Օսման Նուրի փաշա
Օսման Նուրի փաշա (թուրքերեն՝ Osman Nuri-paşa, 1832[1][2], Թոքաթ - ապրիլի 5, 1900[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայտնի է նաև որպես Օսման փաշա, օսմանյան մարշալ և ռազմական նախարար։ Ռազմական հաջողությունների համար արժանացել է «Գազի» («հաղթանակած») և «Պլևնայի առյուծ» պատվավոր մականունների։
Օսման Նուրի փաշա | |
---|---|
թուրքերեն՝ Osman Nuri-paşa | |
![]() | |
1832[1][2] - ապրիլի 5, 1900[2] | |
Ծննդավայր | Թոքաթ |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Օսմանյան բանակ |
Կոչում | Ֆելդմարշալ, Ֆելդմարշալ և գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Ղրիմի պատերազմ, Կրետեի ապստամբություն, Q12273278?, Battle of Šumatovac?, Battle of Vučji Do?, Siege of Plevna?, Battle of Lovcha? և Greco-Turkish War (1897)? |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ և Կուլետի ռազմական լիցեյ |
Պարգևներ |
Վաղ կենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1832 թվականին[3] Թոքաթում, Յաղջըօղլը հայտնի ընտանիքում։ Շուտով նրա հայրը Կոստանդնուպոլսում նշանակվել է բարձր պաշտոնի։ 1852 թվականին Օսման Նուրին ավարտել է Օսմանյան գլխավոր շտաբի ակադեմիան և ծառայության անցել հեծելազորում։
Ռազմական կարիերաԽմբագրել
Առաաջին մարտական փորձը ձեռք է բերել Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ծառայել է Օմեր Լյուֆթի փաշայի կորպուսում։ 1855 թվականի փետրվարին մասնակցել է Եվպատորիայի պաշարմանը, այնուհետև դեպի Աբխազիա և Մեգրելիա արշավանքին։
1860 թվականին Սիրիայում մասնակցել է դրուզների հաշտեցմանը, իսկ 1867 թվականին՝ Կրետեում իռակլիոնցիների ճնշմանը։ Պարգևատրվել է «Մեջիդիե III աստիճանի շքանշանով»։ 1868-1871 թվականներին ծառայել է Եմենում, որտեղից վերադարձել է փաշայի կոչումով։ Այնուհետև նշանակվել է Բոսնիայի մարզերից մեկի ռազմական պարետ։ Լինելով տաղանդավոր սպա՝ Օսման Նուրին գնդապետի կոչումով տեղափոխվել է Գլխավոր շտաբ։ 1874 թվականին ստացել է բրիգադի գեներալի կոչում, իսկ 1875 թվականին՝ դիվիզիոնի գեներալի։ 1876 թվականին նշանակվել է Վիդինի շրջանի կորպուսի հրամանատար, որը կռվում էր սերբերի դեմ։ Նույն տարում հաջողությամբ գլխավորել է թուրքական զորքերը՝ սերբերի դեմ տարվող Մեծ Իզվորի և Ալեքսինացի ճակատամարտերում։ Այդուհանդերձ պարտություն է կրել չեռնոգորցիների դեմ մղվող Վուչեգ Դոլի ճակատամարտում։ 1876 թվականի վերջին ստացել է մարշալի կոչում։
1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայտնի է դարձել Պլևնայի ամուր և կուռ պաշտպանությամբ։ Պլևնայի առաջին և երկրորդ պաշարումների ժամանակ սուլթանը նրան շնորհել է «Գազիի» («հաղթանակած») պատվավոր կոչում։ Պարգևատրվել է նաև «Օսմանիե» շքանշանով, ստացել պատվավոր թանակրժեք սուր, սուլթանի շնորհակալական նամակ, իսկ Կոստանդնուպոլսի բնակիչների կողմիցց՝ ոսկե պատվավոր տախտակ։ Նոյեմբերի 26-ին (դեկտեմբերի 10-ին), Պլևնայի շրջափակման ճեղքման անհաջող փորձից հետո, մարտում վիրավորված Օսման Նուրի փաշան ստիպված հանձնվել է։ Ռուս ցար Ալեքսանդր II-ը, արիության համար, հետ է վերադարձրել նրա սուրը։
1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմում գերեվարվելուց հետո, որոշ ժամանակ գտնվել է Քիշնևում, այնուհետև, 1878 թվականին՝ Խարկովում[4]։ 1877 թվականի դեկտեմբերին, Միխայիլ Սկոբելևի պնդմամբ, Օսման Նուրի փաշան նամակ է ուղարկել Օսմանյան կայսրության ռազմական նախարար Մեհմեդ Ռաուֆ փաշային՝ ռուս ռազմագերիներին լավ վերաբերվելու պահանջով[5]։
Պատանդառությունից վերադառնալուց հետո՝ Աբդուլ Համիդ II սուլթանից ստացել է «Պլևնայի առյուծ» պատվավոր մականունը։ 1878—1880, 1880—1881, 1881—1885 և 1891 թվականներին եղել է ռազմական նախարար։ 1897 թվականին հույն-թուրքական առաջին պատերազմի ժամանակ նշանակվել է բանակի գործող հրամանատար։
Մահացել է 1900 թվականի մայիսի 5-ին Ստամբուլում։ Թաղված է Ֆաթիհ մզկիթի գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում, Սիտկինի ռազմական հանրագիտարանում և Յուժակովի մեծ հանրագիտարանում ծննդյան թվականն սխալմամբ նշվում է 1837 թվականը։
- ↑ К. П. Щелков Историческая хронология Харьковской губернии. — репринтное издание. — Харьков: САГА, 2007. — С. 297—298. — (Харьковская историческая библиотека). — ISBN 978-966-2918-31-1
- ↑ Крестовский В. Взятие Плевны // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 80. — С. 233—235.
ԳրականությունԽմբագրել
- Редакция журнала. Осман-паша // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 53. — С. 28—29.
Արտաքին հղումներԽմբագրել
- Решетников Л. П. Герой Османской империи Осман-Нури-паша Archived 2016-03-04 at the Wayback Machine.