Քրիստի Նոեմ

ամերիկացի քաղաքական գործիչ

Քրիստի Լին Նոյեմ (անգլ.՝ Kristi Lynn Noem, ի ծնե Քրիստի Առնոլդ, նոյեմբերի 30, 1971(1971-11-30)[2], Watertown, Հարավային Դակոթա, ԱՄՆ), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ։ 2019 թվականից Հարավային Դակոտայի նահանգապետ[3]։

Քրիստի Նոեմ
անգլ.՝ Kristi Noem
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ South Dakota State University? (2011)[1], Mount Marty University?[1] և Northern State University? (1992)[1]
Գիտական աստիճան՝ գիտության բակալավր (2012)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, rancher, գեղեցկության մրցույթի մասնակից, ագարակապան և գրող
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1971(1971-11-30)[2] (52 տարեկան)
Ծննդավայր Watertown, Հարավային Դակոթա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kristi Lynn Arnold
 
Կայք՝ governor.sd.gov

Կենսագրություն

խմբագրել

Մեծացել է ընտանեկան ագարակում և Համլին շրջանի գյուղական ֆերմայում։ Ունի Նորվեգական արմատներ[4]։ 1990 թվականին ավարտել է Համլինի ավագ դպրոցը և նվաճել «Հարավային Դակոտայի Ձյունե թագուհի» տիտղոսը[5]։ Կարծում է, որ փորձը օգնել է նրան կատարելագործել իր հանրային խոսքի և առաջխաղացման հմտությունները։ Դպրոցից հետո 1990-1994 թվականներին սովորել է Հյուսիսային պետական համալսարանում։

Հոր մահից հետո հաճախել է Մաունթ մարտի քոլեջի Ուոթերթաունի համալսարանի և Հարավային Դակոտայի համալսարանի դասընթացներ, ինչպես նաև առցանց դասընթացներ Հարավային Դակոտայի համալսարանում։ 2012 թվականին ստացել է արվեստի և քաղաքագիտության բակալավրի աստիճան։

Հաղթել է ընտրություններում և դարձել նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ 2006 թվականին (ստացել է 39% ձայն), 2008 թվականին կրկին հաղթել է (41 %) (հաղթել է նաև 2012, 2014 և 2016 թվականների ընտրություններում)։ Եղել է Ներկայացուցիչների պալատի պետական գործերի և հարկային կոմիտեի անդամ։ 2009 և 2010 թվականներին նախաձեռնել է օրինագծեր Հարավային Դակոտայում պարտադիր կրթության տարիքը 16-ից իջեցնելու համար, այն բանից հետո, երբ 2008 թվականին այն բարձրացվեց 18-ի՝ պնդելով, որ ապացուցված չէ, որ մինչև 18 տարեկան դպրոց պարտադիր հաճախումը բարելավում է ավարտական ցուցանիշները։ 2010 թվականից եղել է հանրապետական մեծամասնության առաջնորդի օգնական։

2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում նա ստացել է ձայների 48%-ը պալատի գործող անդամ դեմոկրատ Ստեֆանի Հերսեթ Սանդլինի 46%-ի դիմաց։ 2011-2019 թվականներին դարցել է Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ։ Ընդգրկվել է բյուջետային հանձնաժողովի կազմում։

Տեսակետներ և կարծիքներ

խմբագրել

Լինելով կոնգրեսական՝ բյուջեի դեֆիցիտը համարում էր Կոնգրեսի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը։ Հանդես է եկել Դաշնային կառավարության ծախսերի զգալի կրճատման օգտին։ Հնարավոր է համարել, առաջին հերթին, շրջակա միջավայրի պահպանության գործակալության, վետերանների գործերի նախարարության, Մեդիքեյդ ծրագրերի, արագընթաց երկաթուղային նախագծերի, Վաշինգտոնի մետրոպոլիտենի արագընթաց տրանսպորտային համակարգի բյուջեների կրճատումները[6][7][8]։ Նաև հայտարարել է, որ ցանկանում է վերացնել ժառանգության հարկը[9], նվազեցնել կորպորատիվ հարկի դրույքաչափը և պարզեցնել հարկային օրենսգիրքը[10], ինչպես նաև դեմ է հանդես եկել հարկերի բարձրացմանը՝ բյուջեն հավասարակշռելու նպատակով[11]։ Կարծում էր, որ ԱՄՆ-ը պետք է վերջ տա արտասահմանյան նավթից իր կախվածությանը։ Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսը պետք է խրախուսի գոյություն ունեցող ռեսուրսների պահպանումը։ Նաև աջակցել է էթանոլի սուբսիդիաներին[12], որոնք օգուտ են բերում իր նահանգին և դեմ է եղել նավթային ընկերությունների համար դաշնային սուբսիդիաների դադարեցմանը։

Աջակցել է Keystone XL խողովակաշարի նախագծին և խոստացել շարունակել դրա կառուցման աշխատանքները։

Աջակցել է ծովային նավթի հորատմանը[13]։ 2010 թվականին նա համահեղինակ էր երեք օրինագծերի, որոնք, ինչպես նա պնդում էր, կնվազեցնեն Ամերիկայի կախվածությունը օտարերկրյա նավթից՝ վերացնելով Մեքսիկական ծոցում խորը ծովային հորատման համար ԱՄՆ-ի մորատորիումը և օգնելով վերականգնել Պարսից ծոցում և Վիրջինիայի ափերի մոտ նավթային հանքավայրերի վարձակալությունը[14]։

2011 թվականին աջակցում էր ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությանը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, սակայն ցանկանում էր հաստատել, որ ԱՄՆ-ն միջամտում է քաղաքացիական անձանց պաշտպանության, այլ ոչ թե այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հեռացնելու փորձի համար[15]։ Նույն թվականի մարտին նա կոչ արեց նախագահ Օբամային ավելի շատ տեղեկություններ տրամադրել հակամարտության մեջ ԱՄՆ դերի մասին, նրա հայտարարությունները բնութագրելով որպես անորոշ և երկիմաստ։

Աջակցել է նախագահ Դոնալդ Թրամփի 2017 թվականի թիվ 13769 հրամանագրին, որը դադարեցրել է փախստականների ծրագիրը ԱՄՆ-ում և 90 օրով արգելել է բոլոր ուղևորությունները ԱՄՆ Մահմեդական մեծամասնություն ունեցող յոթ երկրների քաղաքացիների համար[16]։ Նա հայտարարել է, որ աջակցում է «ահաբեկիչների կողմից վերահսկվող» շրջաններից փախստականների ընդունման ժամանակավոր արգելքին[17]։ 2021 թվականի հունիսին հայտարարեց, որ Հարավային Դակոտայի ազգային գվարդիայի անդամներին ուղարկում է Մեքսիկայի հետ Տեխասի սահման[18]։ Թենեսիից միլիարդատեր՝ Ուիլիս Ջոնսոնը իր կնոջ հետ հայտարարել է, որ կնվիրաբերեն այդ վիրահատության համար անհրաժեշտ գումարը[19]։ 2024 թվականի հունվարին աջակցել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին ԱՄՆ-ի նահանգային և դաշնային իշխանությունների միջև կոնֆլիկտում, որը կապված է Մեքսիկայի հետ սահմանին անօրինական միգրացիայի վերահսկման հետ[20]։

Նպաստել է թրաֆիքինգի և սեռական ստրկության դեմ պայքարի մասին օրենքներին[21]։

Դեմ է հանդես եկել Մատչելի խնամքի մասին օրենքին (Obamacare) և քվեարկել դրա չեղարկման օգտին[22][23]։

Անհաջող փորձելով չեղարկել օրենքը՝ նա փորձեց զրկել այն ֆինանսավորումից՝ պահպանելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հնդկական առողջության բարելավման մասին օրենքը, դրույթը, որը թույլ է տալիս ծնողներին իրենց երեխաներին պահել առողջապահական ծրագրում մինչև 20 տարեկանը և աջակցել բարձր ռիսկային խմբերին։ Ցանկանում էր դաշնային օրենքում ավելացնել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են բժշկական անփութության վերաբերյալ դատական հայցերի սահմանափակումը և հիվանդներին այլ նահանգներում առողջության ապահովագրության պոլիսներ գնելու թույլտվությունը[24]։ Նա աջակցեց Medicaid-ի ֆինանսավորման կրճատմանը, որն առաջարկել էր Հանրապետական բյուջետային հանձնաժողովի նախագահ Փոլ Ռայանը։

Աբորտների հակառակորդ է և աջակցում է հակաաբորտային շարժմանը[25][26]։ Կտրուկ դեմ է միասեռ ամուսնություններին և դրանց արգելքը հակասահմանադրական ճանաչելուն[27][28]։ Նաև դեմ է տրանսգենդերներին սպորտում[29]։

Անհաջող պայքարեց Հարավային Դակոտայում բժշկական և վերականգնողական օգտագործման համար կանեփի օրինականացման դեմ, սակայն 2021 թվականի հուլիսի 1-ին բժշկական մարիխուանան դարձավ օրինական[30][31][32]։ Նաև դեմ է արտահայտվել արդյունաբերական կանեփի մշակմանը՝ վետո դնելով 2019 թվականին Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված օրինագծի վրա՝ կանեփի մշակումն օրինականացնելու վերաբերյալ[33]։

2011 թվականի մարտին 2012 թվականի ընտրարշավի ժամանակ նշանակվել է Կոնգրեսի Ազգային հանրապետական կոմիտեի 12 տարածաշրջանային տնօրեններից մեկը։

Հարավային Դակոտայի նահանգապետի պաշտոնում

խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարեց Հարավային Դակոտայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին[34]։ 2018 թվականի հունիսին կայացած նախնական ընտրություններում հաղթեց Մարտի Ջեքլինը (56% ընդդեմ 44%)[35]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Հարավային Դակոտայի նահանգապետի ընտրություններում (ստացել է 51% դեմոկրատ Բիլլի Սատանայի 47,6%-ի դիմաց[36]) դարձել է նահանգի առաջին կին նահանգապետը[37]։ Ընտրությունների համար ծախսել է մոտ 2,3 մլն դոլար։ 2019 թվականի հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնեց պաշտոնը՝ դառնալով Հարավային Դակոտայի նահանգապետի պաշտոնում առաջին կինը[38]։

2019 թվականի հունվարի 31-ին ստորագրել է օրենք, որը վերացնում է թաքնված ատրճանակ կրելու թույլտվության պահանջը[39][40][41]։

2021 թվականի փետրվարին Օռլանդոյում կայացած Միջազգային հանրապետական քաղաքական համաժողովում քննադատեց դեմոկրատ նահանգապետերի հրամանները COVID - 19 համաճարակի ընթացքում, ինչպես նաև Էնթոնի Ֆաուչիի և Ջո Բայդենի քաղաքականությունը[42]։ Անցկացված հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 4 տոկոսը ցանկացել է, որ Ք. Նոեմը 2024 թվականին առաջադրվի նախագահի պաշտոնում, ինչը նրան երրորդ տեղում է դրել Դ. Թրամփից և Ռոն Դեսանտիսից հետո[43]։ Մինչև 2021 թվականի հոկտեմբերը Ք. Նոամը այցելել էր նախագահական ամենավաղ փրայմերիզներով նահանգներ (Նյու Հեմփշիր, Այովա և Հարավային Կարոլինա) և ուշադրություն գրավել քաղաքական մրցակիցների վրա հարձակվելու պատրաստակամությամբ։

2021 թվականի նոյեմբերի 21-ին հայտարարել է վերընտրվելու իր որոշման մասին[44]։ 2022 թվականի նոյեմբերի ընտրություններում հաղթել է՝ հավաքելով ձայների 62%-ը դեմոկրատ Ջեմի Սմիթի 35,2%-ի դիմաց և սահմանելով ռեկորդ Հարավային Դակոտայի նահանգապետի պաշտոնի թեկնածուի ստացած ձայների քանակով[45]։

2022 թվականի հունիսին թողարկեց իր «Իմ ոչ առաջի ռոդեո։ Դասեր խորքից» (Not My First Rodeo: Lessons From the Heartland) ինքնակենսագրությունը[46]։

Համարվում է Դոնալդ Թրամփի դաշնակիցն ու զինակիցը (2023 թվականի սեպտեմբերի 8-ին պաշտոնապես պաշտպանել Է նրա թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում[47])։ Դավանում է բողոքականությունը[48]։

2020 թվականի նախագահական ընտրությունների գնահատում

խմբագրել

Պնդում է, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում Ջո Բայդենը հաղթել է Դոնալդ Թրամփին, ստվերվել են զանգվածային ընտրական խարդախություններով[49]։

2020 թվականի դեկտեմբերի 8-ին լուռ ընդունեց ընտրությունների արդյունքները, երբ նա նշեց «Բայդենի վարչակազմին» բյուջեի վերաբերյալ իր ամենամյա ուղերձում, բայց նույնիսկ հունվարին Բայդենի երդմնակալությունից հետո նա դեռ հրաժարվեց ընդունել, որ ընտրությունները «ազատ են և արդար»[50][51]։

Դատապարտել է 2021 թվականի հունվարի Կապիտոլիումի գրավումը[52]։ Կապիտոլիումի գրոհից հետո խաղաղության և հաշտեցման կոչից մեկ օր անց Ջորջիայի երկու նորընտիր դեմոկրատ սենատորներին՝ Ջոն Օսոֆին և Ռաֆայել Ուորնոկին անվանեց «կոմունիստներ»[53], ինչը կտրուկ արձագանք առաջացրեց Դեմոկրատական կուսակցությունում։

Հակաքովիդային դիրք

խմբագրել

Հրաժարվել է հետևել բժիշկների ցուցումներին COVID-19 համավարակի ժամանակ և չի ձեռնարկել հանրային առողջության և անվտանգության ստանդարտ միջոցներ, որոնք օգտագործվում են այլ նահանգներում[54]։ Չի կատարել դեմքի դիմակների օգտագործման ցուցումները, կասկածներ է հայտնել դիմակներ կրելու արդյունավետության վերաբերյալ, խրախուսել է մեծ հավաքույթներ անցկացնել առանց սոցիալական հեռավորության կամ դիմակ կրելու և կասկածի տակ է դրել հանրային առողջության մասնագետների խորհուրդները[55][56][57]։ «Rapid City Journal»- ում հրապարակված հոդվածում պաշտպանել է իր հայացքները՝ հղում անելով ամերիկացի բժիշկների և վիրաբույժների ասոցիացիայի վերլուծությանը, որը պատվաստումն անվանել է «մարդկանց վրա փորձերի» համարժեք[58]։

2020 թվականի մարտի 13-ին հրամայել է փակել դպրոցները[59], իսկ 2020 թվականի ապրիլի 6-ին երկարաձգել է այդ հրամանը մինչև ուսումնական տարվա ավարտը[60]։ Նաև ապրիլի 6-ին ձեռնարկություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին հրամայեց զբաղվել սոցիալական հեռավորության պահպանմամբ և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների այլ ուղեցույցներով[61][62], ինչպես նաև հրամայեց Մինհահա և Լինկոլն շրջանների 65 տարեկանից բարձր բոլոր անձանց երեք շաբաթ մնալ տանը[63][64]։ Հանդես է եկել հիդրօքսիխլորոքինի կիրառման օգտին։

2020 թվականի հուլիսին նա հրաժարվեց մասնակցել մի ծրագրի, որը նախատեսում էր շաբաթական 300 ԱՄՆ դոլարի գործազրկության նպաստների ավելացում՝ որպես ԱՄՆ դաշնային կառավարության համաճարակի արձագանքի մաս՝ վկայակոչելով նահանգում գործազրկության ցածր մակարդակը։ Հարավային Դակոտան դարձել է միակ նահանգը, որը հրաժարվել է օգնությունից[65] (անդրադառնալով պետական գործազրկության մակարդակի նվազեցմանը և ծախսերի խնայողության անհրաժեշտությանը)[66][67]։ Հարավային Դակոտան ԱՄՆ երկու նահանգներից մեկն էր, որը համավարակի ընթացքում վարձակալներին շտապ ֆինանսական օգնություն չի առաջարկել[68]։

2020 թվականի հոկտեմբերին, երբ պետությունը մեկ շնչի հաշվով երկրում COVID-19-ի նոր դեպքերի թվով երկրորդն էր, դա բացատրվեց հիվանդության թեստերի թվի մեծ աճով[69]։

2020 թվականի դեկտեմբերի դրությամբ եղել է այն սակավաթիվ նահանգապետերից մեկը, որը չի հետևել նահանգում տանը մնալու կամ դիմակներ կրելու հրամաններին։ Նրա արձագանքը արտացոլում էր Թրամփի հռետորաբանությունը և նրա վերաբերմունքը COVID-19-ի նկատմամբ։ 2020 թվականի օգոստոսին Հանրապետական ազգային համագումարում հակաքովիդային ելույթը բարձրացրեց նրա հեղինակությունը երկրում՝ որոշ կարծիքներով դառնալով «վճռական պահ իր քաղաքական կարիերայում»[70][71]։

2021 թվականի մայիսին նա ստորագրել է հրամանագիր, որն արգելում է պետական հաստատություններին պահանջել պատվաստումների հաստատում՝ ծառայություններից օգտվելու համար։ Նա հայտարարել է՝ «Մենք չենք պատրաստվում սահմանափակել Հարավային Դակոտայի բնակիչների ազատությունը հակաամերիկյան քաղաքականության միջոցով, ինչպիսին է պատվաստումների անձնագրերը»[72]։

2021 թվականի հուլիսին քննադատեց հանրապետական մյուս նահանգապետերին՝ COVID-19-ի դեմ պարտադիր միջոցներ ձեռնարկելու և դրա մասին «պատմությունը վերաշարադրելու» փորձի մասին։ Միևնույն ժամանակ պնդում էր, որ Հարավային Դակոտան արդյունավետորեն պայքարում էր համվարակի դեմ՝ փոխարենը ավելի հաճախ փորձարկելով և մեկուսացնելով հիվանդացածներին[73]։

Ասված է, որ ինչպես Մեյո կլինիկայի, այնպես էլ «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հավաքված տվյալները ցույց են տալիս, որ նահանգում Сovid-19-ի գրանցված դեպքերը հիմնականում մնացել են ԱՄՆ ազգային միջին մակարդակի վրա համավարակի մեծ մասի ընթացքում, մինչդեռ բժշկական հրատարակությունները (օրինակ՝ «Becker's Hospital Review») ցույց են տվել, որ Հարավային Դակոտան զիջում է նահանգների մեծամասնությանը 2022 թվականի հունվարի դրությամբ 100,000 բնակչի հաշվով[74][75][76]։

Ընտանիք

խմբագրել

Հայրն ու մայրը ֆերմերներ են։ Հայրը մահացել է գյուղատնտեսական տեխնիկայի վթարի հետևանքով[77]։

Ք.Նոյեմը, շնորհիվ վաստակի, կարողացել է ընտանեկան գույքին ավելացնել որսորդական տնակ և ռեստորան։ Նրա քույրերն ու եղբայրները աշխատում են ընտանեկան բիզնեսում։

2011 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո տեղափոխվել է Վաշինգտոն, իսկ ամուսինն ու երեխաները մնացել են ռանչոյում ապրելու։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=N000184
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Ellis, Jonathan (2018 թ․ նոյեմբերի 6). «South Dakota election results: Noem defeats Sutton in historic governor race». Argus Leader.
  4. «Пост в личном аккаунте твиттера». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  5. «Snow Queen title meant opportunity for Noem». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  6. «S.D. Rep. Noem pushes for big cuts in federal spending». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  7. «South Dakota Rep. Noem joins Thune in opposing end to oil tax breaks». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  8. «Noem pitches need for budget cuts to veterans». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  9. «GOP Elevates Some New Faces». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  10. «Rep. Kristi Noem: Head of the Class». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  11. Balanced budget push renewed in D.C.
  12. «New South Dakota Congresswoman Say Ethanol Subsidy Good For Recovery». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  13. «Noem seeks off-shore oil drilling». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  14. «Noem wants to expand offshore energy production». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  15. «Thune, Noem want answers on Libya». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  16. Rep. Noem supports suspending U.S. refugee program
  17. «Whip Count: Here's where Republicans stand on Trump's controversial travel ban». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  18. «South Dakota governor sending National Guard to Mexico border on mission funded by GOP megadonor». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  19. «Billionaire GOP Donor Bankrolls National Guard Border Deployment». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. Губернаторы 25 штатов обвинили Байдена в нежелании защищать границу
  21. «Noem Hosts Summit Against Sex Trafficking». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  22. «House Votes for Repeal of Health Law in Symbolic Act». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  23. «GOP House candidate wants to stop Democrat plans». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  24. «Noem, Republicans say replacement health care proposals on the way». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  25. «Long after abortion wars, resentment toward Chris Nelson lingers». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  26. «Gov. Kristi Noem signs pro-life bills into law». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  27. South Dakotans on gay marriage ruling: Joy, disappointment
  28. «Предвыборные выступления». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  29. «South Dakota Governor Kristi Noem continues push to ban transgender women and girls from female sports». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  30. Personal freedom not part of Noem's thinking on legal pot in South Dakota
  31. «South Dakota's recreational marijuana law to be challenged in court». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  32. «Pot advocates cry foul on Noem using state funds for lawsuit». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  33. «Gov. Noem vetoes bill legalizing industrial hemp production». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  34. «Rep. Kristi Noem to run for South Dakota governor». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  35. «Rep. Kristi Noem wins South Dakota GOP governor primary». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  36. «Statewide Races». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  37. «South Dakota District 01 2010 Race. Summary Data». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  38. «Kristi Noem sworn in as South Dakota's 1st female governor». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  39. «South Dakota is the latest state to allow concealed handguns to be carried without a permit». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  40. «South Dakota governor signs law to allow concealed handguns without a permit». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  41. «Gov. Noem signs 'Constitutional carry' of concealed handguns without permits into law». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  42. «Kristi Noem CPAC 2021 Speech Transcript». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  43. «Trump wins CPAC straw poll with 55 percent». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  44. «Gov. Noem announces for re-election». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  45. «Noem wins reelection in South Dakota governor's race». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  46. «Not My First Rodeo». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  47. Trump visits South Dakota, picking up an endorsement from Gov. Kristi Noem
  48. «Religious affiliation of members of 115th Congress» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  49. «GOP lawmakers are refusing to acknowledge the reality that Biden won the election». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  50. «Noem Acknowledges Incoming Biden Administration During Budget Address With A Warning». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  51. «Noem refuses to say whether Biden victory was free and fair». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  52. «Governor Noem tweets violence in Washington 'right now must stop'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  53. «South Dakota governor calls new Georgia senators communists». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  54. «South Dakota Gov. Kristi Noem explains stance on mask mandate, won't enforce 'to make people feel good'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  55. «Governor pushes schools to remain open, disparages masks». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  56. «Kristi Noem rigidly follows Trump strategy of denial as Covid ravages South Dakota». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  57. «South Dakota's Noem speaks at RNC as state virus cases rise». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  58. «Noem says South Dakota is doing 'good' as virus surges». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  59. «Gov. Noem declares state of emergency in South Dakota». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  60. Schools to remain closed for rest of academic year: What that means for Sioux Falls
  61. «Noem Issues New Executive Order in COVID-19 Response». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  62. «Executive order 2020-12» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  63. «Executive order 2020-13» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  64. «Despite Outbreak, South Dakota Governor Hesitant To Issue Stay-At-Home Order». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  65. «South Dakota declines to boost unemployment payments under Trump's order». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  66. «South Dakota turns down Trump's unemployment benefits boost». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  67. «Is South Dakota's Kristi Noem, a Trump superfan, the nation's worst COVID governor?». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  68. «State and Local Rental Assistance». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  69. «Noem blames surge in cases on testing as hospitals fill». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  70. «South Dakota Gov. Kristi Noem paints dark picture of U.S. under Dem leaders». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  71. «Gov. Kristi Noem lauds Trump, ignores coronavirus in RNC speech». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  72. «These States Have Banned Vaccine Passports». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  73. «Kristi Noem criticizes GOP governors who enacted Covid-19 mandates while accusing some of rewriting their history». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  74. «South Dakota COVID-19 map: What do the trends mean for you?». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  75. «Tracking Coronavirus in South Dakota: Latest Map and Case Count». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  76. «States ranked by COVID-19 death rates: Jan. 28». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  77. «Noem ad: poignant or political?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստի Նոեմ» հոդվածին։