Օկուպացիաների թանգարան

Օկուպացիաների թանգարան (էստ․՝ Okupatsioonide muuseum), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ 2003 թվականին բացված թանգարանի մշտական ցուցադրությունն արտացոլում է Էստոնիայի 1940-1991 թվականների պատմությունը, երբ Էստոնիան հերթով Խորհրդային Միության, Գերմանիայի և կրկին ԽՍՀՄ-ի մաս էր։ Թանգարանը բացվել է 2003 թվականի հուլիսի 1-ին։

Օկուպացիաների թանգարան
Vabamu Museum of Occupations (Okupatsioonide muuseum).jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրՎանալին
ՀասցեAng. Toompea Street e Karli BoulevardՏոոմպեա փողոց
Հիմնադրվել է2003
Կայքvabamu.ee
Map
Map

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը ստեղծվել է «Կիստլեր-Ռիթսո Էեստի» հիմնադրամի կողմից (էստ․՝ Kistler-Ritso Eesti Sihtasutus)։ Թանգարանում հավաքված և ցուցադրված փաստաթղթերն ու ցուցանմուշները պատմում են օկուպացիայի ժամանակաշրջանների մասին[1]։

ՑուցադրությունԽմբագրել

 
«Ազատություն առանց սահմանների» մշտական ցուցադրություն

1941-1991 թվականներին Էստոնիան կարճ ժամանակով գրավվել է նացիստական Գերմանիայի կողմից, ապա չորս ու կես տասնամյակ՝ ԽՍՀՄ-ի կողմից։ Այդ դժվար ժամանակաշրջանի պատմությունը ներկայացված է Հին քաղաքի մատույցներում գտնվող թանգարանում։ Խոշոր վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է «Ազատություն առանց սահմանների» նոր մշտական ցուցադրությամբ, որն ուսումնասիրում է օկուպացիան, դիմադրությունը, վերականգնումը և ազատությունը հինգ տարբեր տեսանկյուններից՝ մարդկության դեմ հանցագործություններ, էստոնացիներն ազատ աշխարհում, կյանքը Խորհրդային Էստոնիայում, անկախության վերականգնում և ազատություն։ Ցուցահանդեսը հասանելի է յոթ լեզվով՝ էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆիններեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Ցուցանմուշների մեջ են օկուպացիայի ընթացքում փախածների, ողջ մնացածների կամ Սիբիր աքսորվածների անձնական իրերը։ Այստեղ ներկայացվում են նաև նրանց պատմությունները։ Ցուցահանդեսում կա նաև հատուկ մանկական ցուցադրություն, որը պատմում է տարբեր պատմություններ տարիքային տարբեր խմբերի համար[2]։

Թանգարանի կապերԽմբագրել

Թանգարանը կապեր է հաստատել Էստոնիայի և արտերկրի պետական և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ունեն նմանատիպ ծրագրեր, համագործակցություն է հաստատվել Հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողովի, Ռեպրեսիվ օկուպացիոն քաղաքականության հետաքննության պետական հանձնաժողովի, «MEMENTO» կազմակերպության և Խորհրդային ժամանակաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի (S-keskus) հետ։ Պատրաստվել է համատեղ նախագիծ «Մեմորիալ» ռուսական կազմակերպության հետ։ Կապ է հաստատվել Պերմի մարզի քաղբանտարկյալների նախկին թիվ 35 ճամբարի Գուլագի թանգարանի հետ։ Մեկնարկել են նախագծեր «Էստոնիայի մշակութային կապիտալ» հիմնադրամի և Վարշավայի KARTA կենտրոնի հետ համատեղ[3]։

ԼուսանկարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «О музее»։ Vabamu (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-03 
  2. «Vabamu Museum of Occupations and Freedom | Sightseeing | Tallinn»։ www.inyourpocket.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-03 
  3. «Wayback Machine»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-05-ին։ Վերցված է 2021-05-03 

Արտաքին հղումներԽմբագրել