Հովհաննես Մասեհյան
Հովհաննես Մասեհյան (Հովհաննես Խան-Մասեհյան, փետրվարի 28, 1864, Թեհրան, Իրան - նոյեմբերի 19, 1931, Հարբին, Q11103885?, Չինաստանի Հանրապետություն), իրանահայ թարգմանիչ, պետական հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ և խմբագիր: Առավել հայտնի է որպես Շեքսպիրի և Ջորջ Բայրոնի ստեղծագործությունները հայերեն առաջին լուրջ և մինչ օրս ամենահաջողը համարվող թարգմանող։ Տիրապետել է հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին[1]:
Հովհաննես Մասեհյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1864 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | նոյեմբերի 19, 1931 (67 տարեկան) |
Մահվան վայր | Հարբին, Q11103885?, Չինաստանի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, լեզվաբան և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Iran to the United Kingdom? |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Մասեհյանը ծնվել է Թեհրանում, արքունական ոսկերչապետի ընտանիքում[2]: Հայրը՝ Ծերունի աղա Մասեհյանը, պարսից Նասրեդդին շահի արքունի ոսկերչապետն էր։ Հովհաննեսը հինգ տարեկանից հաճախել է դպրոց։ Նրա առաջին կրթարանը եղել է Մկրտիչ վարդապետի սուրբ Թադևոս-Բարդուղիմեոսի եկեղեցուն կից վարժարանը։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի Հայկազյան դպրոցում (1870-1878 թթ.) և Թավրիզում (1879-1881 թթ.): Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Փարիզ և 1884 թվականին ավարտել Փարիզի ֆրանսիական քոլեջը: Նույն թվականին վերադառնալով Թեհրան՝ նշանակվել է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում: 1887 թվականին, որպես շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն: 1888-1896 թվականներին եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892 թվականին ընտրվել «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ: 1894 թ. հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: 1894 թվականին մեկնել է Պետերբուրգ՝ որպես շահի պատվիրակության թարգմանիչ, 1897 թվականին՝ Լոնդոն՝ որպես պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901 թվականներին Պարսկաստանի արտաքին գործերի նախարարությունում վարել է մամուլի բաժնի վարիչի, արևելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ շահի թարգմանիչը: Մեծ է նրա երախտիքը պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում: 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նա եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը ու դասախոս: 1901 թվականից սկսվել է նրա կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսակետից: 1901 թվականին նշանակվել է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, 1905 թվականին՝ գործերի հավատարմատար: Պարսկաստանը ներկայացրել է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր: 1911 թվականին վերադարձել է Թեհրան՝ շահի խնամակալի խորհրդականի պաշտոնով:
ԳործունեությունԽմբագրել
1912 թվականից սկսած նա եղել է Պարսկաստանի դեսպանը Գերմանիայում, իսկ 1927-1929 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում: Եղել է նաև Պարսկաստանի առաջին դեսպանը Ճապոնիայում[3]:
1894 թվականի աշնանը Հայոց հրատարակչական ընկերությունը լույս ընծայեց «Համլետը»՝ Մասեհյանի թարգմանությամբ: Հովհաննես Հովհաննիսյանը և Հովհաննես Թումանյանը բարձր են գնահատել այս թարգմանությունը: Անդրադառնալով Մասեհյանին, Հ. Թումանյանը մի գրախոսականում գրել է.
Ըստ Գևորգ Էմինի՝ Մասեհյանի թարգմանությունները «գերազանց են» և «հրաշալի են հնչում հայերենով»[4]: Մասեհյանի թարգմանությունները միշտ եղել են հայկական թարգմանչական գործունեության երկար պատմության մեծագույն գանձերի թվում[5]:
Մասեհյանը հիմնել և խմբագրել է «Շավիղ» շաբաթաթերթը (Թեհրան, 1984): Որպես դիվանագետ` նա պատասխանատվություն էր կրում Իրանում ներկայացնել Արևմտյան երկրների քաղաքական մտքերը և տեխնոլոգիական նորարարությունները:
Մահացել է 1931 թվականիի դեկտեմբերի 19-ին Խարբինում՝ Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Իրանահայ վաստակավոր գործիչ և թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյան»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-18-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ «AV Production - Հովհաննես Մասեհյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-11
- ↑ Վ. Վարդանյան «Հովհաննես Մասեհյան»
- ↑ «Յոթ երգ Հայաստանի մասին», Գևորգ Էմին, էջ 211
- ↑ ON THE TRANSLATION OF LORD BYRON’S MANFRED INTO ARMENIAN