Հենրի Մորտոն Ստենլի

Հենրի Մորտոն Ստենլի (Stanley) (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, հունվարի 28, 1841(1841-01-28)[1][2][3][…], Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 10, 1904(1904-05-10)[1][3][5][…], Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն[4]), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։

Հենրի Մորտոն Ստենլի
անգլ.՝ Henry Morton Stanley
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1841(1841-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրԴենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմայիսի 10, 1904(1904-05-10)[1][3][5][…] (63 տարեկան)
Մահվան վայրRichmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն[4]
ԳերեզմանՍյուրեյ
ՔաղաքացիությունFlag of Wales (1807–1953).gif Ուելս և Flag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլրագրող, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինDorothy Tennant?[6]
Զբաղեցրած պաշտոններՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDenzil Stanley?[5]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Henry Morton Stanley Վիքիպահեստում

Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871-1872 թվականներին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա՝ Դավիթ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետազոտել լիճը։ 1874-1877 թվականներին ղեկավարել է անգլո-ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արևելքից արևմուտք, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռոլվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879-1884 թվականներին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887-1889 թվականներին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 120