Օբրի Պլազա
Օբրի Պլազա (անգլ.՝ Aubrey Plaza, հունիսի 26, 1984[1][2], Ուիլմինգթոն, Դելավեր), ամերիկացի դերասանուհի։
Օբրի Պլազա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 26, 1984[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուիլմինգթոն, Դելավեր |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2201555 |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ուիլմինգտոնում,Դելիվեր նահանգում։ Նրա մայրը ուգանդական և անգլիական արմատներ ունի, իսկ հայրը՝ պուերտոռիկացի է[3]։ Հայրը ֆինանսական խորհրդատու է, իսկ մայրը՝ իրավաբան։ Ծնողները նրան անվանել են «Բրեդ» խմբի համանուն երգի պատվին[4]։ Օբրին 2 փոքր քույր ունի՝ Ռենեն և Նատալին[5], նրանցից վերջինը, ոգեշնչել է քրոջը Էյփրիլ Լուդգեյթի կերպարը ստեղծելիս։ Այդ դերն Օբրին խաղացել է «Պուրակներ և հանգստի գոտիներ» հեռուստանովելում[6]։ 2004 թվականին դերասանուհին ուղեղի կաթված ստացավ, ինչը բերեց մկանների ժամանակավոր կաթվածի և խոսքի խանգարման, դրանից հետո նա ամբողջությամբ վերականգնվեց[5]։
Անձնական կյանքԽմբագրել
Հանդիպում էր դերասան Մայքլ Սերայի հետ, ում հետ ծանոթացել էր «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իր խոսքերով, նրանք քիչ էր մնում ամուսնանային Լաս Վեգասում[7]։ 2011 թվականից հանդիպում է սցենարիստ և ռեժիսոր Ջեֆֆ Բաենի հետ[8]։ 2016 թվականին Պլազան կատարեց քամինգ-աութ (բացահայտ ընդունում և խոստովանում իր սեռական կողմնորոշման մասին) իր բիսեքսուալ լինելու մասին[9]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009—2015 | ս | Պուրակներ և հանգստի գոտիներ | Parks and Recreation | Էփրիլ Լուդգեյթ |
2009 | ֆ | Կատաասերերը | Funny People | Դեյսի Դեմբի |
2010 | ֆ | Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի | Scott Pilgrim vs. the World | Ջուլիա Պովերս |
2011 | ֆ | 10 Տարի անց | 10 years | Օլիվոա |
2012 | ֆ | Չարլզ Սվոն երրորդի ապշեցնող երևակայությունը | A Glimpse Inside the Mind of Charles Swan III | Մարնի |
2012 | ֆ | Անվտանգությունը չի երաշխավորվում | Safety not guaranteed | Դեռուիս |
2013—2014 | մս | Լեգենդ Քորայի մասին | The Legend of Korra | Էկսա (ձայն) |
2013 | մֆ | Հրեշտակների համալսարանը | Monsters University | Կլեր Ուիլեր (ձայն) |
2013 | ֆ | Ում հետ քնել | The To Do List | Բրենդի Կլարկ |
2014 | ֆ | Երբ քո ընկերուհին զոմբի է | Life After Beth | Բեթ |
2014—2015 | ս | Բարի գալուստ Շվեդիա | Welcome to Sweden | Կամեո |
2015 | ֆ | Գրեմփի Քեթի վատագույն ծննդյան տոները | Grumpy Cat's Worst Christmas Ever (голос) | Գրեմփի Քեթ |
2016 | ֆ | Թեթևաբարո պապիկը | Dirty Grandpa | Լենոր |
2016 | մս | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ | SpongeBob SquarePants | Նոկտյուրն |
2016 | ֆ | Հարսանեկան խրախճանք | Mike and Dave Need Wedding Dates | Տատյանա |
2016—2017 | ս | Մտածել ինչպես հանցագործ | Criminal minds | Քեթ Ադամս |
2017 | ս | Լեգիոն | Legion | Լեննի Բասքեր |
2017 | ֆ | Փոքր ժամեր | The Little Hours | Ֆերնանդա |
2017 | ս | Պարզից էլ պարզ | Easy | Լինդսի |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ HERNÁNDEZ LEE։ «This girl's no slouch - NY Daily News»։ nydailynews.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-23-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ Tracklist: Aubrey Plaza Rocks the Boat — BlackBook Archived 2010-09-22 at the Wayback Machine.
- ↑ 5,0 5,1 «Aubrey Plaza of NBC's Parks and Recreation: Wilmington Native Is Building a Buzz in Hollywood»
- ↑ «"Parks and Recreation" Star Aubrey Plaza Explains Why She's So Hot Right Now»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Aubrey Plaza & Michael Cera Almost Got Married in Vegas»։ E! Online (en-US)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Aubrey Plaza, rising: A Hollywood dreamer with a biting wit»։ AP News (en-US)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Aubrey Plaza: "I Fall in Love With Girls and Guys"»։ Վերցված է 2016-07-31
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օբրի Պլազա կատեգորիայում։ |