Օլի Իլմարի Ռեն, երբեմն՝ Օլի Ռեն (ֆիններեն՝ Olli Ilmari Rehn; մարտի 31, 1962(1962-03-31)[1][2][3], Միկկելի, Ֆինլանդիա), ֆիննական և եվրոպական քաղաքական գործիչ Ֆիննական կենտրոն կուսակցությունից, Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ (2014-2015 թվականներ), Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2011-2014 թվականներ), Ֆինլանդիայի տնտեսական զարգացման նախարար (2015-2016 թվականներ): 2018 թվականի հուլիսից առա այսօր՝ Ֆինլանդիայի բանկի գլխավոր տնօրենն է։

Օլի Ռեն
Olli Rehn by Moritz Kosinsky 2.jpg
 
Կուսակցություն՝ Ֆիննական կենտրոն
Կրթություն՝ Մաքալիսթեր քոլեջ, Հելսինկիի համալսարան և Սբ. Անտոնիի քոլեջ
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆուտբոլիստ և international forum participant
Ծննդյան օր մարտի 31, 1962(1962-03-31)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Միկկելի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
 
Պարգևներ
Order of the Cross of Terra Mariana, 2nd Class, Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան և Grand Cross of the Order of the Lion of Finland

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է բակալավրի կոչումով Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքի Մաքալեստեր քոլեջը (սովորել է տնտեսագիտություն, միջազգային կապեր և լրագրություն) և Հելսինկիի համալսարանը, որտեղ դարձել է քաղաքագիտության մագիստրոս: Նա միացավ Կենտրոն կուսակցությանը և զբաղեցրեց տարբեր ղեկավար պաշտոններ, եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ:

1955 թվականին Ռենը դարձավ Եվրախորհրդարանի անդամ։

Աշխատանք ԵվրախորհրդարանումԽմբագրել

2004 թվականին կարճ ժամանակով դարձավ Ռոմանո Պրոդիի հանձնաժողովի ձեռներեցության և տեղեկատվական հասարակության հանձնակատար, որն ավարտվեց նույն թվականին: Օլի Ռենը իր լիազորությունները կիսեց Եվրամիությանը միացած Սլովակիայի ներկայացուցիչ Յան Ֆիգելի հետ: 2004 թվականի նոյեմբերին Ռենը նշանակվեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար: Այս պաշտոնում Ռենը ղեկավարում էր բանակցությունները Եվրամիություն մտնելու դիմումատուների հետ. 2007 թվականին Ռումինիան և Բուլղարիան միացան Եվրամիությանը: Հետագա ընդլայնումը, ըստ Ռենի, պետք է որ ազդեր հիմնականում Բալկանյան թերակղզու արևմտյան մասի վրա, մասնավորապես Խորվաթիան պետք է մուտք գործեր Եվրամիություն ոչ ուշ, քան 2012 թվականը[4] (իրականում Խորվաթիան Եվրամիության անդամ է դարձել 2013 թվականի հուլիսից)։

2010 թվականի փետրվարի 9-ին Խոակին Ալմունիային փոխարինել է ֆինանսների գծով Եվրոպական հանձնակատարի պաշտոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 27-ից՝ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ[5]։ Ռենը հետևողականորեն պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը՝ որպես քննադատություն Ֆինլանդիայի ներսից[6], և ԱՄՀ-ի քննադատությունից[7]։ 2014 թվականի հուլիսին Ռենային ֆինանսների եվրոպական կոմիսարի պաշտոնում փոխարինեց մեկ այլ ֆիննական քաղաքական գործիչ՝ այդ երկրի նախկին վարչապետ Յուիրկի Կատայնենը[8]։

Վերադարձ դեպի ֆիննական քաղաքականությունԽմբագրել

2014 թվականի հուլիսի 1-Ին Ռենը նշանակվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում (նա դարձել է նախագահի 14 տեղակալներից մեկը): Նրա լիազորությունների ժամկետն այդ պաշտոնում եղել է 2,5 տարի[9], սակայն 2015 թվականի մայիսին Ռենը վերադարձել է ֆիննական քաղաքականություն՝ դառնալով Սիպիլի կաբինետում տնտեսական զարգացման նախարար (Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնում նրան փոխարինել Է Ֆինլանդիայի նախկին վարչապետ Աննելի Յաատեենմյակի)[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 29-ը Ռենը նախարարի պաշտոնում էր, ապա նրան փոխարինեց Միկա Լինտիլյոն[11]։ 2018 թվականի մայիսի 18-ին Ռենը հաստատվել է Ֆինլանդիայի Բանկի նոր գլխավոր տնօրենի պաշտոնում, և պաշտոնը կստանձնի 2018 թվականի հուլիսի 12-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էրկկի Լիիկանենին[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Davos 2014 Participant List
  4. regnum.ru: Киев и Анкара могут забыть о членстве в Евросоюзе
  5. Олли Рен стал правой рукой председателя Еврокомиссии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 октября 2011.(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2011)
  6. Обзор финской прессы 24.08.2012 // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2011.(Ստուգված է 25 Օգոստոսի 2011)
  7. Зампредседателя Еврокомиссии Олли Рен недоумевает по поводу критики МВФ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 июня 2013.(Ստուգված է 9 Հունիսի 2013)
  8. Экс-премьер Катайнен избран еврокомиссаром по финансам // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июля 2014.(Ստուգված է 17 Հուլիսի 2014)
  9. Олли Рен назначен на пост зампредседателя Европарламента // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 июля 2014.(Ստուգված է 21 Հուլիսի 2014)
  10. Аннели Яяттеенмяки избрана вице-спикером Европарламента // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 мая 2015.(Ստուգված է 31 Մայիսի 2015)
  11. «Мика Линтиля назначен министром экономического развития»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2016-12-29։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-03-ին։ Վերցված է 2017-01-03 
  12. «Президент утвердил Олли Рена в должности нового гендиректора Центробанка»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2018-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-19-ին։ Վերցված է 2018-05-19