Ֆաթիհ (մզկիթ)
Ֆաթիհ մզկիթ կամ Նվաճողի մզկիթ (թուրքերեն՝ Fatih Camii), Ստամբուլի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում՝ Ֆաթիհ թաղամասում։
Ֆաթիհ թուրքերեն՝ Fatih Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ, տեսարժան վայր և կառույց |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Ստամբուլ |
Հիմնվել է | 1464 |
Կառուցման ավարտ | 1463 |
Առաջին հիշատակում | 1771 |
Հիմնադիր | Մուհամմեդ II |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Աթըք Սինան և Մեհմեդ Թահիր աղա |
Ոճ | օսմանյան ոճ |
Գմբեթ | 12 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 50 մետր |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 26 մետր |
Մինարեթներ | 2 |
Շինանյութ | մարմար, գրանիտ |
Կառուցվել է 1470 թվականին բյուզանդական Առաքյալների եկեղեցու փոխարեն։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կործանվել է 1766 թվականին։ Վերականգնվել է 1771 թվականին։ Գմբեթի տրամագիծը կազմում է 26 մետր։ Մզկիթի բակում կան գերեզմանատուն, դամբարան, որտեղ թաղված է Կոստանդնուպոլիսի նվաճող, օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհը։ Դամբարանը համարվում է Ստամբուլի ամենահայտնի սրբավայրերից մեկն է։ Մզկիթի կազմում գործում է նաև մեդրեսե[1]։
Պատմություն
խմբագրելՖաթիհ մզկիթը, որը կառուցվել է 1463-1470 թվականներին սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով, ներկայացնում է ահռելի չափեր ունեցող կրոնահասարակական համալիր։ Այն կառուցվել է բյուզանդական Առաքյալների եկեղեցու վայրում։ Մզկիթը կառուցվել է Սինան Աթըքի նախագծով։ Ֆաթիհ մզկիթը առաջին մզկիթն է, որը կառուցվել է օսմանյան ավանդական ոճով։
Սկզբնական շրջանում համալիրը բաղկացած է եղել մզկիթից և հարակից ենթակառուցվածքներից։ Համալիրի կազմում մտել են 8 մեդրեսեներ, գրադարան, հիվանդանոց, որբանոց, իջևանատուն, շուկա, համամ, տարրական դպրոց և իմարեթ, որտեղ սնունդ է բաժանվել աղքատներին։ Այնուհետև ավելացվել են նաև թյուրբեներ։ Այդ ժամանակ մզկիթը զբաղեցրել է 325 քառ. մետր տարածք՝ ձգվելով Ֆեվզիփաշա փողոցի երկայնքով։
Մզկիթը մեծապես տուժել է 1509 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի երկրաշարժից, որից հետո վերականգնվել է, սակայն տուժել է նաև 1557 և 1754 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ։ Մզկիթն ամբողջությամբ կործանվել է 1766 թվականի մայիսի 22-ին, որի ժամանակ գմբեթը և պատերը ամբողջությամբ փլուզվել էին։ Մզկիթի ներկայիս շենքը, որը կառուցվել է այլ նախագծով, կառուցվել է 1771 թվականին՝ Մուստաֆա III սուլթանի օրոք։ Ճարտարապետը եղել է Մեհմեդ Թահիր աղան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Мечеть Фатих на stambul4you.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիհ (մզկիթ)» հոդվածին։ |