellen im Mittelalter seit der Mitte des 13. Jahrhunderts, German history from the middle of the 13th Century, երկու հատորով, 1886–87.
  • Geschichte des Elsasses, («Էլզասի պատմությունը»), Վիլհելմ Շերերի հեղինակակցությամբ, 3-րդ հրատարակություն 1886 թ.[5]
  • Genealogisches Handbuch der europäischen Staatengeschichte, («Եվրոպական պետությունների պատմության ծագումնաբանական ձեռնարկ»), (1892).
  • Lehrbuch der wissenschaftlichen Genealogie, («Գիտական ծագումնաբանության դասագիրք»), (1898).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #117216062 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. CONOR.Sl
  3. Lorenz, Ottokar NDB/ADB Deutsche Biographie
  4. Hashagen, Justus (1911). «Louis I. of Bavaria» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջեր 31–33, see Bibliography, lines 4 and 5. «Ottokar Lorenz, Drei Bücher Geschichte (1876; 2nd ed., 1879)»
  5. Geschichte des Elsasses HathiTrust Digital Library

Գրականություն Օտտոկար Լորենցի մասին խմբագրել

  • August Fournier: Ottokar Lorenz. (Nekrolog) In: Mitteilungen des Instituts für Österreichische Geschichtsforschung 26 (1905), S. 190–195 .
  • Anton Bettelheim: Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog. Georg Reimer, Berlin, 1906, Bd. 9 (vom 1. Januar bis 31. Dezember 1904), S. 242 (Online)
  • Christian Mehr: Kultur als Naturgeschichte. Opposition oder Komplementarität zur politischen Geschichtsschreibung 1850–1890? Berlin 2009, S. 232–264.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ottokar Lorenz (Historiker)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոկար Լորենց» հոդվածին։