Հիդրօքսիքլորոքին

քիմիական միացություն

Հիդրքօսիքլորոքին՝ հակամալարիային դեղամիջոց, 4-ամինոխինոլինի ածանցյալ։ Աուտոիմունային հիվանդությունների ժամանակ ունի բավարար իմունաճնշիչ, մենահատուկ և ոչ մենահատուկ հակաբորբոքային ազդեցություն։

Հիդրօքսիքլորոքին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₈H₂₆ClN₃O
Մոլային զանգված5,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար118-42-3
PubChem3652
EINECS համար204-249-8
SMILESCCN(CCCC(C)NC1=C2C=CC(=CC2=NC=C1)Cl)CCO
ЕС204-249-8
ChEBI3526
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիդրօքսիքլորոքինը մտնում է կենսական անհրաժեշտության և կարևորագույն դեղամիջոցների ցանկի մեջ։

Դեղաբանական ազդեցություն խմբագրել

Առաջացնում է էրիթրոցիտային պլազմոդիումների բոլոր տեսակի ոչնչացում, բացի դրանից ունի բուժական ազդեցություն շարակցական հյուսվածքի որոշ հիվանդությունների ժամանակ։ Ազդեցության մեխանիզմը մինչև վերջ դեռևս բացահայտված չէ։ Ենթադրվում է, որ հիդրօքսիքլորոքինի արդյունավետությունը կապված է նրա՝ որոշ ֆերմենտների ակտիվության վրա ազդեցության (ֆոսֆոլիպազ, ՆԱԴՖ-ցիտոքրոմ C-ռեդուկտազ,խոլինէսթերազ, պրոտեազ, հիդրոլազ), լիզոսոմների թաղանթի կայունացման, պրոստագլանդինների առաջացման ճնշման, քեմոտաքսիսի և ֆագոցիտոզի ճնշման և ինտերլեյկին-1-ի արտադրության վրա ազդեցության հետ։ Օժտված է իմունաճնշիչ և որոշակի հակաբորբոքային հատկություններով։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

 
Մոլեկուլի գնդաձողային մոդել

Դեղը խմելուց հետո արագ և ամբողջովին ներծծվում է աղեստամոքսային համակարգի կողմից։ Միջմկանային ներարկումից հետո նույնպես արագ ներծծվում է ներարկման տեղից։ Օրգանիզմում բաշխվում է բոլոր հյուսվածքներում։ Մեծ խտությամբ կուտակվում է երիկամներում, լյարդում, թոքերում, փայծաղում, ինչպես նաև աչքերի և մաշկի մելանին պարունակող բջիջներում։ Քայքայվում է լյարդում՝ վերածվելով կենսաբանորեն ակտիվ և պասիվ ձևափոխությունների։ Շատ դանդաղ դուրս է բերվում օրգանիզմից մեզի միջոցով։

Ցուցումներ խմբագրել

Ռեվմատոիդ արթրիտ, քրոնիկ արթրիտ, դիսկոիդ և համակարգային կարմիր գայլախտ, արևի ճառագայթներից առաջացած կամ դրանց պատճառով խորացված մաշկային հիվանդություններ, մալարիա։

Հակացուցումներ խմբագրել

Ռետինոպաթիա, կերատոպաթիա, տեսողության խանգարումներ, հիդրօքսիքլորոքինի նկատմամբ զգայունություն։

Հղիություն և կերակրում

Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը հղիության ընթացքում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ենթադրվող օգուտը հղիին գերազանցում է պտղին հասցվող վնասին։ Կրծքով կերակրման ընթացքում դեղամիջոցի ընդունման դեպքում անհրաժեշտ է սահմանափակել կամ ընդհատել կերակրումը։

Հիդրօքսիքլորոքինը թափանցում է ընկերքի միջով և արտազատվում է կրծքի կաթի հետ։

Կողմնակի ազդեցություն խմբագրել

Մարսողական համակարգի կողմից՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, հյուծվածություն։

Նյարդային համակարգի կողմից՝ գլխացավ, թուլություն, նյարդային գրգռվածություն, նյարդա-մկանային բլոկադա, տոքսիկ փսիխոզ, տեսողության թուլացում, լուսավախություն։

Արյունաստեղծ համակարգի կողմից՝ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա։

Մաշկային երևույթներ՝ մաշկաբորբ, լորձաթաղանթների և մաշկի գունափոխություն, մազերի թափում։

Այլ՝ եղջերաթաղանթում գունանյութի անջատում։

Դեղաչափ խմբագրել

Մեծահասակների համար 2 գ հետևյալ սխեմայով՝ 1-ին օրը առաջին ընդունման դեպքում 800 մգ, այնուհետ 6-8 ժամ հետո՝ 400 մգ, 2-րդ և 3-րդ օրերին՝ 400 մգ։

Կախված հիվանդությունների ծագումից և տեսակից՝ հնարավոր է օրական դեղաչափը կազմի 400-600 մգ՝ մի քանի ընդունումով, հետագայում դեղաչափը կարող է նվազեցվել։

Երեխաների համար օրական դեղաչափը կազմում է 6,5 մգ/կգ։

Դեղերի հետ փոխազդեցությունը խմբագրել

Դիգօքսինի հետ միաժամանակյա ընդունման դեպքում նկատվում է վերջինիս խտության ավելացում արյան պլազմայում։

Ամինոգլիկոզիդային հակաբիոտիկները խթանում են հիդրօքսիքլորոքինի արգելակող ազդեցությունը նյարդային ազդակների տարածման վրա։

Հատուկ ցուցումներ խմբագրել

Զգուշությամբ օգտագործել լյարդի և երիկամների թերֆունկցիայի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, նյարդաբանական խանգարումների, արյունաստեղծման խախտման, փսորիազի, գլյուկոզ-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդի, խինինի նկատմամբ բարձր զգայունության դեպքում։

Բուժման կուրսը սկսելուց առաջ, ինչպես նաև օգտագործման ժամանակ ոչ ուշ,քան 6 ամիսը մեկ պետք է կատարել ակնաբանական ստուգում։

Հիդրօքսիքլորոքինը դեղահաբերի տեսքով ներառված է կյանքի համար կարևորագույն դեղամիջոցների ցանկում։

Ծանոթագրություններ խմբագրել