Լյուսի Սևումյան

հայ երգիչ, դերասան

Լյուսի Սևումյան, (Սևումյան-Արզումանյան, ծնունդով՝ Խանդանյան Լուսաբեր՝ Լյուսի Երեմիայի, 1892, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1969(1969-09-13), Միլան, Իտալիա), հայ դերասանուհի և երգչուհի (սոպրանո)։

Լյուսի Սևումյան
Ի ծնե անունԼուսաբեր Երեմիայի Խանդանյան
Ծնվել է1892
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  Իտալիա
Մահացել էսեպտեմբերի 13, 1969(1969-09-13)
Միլան, Իտալիա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինՕվի Սևումյան

Օ․ Սևումյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

1911 թվականին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը։

Կատարել է քնարական դերեր՝ Սեդա (Լ. Շանթի «Հին աստվածներ»), Թանգիկ (Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»), Կեկել (Գ. Սունդուկյանի «Պեպո»), Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»)։ Խաղացել է նաև Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաքվում։

1922 թվականին մեկնել է Միլան՝ ձայնը մշակելու։ Համերգներով հանդես է եկել Միլանում, Հռոմում, Փարիզում, Կահիրեում և այլուր, կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Գլխավոր հերոսուհիների դերերգերով հանդես է եկել Ջակոմո Պուչչինիի «Չիո Չիո սան» և «Բոհեմ» օպերաներում։ Ամենուրեք մասնակցել է հայ մշակույթի տարածմանը։

Գրական հայերենի է փոխադրել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն (1960)։ 1960 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։