Օլիվեր (ֆիլմ)
Օլիվեր (անգլ.՝ Oliver!), բրիտանական երաժշտական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1968 թվականին, ռեժիսոր Քերոլ Ռիդի կողմից: Ֆիլմը Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպի հիման վրա ստեղծված Լայոնել Բարթի համանուն մյուզիքլի էկրանավորումն է:
Այն պատմում է Օլիվեր անունով անապաստան տղայի արկածների մասին, ով վերջապես գտնում է իր հարազատներին: Կինոնկարն արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի՝ հիմնական անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» և ևս այսպես կոչված «Պատվավոր Օսկար»-ի: Ֆեգինի դերակատար Ռոն Մուդին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակին: «Time Out» շաբաթաթերթի 2017 թվականի հարցումներով, կինոնկարը համարվել է բրիտանական լավագույն ֆիլմերից մեկը[12]: Կինոնկարը նախատեսված է նաև բոլոր տարիքների երեխաների համար:
ՍյուժեԽմբագրել
Օլիվերն ընկեցիկ է և իր տխուր գոյությունը անց է կացնում աշխատանքային տանը: Մի անգամ, ճաշի ժամանակ նա համարձակվեց լրացուցիչ բաժին խնդրել: Այդ արարքի համար նրան պատժում են և վաճառում դագաղագործներին: Վերջիններս Օլիվերին անընդհատ ծաղրում են և կողպում նկուղում: Օլիվերին հաջողվում է փախչել և հասնել Լոնդոն: Այստեղ նա ծանոթանում է դեռահաս, ճարպիկ գրպանահատ Ջեք Դոքինզի հետ, ում բոլորն անվանում էին «Հնարամիտ Ստահակ»: Վերջինս երեխաներից կազմված գողերի խմբի անդամ էր: Այդ խումբը ղեկավարվում էր խորամանկ ու ծեր հրեա Ֆեգինի կողմից, ով իր մոտ էր հավաքում բոլոր գողացված և թանկարժեք իրերը:
Շուտով խմբի անդամները կազմակերպում են հարուստներից մեկի, պարոն Բրաունլոյի կողոպուտը: Սակայն հանցանքի վայրում Օլիվերին բռնում են, որից հետո նա անմեղ է ճանաչվում: Պարոն Բրաունլոն Օլիվերին իր մոտ է տանում: Այնուհետև հայտնի գող և մարդասպան Բիլ Սայքսը և նրա ընկերուհի Նենսին առևանգում են Օլիվերին և ստիպում մասնակցել գողության: Գողությունը չի ստացվում: Նենսին խղճալով Օլիվերին, որոշում է նրան վերադարձնել Բրաունլոյին, որի հետ պայմանավորվում է հանդիպել կեսգիշերին՝ Լոնդոնի կամուրջի վրա: Սակայն Բիլ Սայքսը հետևում է նրանց, սպանում Նենսիին, իսկ Օլիվերին տանում Ֆեգինի որջը:
Խուսափելով հետապնդումից, Բիլը ցանկանում է թաքնվել՝ Օլիվերին պատանդ պահելով, սակայն նրան սպանում են՝ կրակելով ամբոխի միջից: Խմբի բոլոր երեխաները փախչում են՝ ով ուր պատահի, իսկ Ջեք Դոքինզը հեռանում է Ֆեգինի հետ: Օլիվերը վերադառնում է պարոն Բրաունլոյի մոտ: Պարզվում է, որ նա Օլիվերի պապիկն է:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Մարկ Լեսթեր | Օլիվեր Թվիստ |
Ջեք Ուայլդ | Ջեք Դոքինզ (Հնարամիտ Ստահակ) |
Ռոն Մուդի | Ֆեգին |
Օլիվեր Ռիդ | Բիլ Սայքս |
Շենի Ուելլիս | Նենսի |
Հարրի Սեկոմբ | Միսթր Բամբլ |
Ջոզեֆ Օ՛Քոնոր | Միսթր Բրաունլո |
Հյու Գրիֆիտ | Մագիստրոս |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Քերոլ Ռիդ | ռեժիսոր |
Վերնոն Հարրիս, Լայոնել Բարթ | սցենարիստ |
Օսվալդ Մորիս | օպերատոր |
Լայոնել Բարթ | կոմպոզիտոր |
Ջոն Վուլֆ | պրոդյուսեր |
Երաժշտական համարներԽմբագրել
- Overture
- Main Title
- Food, Glorious Food/Oliver!
- Oliver, Oliver!
- Boy for Sale
- Where Is Love?
- Consider Yourself
- Pick a Pocket or Two
- It's a Fine Life
- I'd Do Anything
- Be Back Soon
- Entr'acte
- Who Will Buy?
- As Long as He Needs Me
- Reviewing the Situation
- Oom-Pah-Pah
- Reviewing the Situation (reprise)
- Finale (Where Is Love?/Consider Yourself)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0063385/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://web.archive.org/web/20200728203105/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-set-victorian-london
- ↑ 4,0 4,1 Ֆիլմերի շվեդական շտեմարան (швед.)
- ↑ Ellinger K. 10 great films set in Victorian London — British Film Institute, 2020.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=13265
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/oliver
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.adorocinema.com/filmes/filme-19987/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=19987.html
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 http://www.imdb.com/title/tt0063385/fullcredits
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 Internet Movie Database — 1990.
- ↑ "The 100 best British films". Time Out. Retrieved 26 October 2017