Օլե-Յոհան Դալ (նորվ.՝ Ole-Johan Dahl, հոկտեմբերի 12, 1931(1931-10-12), Մանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա - հունիսի 29, 2002(2002-06-29), Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա[1]),  հաշվողական համակարգի թեորիայի բնագավառի նորվեգացի գիտնական։ Թյուրինգի մրցանակի դափնեկիր է։ Քրիսթեն Նյուգորի հետ միասին համարվում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման և Սիմուլի օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի համահեղինակը։

Օլե-Յոհան Դալ
նորվ.՝ Ole-Johan Dahl
Ծնվել էհոկտեմբերի 12, 1931(1931-10-12)
Մանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Մահացել էհունիսի 29, 2002(2002-06-29) (70 տարեկան)
Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն Նորվեգիա[2]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն և անգլերեն
Պարգևներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Օլե-Յոհան Դալը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 12-ին նորվեգական Մանդալ քաղաքում։ Նրա հայրը սուզանավի կապիտան էր։ Բացի Օլե-Յոհանից, ընտանիքում կային ևս երկու երեխաներ։

Մեծանուն գիտնականը ամուսնանում է 1963 թվականին Թովե Թորգետի հետ (նորվ.՝ Tove Torget): Համատեղ ամուսնական կյանքում նրանք ունեցան երկու երեխաներ[6]։

Օլե-Յոհան Դալը սովորել է 1949 թվականից մինչև 1957 թվականը Օսլոյի համալսարանում։ Այստեղ ստանում է հաշվողական մաթեմատիկայի մագիստրոսի որոկավորում։ 1952-ից 1963 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատել է Նորվեգիայի ռազմական գիտահետազոտական ինստիտուտում (նորվ.՝ Forsvarets forskningsinstitutt): Դրանից հետո Օլե-Յոհան Դալը աշխատանքի է անցնում Նորվեգիայի հաշվողական կենտրոնում։ Պրոֆեսորի կոչմանը գիտնականը արժանանում է 1968 թվականին։ Օլե-Յոհան Դալը դարձավ Նովեգիայի պատմության մեջ առաջին ինֆորմատիկը[7]։ Ալմա Մատերում նա աշխատեց ընդհուպ 1999 թվականը[6] Քրիսթեն Նյուգորի հետ միասին։ Նրանք ուսումնասիրում էին օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի վրա։ Միասին նրանք ստեղծեցին առաջին օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում լեզուն՝ Simula I, ավելի ուշ Simula 67: Օլե-Յոհան Դալը և Քրիստենը առաջ քաշեցին այնպիսի հասկացություններ, որոնք հետագայում կոչվեցին.

Այսօր սրանք հանդիսանում են ժամանակակից ծրագրավորման անբաժանելի մասերը, առանց որոնց անհնար է պատկերացնել Java և C++ ծրագրավորման լեզուները։ Բացի այս ահռելի ավանդից, Օլե-Յոհան Դալը աշխատել է նաև կառուցվածքային ծրագրավորման վրա՝ Օսլոյի համալսարանում[8]։

2000 թվականից սկսած Օլե-Յոհան Դալը համարվում է Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ։ Քրիսթեն Նյուգորի հետ միասին Թյուրինգի մրցանակի դափնեկիր են, ինչպես նաև IEEE մեդոլով, որը կրում է Ջոն ֆոն Նեյմանի անունը[7]։

Օլե-Յոհան Դալը հետաքրքվել է կամերային երաժշտությամբ։ Մեծ գիտնականը սիրում էր բրիջ և բիլիարդ խաղալ[6]։

Պարգևներ խմբագրել

  • 2000՝ Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ 
  • 2001՝ Թյուրինգի մրցանակի դափնեկի[9]
  • 2001՝  Ջոն ֆոն Նեյմանի մեդալ

Հոդվածներ խմբագրել

  • Discrete event simulation languages, Academic Press, 1968.
  • Structured Programming, med C. A. R. Hoare og Edsger Dijkstra, Academic Press, 1972
  • Verifiable Programming, Prentice-Hall, 1992
  • Simula: an ALGOL-based simulation language (med Nygaard), i Communications of the ACM, 9(1966).
  • Class and subclass declarations (med Nygaard). I IFIP konferanse om simuleringssprog, Oslo, Mai 1967

Գրականություն խմբագրել

  • From Object-Orientation to Formal Methods: Essays in Memory of Ole-Johan Dahl, Olaf Owe, Stein Krogdahl og Tom Lyche (red.), Springer Verlag, 2004.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Aftenposten, Aftenposten(նորվ.)Schibsted Norge, 1860. — ISSN 0804-3116; 0807-2027
  2. LIBRIS — 2012.
  3. https://amturing.acm.org/award_winners/dahl_6917600.cfm
  4. https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  5. https://inf.ethz.ch/de/departement/auszeichnungen-und-rankings/ehrendoktoren.html
  6. 6,0 6,1 6,2 Информация об учёном Արխիվացված 2009-01-17 Wayback Machine на виртуальной выставке университета Клагенфурта (անգլ.)
  7. 7,0 7,1 Страница памяти профессора Даля Արխիվացված 2009-03-25 Wayback Machine (անգլ.)
  8. OleJohanDahl
  9. «ACM Award Citation / Ole-Johan Dahl». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել