Օլաֆ Շոլց (գերմ.՝ Olaf Scholz, հունիսի 14, 1958(1958-06-14)[1][2][3], Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ[4]։ 2018 թվականի մարտի 14-ից Գերմանիայի փոխկանցլերն է և ֆինանսների նախարարը[5], ԳՍԴԿ-ի ժամանակավոր նախագահն է (2018 թվականի փետրվարի 13-ից)։ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից նա Գերմանիայի կանցլերն է։

Օլաֆ Շոլց
2021-09-12 Politik, TV-Triell Bundestagswahl 2021 1DX 3801 by Stepro (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Համբուրգի համալսարան (1985)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Անկրոնություն
Ծննդյան օր հունիսի 14, 1958(1958-06-14)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Հայր Gerhard Scholz?
Մայր Christel Scholz?
Ամուսին Britta Ernst?
 
Կայք՝ olaf-scholz.spd.de
 
Ինքնագիր Изображение автографа

ԿենսագրությունԽմբագրել

1985 թվականին ավարտել է Համբուրգի համալսարանը։ Աշխատանքային իրավունքի մասնագետ է։

2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնը։

2009-2011 թվականներին եղել է ԳՍԴԿ խորհրդարանական կուսակցախմբի փոխնախագահ։

Լինելով Համբուրգի ԳՍԴԿ տարածաշրջանային բաժանմունքի նախագահ՝ 2011 թվականի փետրվարի 20-ին հաղթել է տարածաշրջանային ընտրությունները՝ դառնալով Համբուրգի բուրգոմիստր (քաղաքագլուխ)։ Քանի որ տվյալ քաղաքն առանձին դաշնային հող է, այս պաշտոնը համապատասխանում է այլ դաշնային հողերում վարչապետի պաշտոնին։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահությունը և վարչությունը 2018 թվականի փետրվարի 13-ին Օլաֆ Շոլցին նշանակել են կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նա կուսակցությունը ղեկավարել է մինչև ապրիլի 22-ը[6]։

2018 թվականի մարտի 13-ին հրաժարական է տվել բուրգոմիստրի պաշտոնից։ 2018 թվականի մարտի 14-ից Գերմանիայի փոխկանցլերն է և ֆինանսների նախարարը։

ԸնտանիքԽմբագրել

1998 թվականից ամուսնացած է ԳՍԴԿ-ի քաղաքական գործիչ, Բրանդենբուրգի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Բրիտա Էրնստի հետ (ծնված 1961 թվականին)[7]։ Երեխաներ չունեն։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել