Միջին ռուսական բարձրություն

Միջին ռուսական բարձրություն Ռուսաստանի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 1000 կմ է, լայնությունը՝ մինչև 500 կմ, բարձրությունը՝ 220-250 մ (առավելագույնը՝ 293 մ)։ Մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է լյոսանման ավազակավերով և լյոսերով։ Միջին ռուսական բարձրությունում են Կուրսկի մագնիսական անոմալիայի երկաթահանքերը, կա գորշ ածուխ։ Ունի էրոզիոն ռելիեֆ, մասնատված է խորը գետահովիտներով ու հեղեղատներով։ Հանդիպում են կարստային ձևեր, հյուսիսում՝ մորենային նստվածքներ։ Միջին ռուսական բարձրությունից սկիզբ են առնում Սև, Ազովի և Կասպից ծովերի ավազանների գետերը՝ Օկան, Դեսնան, Սեյմը, Պսյոլը, Դոնը և այլն։ Միջին ռուսական բարձրությունը գտնվում է անտառային, անտառատափաստանային և տափաստանային զոնաներում։ Տարածված են սևահողերը։ Տարածությունը հերկված է։ Այստեղ են Վ․ Վ․ Ալյոխինի անվ․ կենտրոնասևահողային և Գալիչյա գորա արգելանոցները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 590