Քրիսթին Դայան «Քրիսի» Թեյգեն (անգլ.՝ Christine Diane «Chrissy» Teigen, նոյեմբերի 30, 1985(1985-11-30), Delta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավար, գրող։ Առաջին անգամ հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» ամենամյա հրատարակությունում 2010 թվականին։ Թեյգենը նաև ԷլԷլ Քուլ Ջեյի հետ միասին վարում է «Ֆոնոգրամաների մարտ» շոուն։

Քրիսի Թեյգեն
անգլ.՝ Christine Diane Teigen
Ծնվել էնոյեմբերի 30, 1985(1985-11-30) (38 տարեկան)
ԾննդավայրDelta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSnohomish High School?
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դեմք և հեղինակ
ԱշխատավայրIMG Models
ԱմուսինՋոն Լեջենդ
ԵրեխաներLuna Stephens? և Miles Stephens?
 Chrissy Teigen Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Թեյգենը ծնվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Դելտա քաղաքում[1]։ Հայրը ծագումով նորվեգացի է, իսկ մայրը՝ թաիլանդացի[2]։ Քրիսթինի հայրը աշխատում էր որպես էլեկտրիկ, և ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը։ Հավայիում, Այդահոյում և Սնոհոմիշում (Վաշինգտոն) ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվեց Հանթինգթոն Բիչ (Կալիֆորնիա)[3][4]։ Թեյգենին հայտնաբերեց մի լուսանկարիչ, երբ նա աշխատում էր սերֆինգի խանութում[3][5]։

Գործունեություն խմբագրել

Թեյգենը Նյու Յորքում ներկայացել է «IMG Models» գործակալության միջոցով[6]։ 2004 թվականին նա դարձել է IGN Babe և 2006-2007 թվականներին փոխարինել «Deal or No Deal»-ի մոդելին։ 2007 թվականի հուլիսին նրա նկարը հայտնվել է «Maxim» օրացույցի շապիկին։ Նա համագործակցել է գովազդային մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Gillette Venus», «Olay», «Նայք», «Skullcandy», «Gap Factory», «XOXO», «UGG Australia», «Rock and Republic», «Billabong», «Beach Bunny Swimwear» և «Nine West Fashion Targets Breast Cancer»։ Որպես հյուր, հաղորդավար և մասնակից՝ հանդես է եկել նաև «E!», «TMZ», «MTV», «FUSE/MSG» և «Extra» հեռուստաալիքներում, ինչպես նաև «Թոփ մոդել ամերիկյան ձևով», «Watch What Happens Live» հեռուստաշոուներում։ 2013 թվականի գարնանը եղել է VH1 հեռուստաալիքի «Model Employee» մրցույթի ռեալիթի շոուի հաղորդավարը[7]։

 
Թեյգենը Սիդնեյում, ապրիլ, 2012

2010 թվականին Թեյգենը հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» հրատարակությունում և ճանաչվել «Rookie of the Year»[8]։ Նրա ընկերուհի և գործընկեր մոդել Բրուքլին Դեքերը ներկայացրել է նրան «Sports Illustrated»-ում, որպեսզի նա նույնպես մասնակցի ամսագրի նկարահանումների համար անցկացվող քասթինգին[9]։ Թեյգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ում նաև 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։ 2014 թվականին Թեյնգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ի 50-րդ հոբելյանական համարի շապիկին Լիլի Օլդրիջի և Նինա Ագդալի հետ[10][11]։

Բացի «Sports Illustrated»-ից, Թեյգենի նկարը հայտնվել է նաև «Ocean Drive», «Cosmopolitan» ամսագրերի շապիկներին, ինչպես նաև իտալական «Vogue», «Esquire», «Glamour» և «Galore» ամսագրերի էջերում[12]։

Թեյգենը զբաղվել է նաև այլ նախագծերով․ ստեղծել է «DiNeila Brazil» լողազգեստների առանձին ճյուղ (որի հետ առաջին անգամ հանդես է եկել 2011 թվականի ամռանը Մայամիում՝ «Mercedes-Benz Fashion Week Swim»-ի ժամանակ, որպես կերպար հայտնվել է «Need For Speed: The Run» վիդեոխաղում[13]։

Ազատ ժամանակ Թեյգենը սիրում է պատրաստել և գրել։ Նա sodelushious.com բլոգի հեղինակն է, որտեղ ներկայացնում է այնպիսի կերակրատեսակների բաղադրատոմսեր, որոնց մասին իմացել է ճամփորդությունների ժամանակ։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Cooking Channel» հեռուստաալիքի «Chrissy Teigen’s Hungry» հատուկ թողարկմանը, որտեղ իր փեսացուի՝ Ջոն Լեջենդի հետ քննարկել է իր հարսանյաց մենյուն[14]։ Թեյգենը հայտնվել է նաև նույն ալիքի «Cookies and Cocktails» հատուկ թողարկմանը[15]։

2012 թվականին Թեյգենը Spike TV հեռուստաալիքի կողմից ճանաչվել է «Մեր նոր աղջիկ» (անգլ.՝ Our New Girlfriend)։ 2013 թվականին հայտնվել է իր ամուսնու՝ Ջոն Լեջենդի «All Of Me» երգի տեսահոլովակում[16]։

2014 թվականի ապրիլին հայտնվել է «Внутри Эми Шумер» սքեչ-կատակերգությունում, որտեղ հանդես է գալիս որպես հարաբերությունների գծով խորհրդատու[17]։

2015 թվականի հունվարին Թեյգենը որպես հրավիրված աստղ խաղացել է «The Mindy Project» սերիալում՝ որպես մի մարդու ընկերուհի, ում հետ Մինդին կորցրել է իր կուսությունը։ Ապրիլինի Ջեյմս Թոդ Սմիթի հետ վարել է «Lip Sync Battle» հաղորդումը[18]։

Թեյգենը «Billboard Music Awards» մրցանակաբաշխության հաղորդավարն է Քրիս Բրիդջեսի հետ[19]։ Նա նաև Թայրա Բենքսի սննդային ոճաբանն է «FABLife» թոք շոուում[20]։

2016 թվականի փետրվարի 23-ին Թեյգենի «Cravings» խոհանոցային գիրքը դարձել է բեսթսելլեր[21]։ Նույն տարում իր նորածին դստեր՝ Լունայի հետ մասնակցել է Ֆերգիի «M.I.L.F. $» տեսահոլովակի նկարահանումներին[22]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 14-ին Թեյգենը ամուսնացել է երաժիշտ Ջոն Լեջենդի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Կոմո քաղաքում[23]։ Թեյգենը և Լեջենդը ծանոթացել են 2007 թվականին Լեջենդի «Stereo» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերին չորս տարի ընկերություն անելուց հետո[24][25]։ Լեջենդի «All of Me» երգը նվիրված է Թեյգենին[23][26][27]։ Ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Լունա Սիմոնա Սթիվենսը (ծնված՝ 2016 թվականի ապրիլի 16-ին)[28][29], և որդին՝ Մայլզ Թեոդոր Սթիվենսը (ծնված՝ 2018 թվականի մայիսի 17-ին)[30]։ Երկու երեխաներն էլ ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chrissy Teigen Biography». (Sidebar below image) Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Green, Treye (2013 թ․ սեպտեմբերի 14). «Who Is Chrissy Teigen? Meet Joe Legend's Supermodel Wife». International Business Times.
  3. 3,0 3,1 Arcella, Lisa. «Chrissy Teigen Talks John Legend, Modeling & More». vegasmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. Gage, Eleni. «Chrissy Teigen Gives Us Fever». oceandrive.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  5. Adele Platon (2013 թ․ մայիսի 10). «Chrissy Teigen Talks Hosting New VH1 Show 'Model Employee,' Cooking Obsession And John Legend». Vibe. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  6. IMG Models Արխիվացված 2014-03-04 Wayback Machine.
  7. Emily Exton (2013 թ․ հունիսի 11). «Chrissy Teigen Recaps Model Employee Episode Five: Cold Drinks And Melted Spray Tans». VH1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Chrissy Teigen Is a Member of the Mile-High Club». Cosmopolitan. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Sports Illustrated Swimsuits Revealed». YouTube. 2010 թ․ փետրվարի 9. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  10. Ward, Michelle. «Lily Aldridge, Chrissy Teigen & Nina Agdal Grace Sports Illustrated's 50th Anniversary Swimsuit Issue!». People (magazine). Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  11. Lindsay Silberman. «Chrissy Teigen, Counterculture Celebrity». dujour.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  12. Eleni Gage. «Chrissy Teigen Gives Us Fever». oceandrive.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  13. Jada Wong (2011 թ․ հոկտեմբերի 18). «Casting Call: Chrissy Teigen». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Chrissy Teigen on Romantic Cooking, Eating Whatever You Want and More». Cooking Channel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  15. «Chefs & Hosts: Chrissy Teigen». Cooking Channel. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  16. Allison Takeda (2014 թ․ հուլիսի 14). «Chrissy Teigen Says Forever 21 Fired Her for Being "Fat," Was Once Mistaken for a "High-Class Hooker"». Us Weekly. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  17. Rebecca Shore (2014 թ․ հուլիսի 23). «In which Amy Schumer has the reaction any sane person might have if Chrissy Teigen turned out to be their marriage counselor». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Lip Sync Battle Preview: Anna Kendrick Enlists Jennifer Lopez's Help, John Krasinski Wears a Fringe Dress and More!». E!.
  19. «FABLife STYLISTS». FABLife. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. Chrissy Teigen says new talk show 'FABLife' will emphasize the fun of food (gallery, video) | OregonLive.com
  21. «Chrissy Teigen on Her New Cookbook, Cravings: I Spent 'Years Trying to Prove to People That I Love Food'». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  22. «Fergie Releases Brand New Single M.I.L.F.$ Today Via All Digital Retailers | Umusic». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  23. 23,0 23,1 Webber, Stephanie (2013 թ․ սեպտեմբերի 14). «John Legend, Chrissy Teigen Marry in Italy – See Her Wedding Dress!». Us Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. Silverman, Stephen M. (2011 թ․ դեկտեմբերի 27). «John Legend Is Engaged». People. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  25. Galla, Brittany (2013 թ․ հուլիսի 24). «Chrissy Teigen, John Legend Planning September Wedding in Lake Como, Italy». Us Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  26. King, Gayle. «John Legend talks wife Chrissy Teigen as inspiration, friend Kanye West and the state of R&B». CBS News. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  27. All of Me (John Legend song)
  28. Kast, Catherine (2016 թ․ ապրիլի 17). «John Legend and Chrissy Teigen Welcome Daughter Luna Simone». People (magazine). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  29. Legend, John (2016 թ․ ապրիլի 17). «Our new love is here! Luna Simone Stephens, born on Thursday, the 14th». Verified Twitter account. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  30. Chrissy Teigen Hilariously Shades John Legend as He Reveals Newborn Son’s Name Inspiration
  31. Gann, Jen (2018 թ․ ապրիլի 4). «Chrissy Teigen Doesn't Feel Like an Expert Mom». The Cut (ամերիկյան անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսի Թեյգեն» հոդվածին։