Յոզեֆ Աշբախ
Յոզեֆ Ռիտտեր ֆոն Աշբախ (գերմ.՝ Joseph Ritter von Aschbach, ապրիլի 29, 1801[1], Հյոխստ, Գերմանիա - ապրիլի 25, 1882, Վիեննա, Ավստրո-Հունգարիա), գերմանացի պատմաբան, ով զգալի ավանդ է ներդրել հատկապես վեստգոթերի պատմության ուսումնասիրության ասպարեզում (գլուխգործոցը համարվում է «Geschichte der Westgoten»/«Վեստգոթերի պատմությունը» աշխատությունը[3], որն առաջին անգամ հրատարակվել է 1827 թվականին)։
Յոզեֆ Աշբախ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1801[1] Հյոխստ, Գերմանիա |
Մահացել է | ապրիլի 25, 1882 (80 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Բոննի համալսարան |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Յոզեֆ Աշբախը ծնվել է Հյոխստում, որը ներկայումս Մայնի Ֆրանկֆուրտի շրջաններից մեկն է։ Դպրոցն ավարտելուց հետո Հայդելբերգի համալսարանում սկզբնական շրջանում աստվածաբանություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել, սակայն իր դասախոսներից մեկի՝ անվանի պատմաբան Ֆրիդրիխ Շլոսերի ազդեցությամբ անցում է կատարել դեպի պատմության ուսումնասիրություն և 1823 թվականին ավարտել է համալսարանը՝ փայլուն կերպով պաշտպանելով իր պատրաստած «Dissertatio De Theopompo Chio historico, Frankfurt» ատենախոսությունը[4]։ 1823 թվականից էլ պրոֆեսորի կոչումով դասավանդել է Ֆրանկֆուրտի գիմնազիայում։
1842 թվականին դարձել է Բոննի[5][6], 1853 թվականին՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Բացի այդ՝ ընտրվել է Վիեննայի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1870 թվականին էլ նրան ազնվականական տիտղոս է շնորհվել[7]։
Աշխատությունների ընտրանիԽմբագրել
- «Dissertatio De Theopompo Chio historico, Frankfurt» (1823),
- «Geschichte der Westgoten» (Մայնի Ֆրանկֆուրտ, 1827 թ.);
- «Geschichte der Omajjaden in Spanien» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1829—1830 թթ.);
- «Geschichte Spaniens und Portugals zur Zeit der Almoraviden und Almohaden» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1833—1837 թթ.),
- «Geschichte der Heruler und Gepiden» («Archiv f. Geschichte u. Litteratur»);
- «Ges c hiehte Kaiser Sigmunds» (4 հատորով, Համբուրգ, 1838—1845 թթ.),
- «Urkundliche Geschichte der Grafen von Wertheim» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1843 թ.),
- «Allgemeine Kirchenlexikon» (4 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1846—1850 թթ.)
- «Die rom. Legionen prima und secunda adjutrix» (1856);
- «Die Konsulate d.röm. Kaiser Augustus und Tiberius» (1861);
- «Die Konsulate der röm. Kaiser von Caligula bis Hadrian» (1861);
- «Die röm. Kaiserinschriften» (1857);
- «Die Kaiserin Livia, Gemahlin des Kaisers Augustus» (1863),
- «Die Anicier und die rom. Dichterin Proba»,
- «Geschichte der wiener Universität» (Вена, 1867—1877, 2-րդ և 3-րդ հատորները հրատարակվել են հետմահու, 1885 թ.)
- «Roswitha und Konrad Celtes» (Վիեննա, 1857 թ., 2-րդ հրատարակությունը՝ 1868 թ.)
- «Die fr ühern Wanderjahre des Konrad Celtes und die Anfänge der von ihm errichteten gelehrten Sodalitä ten» (Վիեննա, 1869 թ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wurzbach D. C. v. Aschbach, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 22. — S. 467.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Joseph Aschbach. Geschichte der Westgoten. Frankfurt, 1827 p. 230
- ↑ «Joseph Ritter von Aschbach - Original Catholic Encyclopedia»։ web.archive.org։ 2015-05-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-19-ին։ Վերցված է 2019-10-23
- ↑ «Joseph, Ritter von Aschbach»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913
- ↑ A.C. Howland The Catholic Encyclopedia. Vols. XIII (pp. xv, 800) and XIV (pp. xv, 800). New York: Robert Appleton Company, 1912 // The ANNALS of the American Academy of Political and Social Science. — 1913-03. — В. 1. — Т. 46. — С. 206—208. — ISSN 1552-3349 0002-7162, 1552-3349. —
- ↑ Joseph Ritter von Aschbach Archived 2015-05-19 at the Wayback Machine. @ The Original Catholic Encyclopedia
- List of Aschbach's written works from the "German Wikipedia".
Գրականություն Յոզեֆ Աշբախի մասինԽմբագրել
- Karl Schrauf, Johann Friedrich Böhmer: Josef von Aschbach. Eine biographische Skizze. A. Holzhausen, Wien 1900 (59 Seiten).
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.peter-hug.ch/lexikon/01_0902#N0050
- WorldCat Search Published works by Joseph Aschbach
- [http://de.wikisource.org/wiki/Joseph_Aschbach Յոզեֆ Աշբախի աշխատությունները Викитека-ում (գերմ.)