Քրիստոսի մկրտությունը

Պիետրո Պերուջինոի նկար

«Քրիստոսի մկրտությունը» (իտալ.՝ Battesimo di Cristo), Պիետրո Պերուջինոյի որմնանկարը՝ նկարված շուրջ 1482 թվականին։ Գտնվում է Հռոմի Սիքստինյան կապելլայում։

Քրիստոսի մկրտությունը
տեսակֆրեսկո
նկարիչՊերուջինո
տարիմոտ 1482
բարձրություն335 սանտիմետր
լայնություն540 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՍիքստինյան կապելլա
կայք
Ծանոթագրություններ
 Baptism of Christ by Perugino (Sistine Chapel) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1480 թվականին Պերուջինոն որմնանկարներով զարդարել է Հռոմում գտնվող Սուրբ Պետրոսի հին բազիլիկը։ Հռոմի պապ Սիքստոս IV-ը գոհ էր իր աշխատանքից և որոշել է նրան ներգրավել Վատիկանի պալատում գտնվող նոր մատուռի որմնանկարների ստեղծման գործում։ Աշխատանքի մեծ ծավալի պատճառով Պերուջինոյին հետագայում միացել են Ֆլորենցիայի մի խումբ նկարիչներ, այդ թվում՝ Սանդրո Բոտիչելլին, Դոմենիկո Գիրլանդայոն և այլք։

Սիքստինյան կապելլայի որմնանկարների ստեղծման ժամանակ Պերուջինոյին օգնել են Պինտուրիկիոն, Անդրեա դ'Ասիզին, Ռոկկո Ցոպպոն կամ, ավելի քիչ հավանական է, Լո Սպագան կամ Բարտոլոմեո դելլա Գատտան, սակայն մանրամասների՝ նրանց պատկանելու հարցը վիճելի է։

Նկարագրություն

խմբագրել
 
Որմնանկարի դետալ

«Քրիստոսի մկրտությունը» որմնանկարը առաջինն է խորանի աջ պատի վրա, որի դիմաց գտնվում է նույնպես Պերուջինոյի «Մովսեսի որդու թլպատումը» որմնանկարը։ Օգոստինոս Երանելին և այլ վաղ քրիստոնեական հեղինակները մկրտությունը համարում են որպես ինչ-որ «հոգևոր թլպատության» տեսակ։

Որմնանկարի կառուցվածքը սիմետրիկ է, ինչը բնորոշ է Պերուջինոյի աշխատանքներին։ Կենտրոնում Հորդանան գետն է, որը հոսում է դեպի դիտողը և հասնում Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի ոտքերին, որն անցկացնում է մկրտության արարողությունը։ Սուրբ Հոգին իջնում է երկնքից, որին խորհրդանշում է աղավին. նա ուղարկվել է Աստծո կողմից, որը պատկերված է լուսավոր ամպի մեջ և շրջապատված է քերովբեներով և սերովբեներով։ Լանդշաֆտը ներառում է Հռոմի խորհրդանշական տեսարան, որը ճանաչելի է Հաղթական կամարի, Կոլիզեումի և Հռոմեական պանթեոնի շնորհիվ։ Բարակ ծառերը բնորոշ են ումբրիական դպրոցին, որին պատկանում է Պերուջինոն։

Կողմերում կան երկու երկրորդական դրվագներ. Հովհաննես Մկրտիչը (ձախից) և Քրիստոսը (աջից) քարոզում են ամբոխին։ Կենտրոնական մասում կարելի է տեսնել նաև ծնկի եկած երկու հրեշտակների, ովքեր ձեռքի սրբիչ են բռնել․ նման բան կարելի է տեսնե Հուգո վան դեր Գուս աշխատանքներում, մասնավորապես «Պորտինարիի խորանում»։ Պերուջինոյի աշխատանքների համար ոչ սովորական ժամանակակիցների դիմանկարների՝ առաջին պլանում կողքերից հայտնվելը ոգեշնչված է Գիրլանդայոյի աշխատանքներից, որը նույնպես մասնակցում էր Սիքստինյան կապելլայի որմնանկարների ստեղծմանը։

Որմնանկարի վերևում կա նավ՝ OPVS PETRI PERVSINI · CASTRO PLEBIS մակագրությամբ։

Աղբյուր

խմբագրել
  • Garibaldi, Vittoria Perugino // Pittori del Rinascimento. — Florence: Scala, 2004.