Օկապի
Օկապի
Օկապի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Ընձուղտանմաններ (Giraffidae)
Ցեղ Okapia
Տեսակ Օկապի (O. johnstoni)
Միջազգային անվանում
Okapia johnstoni
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Օկապի[1] կամ Ջոնսթոնի օկապի[1] (լատ.՝ Okapia johnstoni), երկսմբակավորի տեսակ, որն օկապի (լատ.՝ Okapia) ցեղի միակ ներկայացուցիչն է: Օկապիի մարմինն առաջին հայացքից ավելի շատ հիշեցնում է ձիու, քան ընձուղտի, բացի այդ, նրանք ունեն շերտավոր վերջույթներ, ինչպիսին զեբրերինն է: Այնուամենայնիվ, ձիազգիները օկապիներից բավականին հեռու են, քանի որ պատկանում են բոլորովին այլ կարգի (բայց որոշ չափով նման են ընձուղտների հին, քիչ մասնագիտացված, ընդհանուր նախնիներին): Տեսակի մականունը տրվել է բրիտանացի ճանապարհորդ Հարի Ջոնսթոնի պատվին (1858-1927)[2]:

ԱռանձնահատկություններԽմբագրել

Օկապին ունի շոկոլադե գույնի թավշյա բուրդ, որը երանգավորվում է կարմրավուն երանգով: Վերջույթները սպիտակ կամ բաց շագանակագույն են, իսկ դունչը՝ սև-սպիտակ նրբերանգով: Պարանոցը և ոտքերը բավականին երկար են, թեև ոչ այնքան, որքան ցեղակից տափաստանային ընձուղտինը: Արուներն ունեն ամեն տարի փոխարինվող ծայրերով երկու կարճ եղջյուրներ, իսկ էգերը եղջյուրներ չունեն: Օկապիի քաշը կազմում է շուրջ 250 կգ: Մարմնի երկարությունը մոտ 2,1 մ է, փոչի երկարությունը՝ 30-40 սմ: Վզակոթի բարձրությունը 150-170 սմ է: Էգերը միջին հաշվով փոքր-ինչ բարձր են արուներից: Օկապիի լեզուն այնքան երկար է, որ կենդանին լիզում է սեփական աչքերը:

ՏարածումԽմբագրել

Միակ պետությունը, որի տարածքում հանդիպում է օկապի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է: Օկապին բնակվում է երկրի հյուսիում և արևելքում գտնվող խիտ արևադարձային անտառներում, օրինակ, «Սալոնգա», «Մաիկո» և «Վիրունգա» արգելոցներում:

Վայրի բնությունում օկապիի ժամանակակից թվաքանակը անհայտ է: Քանի որ օկապին շատ վախկոտ և գաղտնի կենդանի է և ապրում է այնպիսի երկրում, որը քայքայվում է քաղաքացիական պատերազմից, ազատության մեջ նրանց կյանքի մասին քիչ բան է հայտնի: Անտառահատումները, որոնք նրանցից խլում են կենսատարածքները, հավանաբար հանգեցնում են պոպուլյացիայի նվազման: Ազատության մեջ ապրող օկապի տեսակի առանձնյակների թվաքանակը տատանվում է 35 հազարից մինչև 50 հազարի միջև[3]: Աշխարհի կենդանաբանական այգիներում հաշվվում է 160 օկապի[4]:

ԿենսակերպԽմբագրել

Ինչպես ազգակից ընձուղտները, այնպես էլ օկապիները հիմնականում սնվում են ծառերի տերևներով. իրենց երկար և ճկուն լեզվով կենդանիները բռնում են թփի երիտասարդ ընձյուղները և հետո սահուն շարժմամբ նրա վրայից պոկում են տերևները։ Բայց քանի որ օկապիի վիզը ընձուղտի վզից կարճ է, դրա համար այս կենդանին նախընտրում է ուտել միայն այն բուսատեսակները, որոնք աճում են գետնին մոտ։ Բացի դրանից, օկապիները ուտում են խոտ, պտերներ, սունկ և մրգեր։ Ինչպես ցույց են տվել կենդանաբան Դե Մեդինայի ուսումնասիրությունները, կերի ընտրության հարցում օկապին բավականին քմահաճ է. 13 ընտանիքի բույսերից, որոնք աճում են արևադարձային անտառների ստորին յարուսում (հարկում), նա կանոնավոր օգտագործում է դրանց միայն 30 տեսակը: Օկապիի արտաթորանքի մեջ հայտնաբերել են նաև փայտածուխ և աղ, որը պարունակում է անտառի եզրով հոսող առվակի կավ։ Ըստ երևույթին այդ կերպ կենդանիները կոմպենսացնում են հանքային կերերի պակասը։ Օկապիները սնվում են օրվա լուսավոր ժամերին[5]։

Օկապին ակտիվ է ցերեկային ժամերին: Մեծահասակ էգերը ունեն հստակ սահմանված տարածքներ, մինչդեռ արուների տարածքները հատվում են և միանշանակ սահմանված չեն: Օկապիներն ապրում են միայնակ։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հայտնաբերվել փոքր խմբերով, բայց թե ինչ պատճառներով են դրանք կազմավորվում, դեռ անհայտ է:

Օկապիի հղիությունը տևում է 450 օր։ Բազմացումը կախված է տարվա եղանակից: Ծննդաբերությունը տեղի է ունենում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին` անձրևների շրջանում: Ծննդաբերության համար էգը հեռանում է խուլ վայրեր, նորածին ձագը մի քանի օր պառկում է և թաքնվում թավուտներում: Մայրը գտնում է նրան իր ձայնով։ Հասուն օկապիի ձայնը հիշեցնում է մեղմ հազ: Նմանատիպ ձայներ արձակում են նաև ձագերը, բայց կարող է նաև փոքր-ինչ բառաչել հորթի նման կամ երբեմն մեղմ սուլել: Մայրը շատ կապված է երեխայի հետ. հայտնի են դեպքեր, երբ էգը փորձել է իր ձագից վռնդել նույնիսկ մարդկանց։ Օկապիի զգայարաններից առավել զարգացած են լսողությունը և հոտառությունը։ Գերության մեջ օկապին կարող է ապրել մինչև 30 տարի։

Օկապիի հայտնաբերման պատմությունըԽմբագրել

Օկապիի հայտնաբերման պատմությունը 20-րդ դարի առավել աղմկալից կենդանաբանական սենսացիաներից մեկն է: Անհայտ կենդանու մասին առաջին տեղեկությունները 1890 թվականին ստացել է հայտնի ճանապարհորդ Հենրի Մորտոն, որին հաջողվել է հասնել Կոնգոյի ավազանի կուսական անտառներ: Իր զեկույցում Ստենլին ասել է, որ պիգմեյները, տեսնելով իր ձիերին, չեն զարմացել (հակառակ սպասումներին) և պարզաբանել, որ նմանատիպ կենդանիներ հայտնաբերվել են իրենց անտառներում: Մի քանի տարի անց Ուգանդայի այն ժամանակվա նահանգապետ անգլիացի Ջոնսթոնը որոշել է ստուգել Սթենլիի խոսքերը. անհայտ «անտառային ձիերի» մասին տեղեկությունները անհեթեթ էին թվում: Սակայն 1899 թվականի խմբային արշավի ժամանակ Ջոնսթոնին հաջողվել է գտնել Ստենլիի խոսքերի հաստատումը. սկզբում պիգմեյները, իսկ հետո սպիտակ միսիոներ Լլոյդը Ջոնսթոնին նկարագրել են «անտառային ձիու» արտաքին տեսքը և հայտնել նրա տեղական անվանումը՝ օկապի: Հետո Ջոնսթոնի բախտն ավելի շատ է բերել. Բենի ամրոցում բելգիացիները նրան երկու կտոր օկապիի կաշի են նվիրել։

Դրանք ուղարկվել են Լոնդոնի Թագավորական կենդանաբանական ընկերություն: Դրանց ստուգման արդյունքը ցույց է տվել, որ կաշին չի պատկանում հայտնի զեբրերի տեսակին, և 1900 թվականի դեկտեմբերին կենդանաբան Սկլաթերը հրապարակել է կենդանու նոր տեսակի նկարագրությունը՝ տալով նրան «Ջոնսթոնի ձի» անվանումը։ Միայն 1901 թվականի հունիսին, երբ Լոնդոն է ուղարկվել ամբողջ կաշին և երկու գանգը, պարզվել է, որ դրանք ձիու չեն պատկանում, բայց մոտ են վաղուց անհետացած կենդանիների ոսկորներին: Հետևաբար, այս խոսքը բոլորովին նոր տեսակի կենդանու մասին էր: Այսպիսով, օրինականացվել է ժամանակակից օկապի անվանումը՝ անուն, որը հազարավոր տարիներ օգտագործվել է Իտուրի անտառների մոտ բնակվող պիգմեյների կողմից: Սակայն օկապիները մնում են գրեթե անհասանելի։

Երկար ժամանակ ապարդյուն են եղել կենդանաբանական այգիների հարցումները։ Միայն 1919 թվականին Անտվերպենի կենդանաբանական այգին ստացել է առաջին երիտասարդ օկապիին, որը Եվրոպայում ապրել է ընդամենը հիսուն օր: Եվս մի քանի փորձեր ավարտվել է անհաջողությամբ։ Սակայն 1928 թվականին Անտվերպենի կենդանաբանական այգի է ժամանել Տելե մականունով էգ օկապի։ Նա ապրել է մինչև 1943 թվականը և մահացել է սովից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ 1954 թվականին նույն Անտվերպենի կենդանաբանական այգում ծնվել է օկապիի առաջին ձագը, որը շուտով մահացել է։ Օկապիի առաջին լիարժեք հաջողված բազմացումը ստացվել է 1956 թվականին Փարիզում։ Ներկայումս Էպուլուում (Կոնգոյի Հանրապետություն, Կինշասա) գործում է հատուկ կայան կենդանի օկապիների որսման համար[5]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 128. — 10 000 экз.
  2. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 214. — 574 p. — ISBN 978-0-8018-9304-9
  3. Скалдина Оксана, Слиж Евгений. Красная книга Земли. Litres, 2013 ISBN 545749893X
  4. Zoo Basel
  5. 5,0 5,1 կենդանիների կյանքը բաժանվում են 6 հատորների։ / Լ․ Ա․ Զենկևիչ Հ․ 6 Մ․, 1971 էջ 627-481

Արտաքին հղումներԽմբագրել