Քրիստիան Բենտեկե Լիոլո (ֆր.՝ Christian Benteke Liolo, դեկտեմբերի 3, 1990(1990-12-03)[1][2][3], Կինշասա, Կինշասա, ԿԴՀ), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Քրիսթալ Փելասի» և Բելգիայի հավաքականի հարձակվող։

Քրտիստիան Բենտեկե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քրիստիան Բենտեկե Լիոլո
Ազգությունը Բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Մականուն Կինգ Կոնգ
Շամա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 3, 1990(1990-12-03)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Կինշասա
Հասակ 191 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Պատանեկան կարիերա
1996-2004 Պերրեզ
2004-2006 Ստանդարտ (Լեժ)
2006-2007 Գենկ ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Բելգիա Գենկ ՖԱ 10 (0)
2009-2011 Բելգիա Ստանդարտ (Լեժ) 18 (3)
2009-2010 ԲելգիաԿորտրեյկ 33 (14)
2010-2011 ԲելգիաՄեխելեն 18 (6)
2011-2012 Բելգիա Գենկ ՖԱ 37 (19)
2012-2015 Անգլիա Աստոն Վիլլա 89 (42)
2015-2016 Անգլիա Լիվերպուլ 29 (9)
2016-մ.հ. Անգլիա Քրիսթալ Փելաս 29 (9)
Ազգային հավաքական
2007 Բելգիա Բելգիա (մինչև 17) 11 (6)
2007-2008 Բելգիա Բելգիա (18) 7 (4)
2008-2009 Բելգիա Բելգիա (19) 10 (10)
2009-2012 Բելգիա Բելգիա (21) 9 (4)
2010-մ.հ. Բելգիա Բելգիա 21 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 

Բենտեկեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին, երբ միացավ «Գենկ» ակումբին։ Մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ստանդարտ» ակումբ։ Բայց լեժական ակումբում Քրիստիանը այդպես էլ չխաղաց. նրան վարձավճարով հանձնեցին՝ սկզբից «Կորտրեյկին», այնուհետև «Մեխելենին»։ Խաղալով բելգիական առաջնության ցածրակարգ թիմերում ցույց տվեց լավ արդյունք և 2011 թվականին կրկին պայմանագիր կնքեց «Գենկի» հետ։ 2011-2012 մրցաշրջանում հարձակվողը 39 խաղերում խփեց 19 գոլ և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։

2012 թվականի ամռանը Բենտեկեն տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլլա»։ Խաղալով մի քանի խաղ Քրիստիանը դարձավ բիրմինգյան հայտնություն, իսկ նրա անունով մարզաշապիկները սկսեցին ավելի շատ վաճառվե։

2015 թվականի հուլիսի 22-ին 32.5 միլիոնի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Նորամուտի խաղում գոլ խփեց («Սուինդոն Թաուն» 1-2 «Լիվերպուլ», 2.08.2015)։

2015 թվականի օգոստոսի 17-ին նոր ակումբի կազմում պաշտոնական խաղում իր առաջին գոլը խփեց, «ԱՖԿ Բորնմուտի» դարպասին։ Խաղը ավարտվեց կարմիրների հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Սեպտեմբերի 12-ին ակումբի կազմում 2-րդ գոլը խփեց, կատարելով անհավատալի հարված «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին։ Սակայն իր այդ գոլով չկարողացավ օգնել ակումբին խուսափել պարտությունից։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով, հօգուտ Օլդ Տրաֆորդի տերերի։

Բելգիայի հավաքական խմբագրել

Բելգիայի հավաքականի կազմում Քրիստիան Բենտեկեն իր նորամուտը նշել է 2010 թվականին, և հենց այդ ժամանակից կանոնավոր հայտնվեց միջազգային խաղերում։ Ակումբի կազմում Բետեկեն վնասվածք ստացավ, որի պատճառով էլ չկարողացավ մասնակցել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։

Անձնական կյանք խմբագրել

Քրիստիան Բենտեկեն քրիստոնյա է։ Ամեն գոլ խփելուց հետո նա շնորհակալություն է հայտնում Աստծուն և հաճախ է աղոթում[4]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Ջոնաթանը, ով նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է բելգիական «Զյուլտե Վարեգեմ» ակումբում[5]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Առաջնություն Գավաթ[6] Եվրոգավաթ[7] Այլ[8] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Խաղեր Գոլեր
  Գենկ Ժյուպիլե լիգա 2007-2008 7 0 0 0 0 0 0 0 7 0
2008-2009 3 0 0 0 0 0 0 0 3 0
Արդյունք 10 0 0 0 0 0 0 0 10 0
  Ստանդարտ (Լեժ) Ժյուպիլե լիգա 2008-2009 9 3 0 0 2 0 0 0 11 3
2010-2011 5 0 0 0 0 0 0 0 5 0
2011-2012 4 0 0 0 4 0 1 0 9 0
Արդյունք 18 3 0 0 6 0 1 0 25 3
  Կորտրեյկ (վարձավճար) Ժյուպիլե լիգա 2009-2010 33 14 4 2 0 0 0 0 37 16
Արդյունք 33 14 4 2 0 0 0 0 37 16
  Մեխելեն (վարձավճար) Ժյուպիլե լիգա 2010-2011 18 6 2 1 0 0 0 0 20 7
Արդյունք 18 6 2 1 0 0 0 0 20 7
  Գենկ Ժյուպիլե լիգա 2011-2012 32 16 1 0 0 0 0 0 33 16
2012-2013 5 3 0 0 3 1 0 0 8 4
Արդյունք 37 19 1 0 3 1 0 0 41 20
  Աստոն Վիլլա Պրեմիեր Լիգա 2012-2013 34 19 5 4 0 0 0 0 39 23
2013-2014 26 10 2 1 0 0 0 0 28 11
2014-2015 29 13 5 2 0 0 0 0 34 15
Արդյունք 89 42 12 7 0 0 0 0 101 49
  Լիվերպուլ Պրեմիեր Լիգա 2015-2016 29 9 6 0 7 1 0 0 42 10
Արդյունք 29 9 6 0 7 1 0 0 42 10
Ամբողջ կարիերա 234 93 25 10 16 2 1 0 276 105

2016 թվականի մայիսի 20-ի տվյալներով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Christian Benteke: I thank God for my goalscoring gift».
  5. «Football (D3): Jonathan Benteke (Visé) va signer à Zulte Waregem». La Meuse. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  6. Բելգիայի առաջնություն, Լիգայի գավաթ, Անգլիայի գավաթ:
  7. ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա:
  8. Բելգիայի սուպերգավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բենտեկե» հոդվածին։