Օնդրեյ Նեպելա (սլովակ.՝ Ondrej Nepela, 22 հունվարի, 1951, Բրատիսլավա, Չեխոսլովակիա (ներկայում՝ Սլովակիա) – 2 փետրվարի, 1989, Մանհայմ, Արևմտյան Գերմանիա), սլովակ գեղասահորդ, Չեխոսլովակիայի ութակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն և 1972 թվականին Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացված Ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972)։ Իր ձեռքբերումների համար 1971 թվականին ճանաչվել է Չեխոսլովակիայի տարվա մարզիկ։

Օնդրեյ Նեպելա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Ondrej Nepela
Ազգություն՝սլովակ
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 22, 1951(1951-01-22)
Ծննդավայր՝Բրատիսլավա, Չեխոսլովակիա
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 2, 1989(1989-02-02) (38 տարեկան)
Մահվան վայր՝Մանհայմ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
176 սմ

Կենսագրություն խմբագրել

Օնդրեյ Նեպելան ծնվել է 1951 թվականի հունվարի 22-ին Բրատիսլավայում[1]։ Նրա մայրը տնային տնտեսուհի էր և դերձակուհի, իսկ հայրը՝ վարորդ. նրանք երկուսն էլ կենտրոնական Սլովակիայից էին[2]։

Օնդրեյ Նեպելան գեղասահքով սկսել է հետաքրքրվել հեռուստացույցով 1958 թվականին գեղասահքի առաջնությունը դիտելուց հետո[3][4]. այդ առաջնությունում Կարոլ Դիվինը դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն։ 1958 թվականի փետրվարին մայրը յոթամյա Օնդրեյ Նեպելային տանում է Բրատիսլավայի սահադաշտ[4][5]։ Երկու շաբաթ անց նա դիմում է Հիլդա Մուդրային՝ բողոքելով, որ մարզիչները ուշադրություն չեն դարձնում իր որդու վրա։ Հիլդա Մուդրան համաձայնում է դառնալ տղայի մարզիչը[2][6]։ Նեպելան մարզվում էր Բրատիսլավայի «Սլովան» ակումբում[7]։

Համաշխարհային մրցաբեմում Օնդրեյ Նեպելան առաջին անգամ ելույթ է ունեցել 13 տարեկան հասակում՝ մասնակցելով 1964 թվականին Ինսբրուքում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերին։ Սակայն գրավեց ընդամենը 22-րդ տեղը։ Բայց մեկ տարի անց Օնդրել Նեպելան առաջին անգամ դարձավ Չեխոսլովակիայի Չեմպիոն, իսկ 1966-1968 թվականներին նրան հաջողվեց նվաճել երեք բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում։ 1968 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում նա հավակնում էր մեդալի, սակայն այս անգամ ևս դա նրան չի հաջողվում։ Պարտադիր ծրագրից հետո նա զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ կամավոր ծրագրի կատարման ժամանակ թույլ է տալիս մի քանի սխալ։ Արդյունքում նա զբաղեցնում է 8-րդ տեղը։

1970-ական թվականների սկզբին Օնդրեյ Նեպելան դառնում է աշխարհի լավագույն գեղասահորդներից մեկը։ 1971-1973 թվականներին նա տղամարդկանց մենասահքի աշխարհի չեմպիոն է դառնում երեք տարի անընդմեջ։ 1971 թվականին նա ճանաչվում է Չեխոսլովակիայի տարվա լավագույն մարզիկ։

1972 թվականին Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Օնդրեյ Նեպելան եղել է ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ։ Պարտադիր ծրագրից հետո նա իր միավորներով նշանակալիորեն գերազանցում էր իր ամենաուժեղ հակառակորդներին՝ Ֆրանսիացի Պատրիկ Պերային ու ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Սերգեյ Չետվերուխինին։ Կամավոր ծրագրի կատարման ժամանակ Օնդրեյ Նեպելան ընկել է և արդյունքում զբաղեցրել չորրորդ տեղը, սակայն հաղթել է ընդհանուր մրցությունում։ Նրա ոսկե մեդալը դարձել է երկրորդ ամենաբարձր մրցանակը, որ վաստակել են Չեխոսլովակիայի ներկայացուցիչները Ձմեռային օլիմպիական խաղերում։ ԽՍՀՄ հռչակման 50-ամյակի տոնակատարության ժամանակ (1972) Օնդրեյ Նեպելան արտասահմանյան սոցիալիստական երկրների առաջին ներկայացուցիչների շարքում արժանանում է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման[8]։

Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Օնդրեյ Նեպելան շարունակում է կարիերան սիրողական մակարդակում, քանի որ ցանկանում էր մասնակցել 1973 թվականի աշխարհի առաջնությանը, որ անցկացվելու էր իր հայրենի Բրատիսլավայում։ Այդ առաջնությունում նույնպես նա հաղթանակ է տոնում։

Սիրողական կարիերայի ավարտից հետո Օնդրեյ Նեպելան 13 տարի հանդես է եկել որպես «Holiday on Ice» շոուի մենակատար։ Ավելի ուշ նա աշխատել է որպես մարզիչ աշխատել է ԳՖՀ-ում. մասնավորապես նա մարզել է Կլաուիդա Լեյստներին, ով 1989 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Օնդրեյ Նեպելան մահացել է 1989 թվականի փետրվարի 2-ին Մանհայմում[4][7] ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններից[9], 38 տարեկան հասակում։

1993 թվականից Սովակիայի գեղասահքի ֆեդերացիան ամեն աշուն անցկացնում է Օնդրեյ Նեպելայի հիշատակին նվիրված մրցություն։ Նեպելայի անփոփոխ մարզիչը՝ Հիլդա Մուդրան, հանձնում է մրցանակ նրա անունից[10]։ 2000 թվականին դեկտեմբերին Օնդրեյ Նեպելան ճանաչվել է Սլովակիայի Հանրապետության դարի մարզիկ։

Մարզական նվաճումներ խմբագրել

Առաջնություն/մրցաշրջան 1964 1965 1966 1967 1968 1969 1970 1971 1972 1973
Ձմեռային օլիմպիական խաղեր 22 8 1
Աշխարհի առաջնություններ 17 8 2 2 1 1 1
Եվրոպայի առաջնություններ 8 3 3 3 1 1 1 1 1
Չեխոսլովակիայի առաջնություններ 1 1 1 1 1 1 1 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Register olympionikov zo Slovenska» [List of Olympians from Slovakia] (PDF) (Slovak). Slovak Olympic Committee. էջ 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Szőcsová, Andrea (2011 թ․ հունվարի 21). «Naša najväčšia hviezda žiarila na ľade» [Our biggest ice star]. HN Online (Slovak). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Otázky a odpovede: Na otázky odpovedala Hilda Múdra» [Questions and answers with Hilda Múdra] (Slovak). Pravda (Slovakia). 2008 թ․ մարտի 19.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Legendárny Ondrej Nepela by mal 60 rokov» [Legendary Ondrej Nepela would be 60 years old]. TASR (Slovak). topky.sk. 2011 թ․ հունվարի 22.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Šimo, Marián. «Hilda Múdra: Celý život je len zmes náhod» [Hilda Múdra: Whole life is just a combination of coincidences] (Slovak). Slováci vo svete. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Fukatsch, Peter (2009 թ․ հունվարի 25). «Krasokorčuliar Nepela bol jednotkár po každej stránke» [Figure skater Nepela was unique in every way]. sme.sk (Slovak).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Ondrej Nepela» (Slovak). osobnosti.sk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Panorama of the 1972 Sports Year (Russian). Moscow: Fizkultura i sport. 1973. էջեր 122–124.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Athletes with HIV/AIDS: Ondrej Nepela». Complex: Making Culture Pop.
  10. «Hilda Múdra» (Slovak). osobnosti.sk. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել