Բեռլինի կենդանաբանական այգի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեռլինի կենդանաբանական այգի, (գերմ.՝ Zoologischer Garten Berlin) կենդանաբանական այգի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում։ Գերմանիայի ամենամեծ կենդանաբանական այգին։ Կենդանաբանական այգին աշխարհի ամենաշատ այցելու ունեցող այգիներից է։
![]() | |
![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգի, կազմակերպություն, տուրիստական վայր և տեսարժան վայր |
Կազմված է | Q114837240? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Միտտե |
Տեղագրություն | Tiergarten?[1] |
Հիմնվել է | 1884, օգոստոսի 1 |
Մակերես | 0,35 |
Ֆլորա և ֆաունա | U. maritimus, հիմալայան արջ, M. ursinus և N. nasua? |
Սեփականատեր | Բեռլին[2] |
Անդամակցություն | Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten?, Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա և Բեռլինի համայնքային գործատուների միություն[3] |
![]() |
Այգում հանդիպում են մոտ 1500 տեսակների 15.000 կենդանիներ։ Կենդանաբանական այգուն կից գործում է ակվարիում, որը կազմված է երեք հարկերից։ Երեք հարկերում ցուցադրվում են ոչ միայն ձկների, այլ նաև սողունների, երկկենցաղների, միջատների և այլ անողնաշարավորների շատ տեսակներ։ Բեռլինի կենդանաբանական այգին Բեռլինի հիմնական տեսարժան վայրերից մեկն է։
Ամեն տարի, կենդանաբանական այգի են այցելում շուրջ 2,6 միլիոն մարդ։
Պատմություն Խմբագրել
Բեռլինի կենդանաբանական այգին Գերմանիայի առաջին և աշխարհի իններորդ ամենամեծ կենդանաբանական այգին է, որը հիմնադրվել է 1884 թվականի օգոստոսի 1-ին։
1869 թվականին տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Հենրիխ Բոդինուսը։ Կենդանաբանական այգում կառուցված աղավնատնից հետո (այն կազմված էր էկզոտիկ ոճով), այն դարձավ զբոսաշրջության նշանավոր կենտրոն։ Ավելի ուշ, այստեղ կառուցվեցին բաժիններ, որոնք նախատեսված են փղերի, ջայլամների, ֆլամինգոների, առյուծների և այլ կենդանիների համար։
1888 թվականին կենդանաբանական այգու տնօրեն է դառնում Լյուդվիգ Հեքը։ Նրա օրոք ստեղծվեց կենդանաբանական այգու հիմնադրամը և սկսվեց համագործակցություն Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքի կենդանաբանական այգու հետ։
1913 թվականին արդեն ստեղծված էր կենդանաբանական այգու հիմնական բաժինները, սակայն դրանց ավելացմանը խոչընդոտեց Առաջին աշխարհամարտի սկսելը։ Այդ պատճառով ողջ մնացած կենդանիները տեղափոխվեցին որոշ ժամանակով խաղաղ գոտի՝ Համբուրգ։
Առաջին աշխարհամարտի աղետներին որոշ ժամանակ անց փոխարինեց ավելի կատաղի երկրորդ աշխարհամարտը։ Դրա արդյունքում կենդանաբանական այգու կառույցները ամբողջությամբ ավերվեցին, իսկ 3715 կենդանատեսակներից ողջ մնացին միայն 91-ը, այդ թվում երկու առյուծներ, երկու բորենիներ, մեկ Ասիական փիղ, մեկ արու գետաձի, տասը համադրիլ կապիկ, մեկ շիմպանզե, մեկ արագիլ և մեկ Աֆրիկյան թռչուն։
1945 թվականից 1956 թվականներին այգու տնօրեն է դարձել այգու պատմության մեջ առաջին կին տնօրենը՝ Օսկար Հայնրոտան։ Նա կարողացել է վերակառուցել կենդանաբանական այգու բաժինները, ինչպես նաև կառուցել պարիսպ գետաձիերի անվտանգության համար։
Կենդանիներ Խմբագրել
Պատկերասրահ Խմբագրել
-
Բեռլինի կենդանաբանական այգու մուտքի մասը
-
Ցուցափեղկ
-
Ջրվեժ Բեռլինյան այգում
-
Զեբրերը կենդանաբանական այգում
-
Առյուծների համար նախատեսված վանդակը
-
Ակվարիումի մուտքը
Արտաքին հղումներ Խմբագրել
- Բեռլինի կենդանաբանական այգու պաշտոնական կայքը(գերմ.)
- Կենդանաբանական այգու մասին Archived 2011-04-30 at the Wayback Machine.(գերմ.)
- Բեռլինի կենդանաբանական այգում սատկել է Կնուտ արջը Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ Beteiligungsbericht 2020 — P. 240.
- ↑ https://www.kavberlin.de/index.php?id=390