Գրիգորի Միխայիլի Պոժենյան (սեպտեմբերի 20, 1922(1922-09-20)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 19, 2005(2005-09-19) կամ սեպտեմբերի 20, 2005(2005-09-20)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ռազմաճակատային բանաստեղծ, գրող, Մոսկվայի գրողների միության անդամ, երկու անգամ Ռուսաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, մի քանի կինոսցենարների հեղինակ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գրիգորի Պոժենյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1922(1922-09-20)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էսեպտեմբերի 19, 2005(2005-09-19) (82 տարեկան) կամ սեպտեմբերի 20, 2005(2005-09-20)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, սցենարիստ, երգերի հեղինակ և կինոռեժիսոր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերբանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For the Liberation of Belgrade" «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 20-ին, Խարկովում։ Հայրը՝ Միխայիլ Աբրամի (Արամի) Պոժենյանը[2][3][4], ծագումով հայ է, Խարկովի տրակտորային գործարանի հիմնադիրներից, եղել է Խարկովի Քաղաքացիական, արդյունաբերական և ինժեներական կառույցների ուկրաինական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Մայրը՝ Ելիզավետա Լվովնա Քերները (1899-?), ծնունդով Էլիսավետգրադից էր, ազգությամբ հրեա, բժշկական գիտությունների թեկնածու էր[5], աշխատել էր որպես թերապևտ[6], հետագայում՝ Խարկովի բժշկական ինստիտուտի մարդու անատոմիայի ամբիոնում, պրոֆեսոր Ռ. Դ. Սինելնիկովի մոտ[7], 1941 թվականի հունիսից եղել է բժշկական ծառայության մայոր (3-րդ աստիճանի ռազմական բժիշկ), թիվ 3336, այնուհետև Լենինգրադի ռազմաճակատում գտնվող թիվ 291 տարհանման հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի վարիչ[8], Կարմիր աստղի շքանշանի ասպետ է[9][10], հեղինակ է «Հեմոլիզի երևույթները և բիլիռուբինի տատանումները կապարի հետ շփվող աշխատողների արյան մեջ» մենագրության (Ի․ Մ․ Մարկուսի հետ միասին, Խարկով՝ Научная мысль, 1928): Որոշ կենսագիրներ տարբեր տեսակետներ են ներկայացնում բանաստեղծի հոր ծագման վերաբերյալ[11][12][13][14]։ Հայրենական պատերազմի I աստիճանի[15] և Կարմիր աստղի[16] շքանշանների Պոժենյանի պագևատրման թերթիկներում ազգությունը նշվում է օսեթ։ Ընտանիքը բնակվել է Մորդվինովսկու նրբանցքի, թիվ 17 տանը[17]։

1939 թվականին ավարտել է Խարկովի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունն անցել է Սևծովյան նավատորմում։ Նա պատերազմը դիմավորել է որպես Մոլոտով հածանավի 1-ին աստիճանի ավագ։ Օդեսայի պաշտպանության ժամանակ եղել է 2-րդ հեծելազորային դիվիզիայի հետախուզական նավաստիների ջոկատի կազմում։ Օդեսայի Պաստեր փողոցի թիվ 27 շենքի պատին ամրացված հուշատախտակի վրա Պոզենյանի անունը հիշատակվում է 13 նշանավոր նավաստի-հետախույզների ցանկում[18]։

Նա պատերազմի առաջին օրը մարտնչել է 1-ին հատուկ դիվերսիոն ջոկատի կազմում։ Առաջին պայթեցված կամուրջը եղել է Վարվարովսկին ՝ Նիկոլաևում, վերջինը՝ Բելգրադում[19]։ Պոժենյանի մասնակցությամբ մարտական դրվագներից, հաճախ նշվում է 1941 թվականի օգոստոսի օպերացիան, երբ հետախույզ նավաստիների խմբին հաջողվում է թշնամուց հետ վերցնել ռումինական զորքերի կողմից գրավված Բելյաևկա քաղաքի ջրամատակարարման կայանը։ Հետախույզները փորձեցին գործարկել անջատված պոմպերը և ջուր մատակարարել Օդեսային, որտեղ այդ օրերի ջրի խիստ պակաս կար։ Օպերացիային մասնակցած գրեթե բոլոր նավաստիները զոհվել էին, Պոժենյանը վիրավորվել է, սակայն նրան մահացած են համարել։

Այդ իրադարձությունների հիման վրա Գրիգորի Պոժենյանը գրել է սցենար «Ծարավ» գեղարվեստական ֆիլմի համար։ Ֆիլմի թողարկմամբ լայնորեն հայտնի է դարձել հետախույզ նավաստիների սխրանքը։ Սևաստոպոլից տարհանվելուց հետո, այլ ծովային հետևակայինների հետ միասին, Գրիգորի Պոժենյանը, հավանաբար, ուղարկվել է Կարելիայում կռվող 67-րդ ծովային հրաձգային բրիգադ[20]։ (Այդ սորաբաժանման հետախույզ նավաստիների ջոկատում Պոժենյանի և նրա ծառայակից ընկերների մասնակցությունը հաստատվում է փաստաթղթերով)։ Նա երկու անգամ վիրավորվել է, մեկ անգամ կոնտուզիայի ենթարկվել։

Սկսելով պատերազմը որպես Կարմիր նավատորմի նավաստի՝ այն ավարտել է լեյտենանտի կոչումով։ Ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկին պատերազմում Գրիգորի Պոժենյանի դրսևորած քաջության մասին ասել է․

  Ես երբեք չեմ հանդիպել ավելի խուլիգան և ռիսկային սպայի իմ նավատորմում։ Իսկական ավազակ։ Ես նրան ներկայացրի Խորհրդային Միության հերոսի կոչման։ Եվ հետո, Էլտիգենի դեսանտի ժամանակ, նա քաղաշխատողին նավից դուրս էր գցել։ Բնականաբար, բողոք ներկայացվեց Ռազմական խորհրդին։ Նրանք ձեռնարկեցին տրիբունալում դատավարություն սկսել։ Բայց հետո սթափվեցին և սահմանափակվեցին հերոսի կոչման ներկայացումը վերացնելով։  

Նա սկսել էր բանաստեղծություններ գրել և հրապարակել դեռևս պատերազմի ժամանակ, 1943 թվականին նա կարելական ռազմաճակատի 7-րդ ռազմաօդային բանակի «Боевая вахта» թերթի ռազմական լրագրող էր[22], իսկ ավելի ուշ՝ «Красный Черноморец» թերթի թղթակից[15]։ Պ. Ի. Մուսյակովի «Պաշարված Սևաստոպոլում։ Գրողները «Красный Черноморец» թերթում» գրքում Գրիգորի Պոժենյանի մասին ասվում է․

  Այստեղ, Սևաստոպոլում և, առաջին հերթին, ծովային թերթում, բացահայտվեց Կարմիր նավատորմի հետախույզ Գրիգորի Պոժենյանի արտասովոր տաղանդը»։
- Պ. Ի. Մուսյակով[23]
 

1943 թվականի փետրվարի 25-ին, 7-րդ օդային բանակի զորքերի հրամանատարի հրամանով, 7-րդ օդային բանակի «Боевая вахта» թերթի ռազմական լրագրող, կրտսեր լեյտենանտ Գ. Մ. Պոժենյանը պարգևատրվում է «Օդեսայի պաշտպանության համար» մեդալով։ Պարգևատրման ներկայացնելու հիմքերի սյունակում նշված է՝ «Օդեսա։ Սևծովյան հատուկ նշանակության ջոկատի կազմում 1941 թվականի օգոստոսից մինչև 1941 թվականի հոկտեմբերի 16-ը՝ որպես հետախուզական ջոկի հրամանատար, թշնամու թիկունքում իրականացրած գործողությունների համար»։

1944 թվականի փետրվարի 15-ին Սևծովյան նավատորմի հրամանատարի թիվ 17 ս հրամանով «Красный Черноморец» թերթի թղթակից կրտսեր լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան։ Պարգևատրման թերթիկում (նախապես ներկայացվել էր Կարմիր աստղի շքանշանով պարգևատրվելու համար), որը ստորագրվել էր 1943 թվականի նոյեմբերի 16-ին BKA-71 զրահապատ նավակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Պրոկուսի կողմից, նշված է․

  Կրտսեր լեյտենանտ Պոժենյանը երկու անգամ մեկնել էր մարտական գործողությունների Էլտիգեն նավահանգստում՝ որպես թերթի թղթակից։ Ամբողջ արշավի ընթացքում մինչև վերջ, երբ նավը թշնամու կողմից ենթարկվում էր ուժեղ հրետակոծության, նա իր աշխատանքն էր կատարում՝ գրանցելով մարտական արշավի մանրամասները։ Երբ ուժեղ հրետակոծության ժամանակ նավակը մոտեցավ ափին և անհրաժեշտ էր արագ բեռնաթափել զինամթերքը, Պոժենյանը նավակի մարտիկների հետ միասին, չնայած վտանգին, ակտիվ մասնակցություն է ունեցել բեռնաթափմանը։ Երկրորդ արշավի ընթացքում, որն համեմատաբար պակաս վտանգավոր էր, Պոժենյանը իրեն պահել էր հաստատակամ և համարձակ։  

1944 թվականի մարտի 1-ին կրտսեր լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ։ Որպես պարգևատրման հիմք՝ նշվում է․ «2–րդ հեծելազորային դիվիզիային կից նավաստիների հետախուզական ջոկատի ջոկի հրամանատար» 1945 թվականի փետրվարի 23-ին լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալ։

1945 թվականի մայիսի 28-ին Սևծովյան նավատորմի հրամանատարի թիվ 87 ս հրամանով «Красный Черноморец» թերթի թղթակից լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան։ Պարգևատրման թերթիկում (նախապես ներկայացվել է «Կարմիր դրոշի շքանշանով» պարգևատրման համար), որը ստորագրվել է «Красный Черноморец» թերթի պատասխանատու խմբագիր, գնդապետ Պլեսկոյի կողմից, նշված է․

  «Красный Черноморец» թերթի թղթակից լեյտենանտ Գրիգորի Պոժենյանը անմիջականորեն ներգրավված է եղել նավատորմի բոլոր հարձակողական գործողություններում՝ Նովոռոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման և Սև ծովի արևմտյան ափի դեսանտային գործողությունների ժամանակ։ Որպես թղթակից՝ այդ օպերացիաների ընթացքում նա իրեն դրսևորել է որպես եռանդուն, նախաձեռնող աշխատող, որպես համարձակ և խիզախ սպա։ Լեյտենանտ Պոժենյանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Красный Черноморец»-ի արշավներին՝ Կերչի մոտ, Ղրիմում դեսանտ իջեցնելու ժամանակ, Սևաստոպոլի ազատագրման մարտերի ընթացքում և Կոնստանցայում, մեր զորքերի Ռումինիա մտնելուց հետո առաջին ամսվա ընթացքում։ Առաջադրանքները կատարում էր բարեխղճորեն՝ աշխատանքներում ներդնելով իր բոլոր ունակություններն ու ուժը։ Լեյտենանտ Պոժենյանը մասնակցել է Օդեսայի, Սևաստոպոլի և Կովկասի պաշտպանությանը։ Նավերի և ստորաբաժանումների մարտական օպերացիաներին ակտիվ մասնակցության և Հայրենական մեծ պատերազմում սևծովայինների դրսևորած հերոսությունն ու քաջությունը թերթում լուսաբանելու և բարեխիղճ աշխատանքի համար լեյտենանտ Պոժենյանն արժանի է Կարմիր դրոշի շքանշանի, որի համար էլ միջնորդություն է ներկայացվում։  

Պոժենյանի մրցանակների թվում իր արժանի տեղն ունի այսպես կոչված, «Հարավային ժապավենակապը»[24]՝ «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար» մեդալների հավաքածուն։ Որոշ հրապարակումներում նշվում է, որ Պոժենյանը երկու անգամ ներկայացվել է Խորհրդային Միության հերոսի կոչման[19]։ Նման ներկայացումներից մեկի մասին, մասնավորապես, գրել է Իվան Ստադնյուկը՝ մեջբերում կատարելով ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկուց[21]։ Միաժամանակ, խորհրդային զինվորներին պարգևների ներկայացման վերաբերյալ «Ժողովրդի հիշողություն» և «Ժողովրդի սխրանք» տեղեկատվական բազաներում չկան փաստաթղթեր (մրցանակների չիրացված ցուցակներ կամ մրցանակներ աստիճանի իջեցմամբ)` Պոժենյանի այդ բարձրագույն աստիճանի պարգևի ներկայացման վերաբերյալ։

1946 թվականին Պոժենյանը ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (ավարտել է 1952 թվականին), որտեղից երկու անգամ հեռացվել էր շնորհազրկված ընկերներին և ուսուցիչներին աջակցելու համար (Պավել Անտոկոլսկիի և ուրիշներ)։

Պոժենյանի առաջին գիրքը «Քամի ծովից» բանաստեղծությունների ժողովածուն էր (1955)։ Գրիգորի Պոժենյանը մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը՝ «Ծարավ» (1959), «Երբեք» (1962), «Ցտեսություն» (1966), «Գնացք դեպի հեռավոր օգոստոս» (1971) և այլն։ Թողարկվել է 4 սկավառակ՝ երգերի և բանաստեղծությունների ձայնագրություններով։

1972 թվականին, Գրիվադի Գորպոզակս կեղծանունով (իրական հեղինակների անունների և ազգանունների համադրություն), Վասիլի Ակսյոնովի և Օվիդ Գորչակովի հետ միասին նա գրել է «Ջին Գրինը անձեռնմխելի է» «լրտեսական թրիլեր» կատակերգական վեպը[18][25]։ 1993 թվականին ստորագրել է «Քառասուներկուականների նամակը»։

Մահացել է Մոսկվայում, 2005 թվականի սեպտեմբերի 19-ին, իր 83-ամյակի նախօրեին։ Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը[26]։

Երգեր խմբագրել

Պոժենյանի երգերի ժառանգությունը ներառում է ավելի քան վաթսուն երգ, որոնցից շատերն ընդգրկված են Իոսիֆ Կոբզոնի, Յուրի Անտոնովի, Մայա Կրիստալինսկայայի, Լև Լեշչենկոյի, Մուսլիմ Մագոմաևի, Էդուարդ Խիլի, Օլեգ Անոֆրիևի և այլ հայտնի կատարողների երգացանկում։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն գրած կոմպոզիտորներից էին՝ Անդրեյ Պետրովը, Անդրեյ Էշպայը, Յուրի Սաուլսկին, Եվգենի Ստիխինը, Էդուարդ Կոլմանովսկին, Վենիամին Բասները, Մարկ Կարմինսկին, կինոռեժիսոր Պյոտր Տոդորովսկին։ Որոշ երգեր («Երկու ափ» «Ծարավ» ֆիլմից, երաժշտությունը Անդրեյ Էշպայի, «Երգ ընկերոջ մասին», «Ճանապարհ դեպի կառամատույց» կինոֆիլմից, երաժշտությունը Ա. Պետրովի, «Կակաչներ», երաժշտությունը Վ. Բասների) դարձել են հանրաճանաչ։ Երգերի մեծ մասը ստեղծվել է ֆիլմերի համար։ Միքայել Թարիվերդիևի կողմից «Մնաս բարով» ֆիլմի համար գրված ութ երգերից յոթը (1966) կազմել են «Յոթ երգ-արտասանություն Գրիգորի Պոժենյանի ոտանավորների վրա» շարքը[27]։

Պոժենյանը բանաստեղծություններ է գրել Յուրի Սաուլսկու երաժշտությումբ երգերի շարքի համար «Ծաղրածուի աչքերով» պիեսի համար, որը 1968 թվականին բեմադրվել է Հայնրիխ Բյոլի համանուն վեպի հիման վրա` Մոսսովետի անվան թատրոնի բեմում։ Գենադի Բորտնիկովի[28] թատերական բեմից կատարված երգերը իրենց երգացանկում ընդգրկել են Ելենա Կամբուրովան, Վալենտին Նիկուլինը, Ալեքսանդր Գրադսկին, Վալերի Լեոնտևը, Վալերի Օբոձինսկին։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (6 հոկտեմբերի, 1997) - ռուս գրականության մեջ մեծ ավանդի համար[29],
  • Հայրենական պատերազմի I աստիճանի երկու շքանշան (28.05.1945[30], 06.04.1985[31],
  • Կարմիր աստղի շքանշան (15.02.1944[32]),
  • Պատվո նշան շքանշան (1982 թվականի սեպտեմբերի 17) - խորհրդային գրականության ոլորտում ծառայությունների և վաթսունամյակի կապակցությամբ[33],
  • «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ[34],
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ[35],
  • «Հանուն Կովկասի պաշտպանության» մեդալ[36]։

Մրցանակներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ Մաքսիմ Գորկու անվան պետական մրցանակ (1986) - «Հետապնդում» բանաստեղծությունների ժողովածուի համար (1983),
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1995)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 83—85. — ISBN 5-94848-307-X
  2. Про Уголька (Новое время)
  3. Історія Харкова у пам'ятних дошках
  4. В сборнике научных трудов Украинского научно-исследовательского института гражданских, промышленных и инженерных сооружений ВСНХ УССР за 1933 год в числе редакторов указаны Михаил Абрамович Поженян (первый в списке редакторов) и Илья Яковлевич Штаерман.
  5. Поженян М., Ярощук В. Организация планирования и учёта основной рычаг борьбы с потерями в строительстве. «За рационализацию», 1930. № 3, с.20—21 (см. также тут)
  6. Весь Харкiв (1930), стр. 175 (103), Кернер Елизавета Львовна, врач-терапевт
  7. «Жизнь как море Григория Поженяна». «Армянский час», 27 октября 2012.
  8. Эвакуационный госпиталь 3336 («Наша победа»)
  9. «Мама вернулась домой в сорок пятом в чине майора»
  10. Е. Л. Кернер на сайте «Память народа»
  11. Андрей Краснящих. Писатели в Харькове: Слуцкий (сноска 8, цит. Бенедикт Сарнов «Занимательная диалектика»)
  12. Михаил Ардов. Он был моим соседом // Газета «Метро» от 21 сентября 2017 г.
  13. Михаил Хазин. «Берег чести»
  14. Бенедикт Сарнов. Занимательная диалектика
  15. 15,0 15,1 Общедоступный Электронный банк «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»
  16. Наградной лист на сайте «Память народа»
  17. Весь Харкiв (1930), стр. 87 (272), Кернер Елизавета Львовна
  18. 18,0 18,1 Станислав Минаков. «Красный сон Григория Поженяна» Արխիվացված 2019-08-22 Wayback Machine. «Одна Родина», 20 сентября 2011.
  19. 19,0 19,1 Г. Поженян. Краткая автобиография Արխիվացված 2014-07-11 Wayback Machine от 4 февраля 2004 г., moscowwriters.ru.
  20. Писатель григорий поженян: «к сожалению, я живу среди мертвецов» — «ФАКТЫ»
  21. 21,0 21,1 Иван Стаднюк. Исповедь сталиниста. — "Патриот", 1993. — С. 252. — 413 с.
  22. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  23. П. И. Мусьяков. В осаждённом Севастополе. Писатели в газете «Красный черноморец»., С. 502, imli.ru.
  24. Комплект медалей «Южный бант», livejournal.com
  25. Раевский В. «Гривадий Горпожакс: Джин Грин — неприкасаемый». Фонд ветеранов военной разведки, vrazvedka.com.
  26. Могила Г. Поженяна на сайте «Могилы знаменитостей».
  27. Григорий Поженян, 45parallel.net.
  28. «Глазами клоуна» Արխիվացված 2012-11-30 Wayback Machine. О романе Генриха Бёлля и спектакле Геннадия Бортникова, vilavi.ru.
  29. Указ Президента РФ от 6 октября 1997 г. № 1092
  30. Общедоступный электронный банк документов 'Подвиг народа'
  31. Общедоступный электронный банк документов 'Подвиг народа'
  32. Общедоступный электронный банк документов 'Подвиг народа'
  33. Указ Президиума Верховного Совета СССР от 17 сентября 1982 года № 7936—X «О награждении писателя Поженяна Г. М. орденом «Знак Почета»»
  34. № записи: 1530764033, 'Подвиг народа'
  35. № записи: 1537252128, 'Подвиг народа'
  36. № записи: 1537593601, 'Подвиг народа'