«M.I.L.F. $» (հնչում է, որպես «Milf Money»), ամերիկացի երգչուհի Ֆերգիի սինգլը, նրա երկրորդ Double Dutchess ալբոմից։ Թողարկվել է 2016 թվականի հուլիսի 1-ին[1][2], նույն օրում էլ նաև թողարկվել է տեսահոլովակը[3]։

«M.I.L.F. $»
«M.I.L.F. $» սինգլի շապիկը (Ֆերգի, )
Ֆերգիի սինգլը
«Double Dutchess» ալբոմից
Թողարկվածհուլիսի 1, 2016
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2016
Ժանրթրեփ
ԵրգահանՍթեյսի Ֆերգյուսոն, Ջամալ Ջոնս, Ջոզելին Դոնալդ
Տևողություն2:42
Լեյբլwill.i.am, Interscope
ՊրոդյուսերPolow da Don, AnonXmous

Ամփոփում խմբագրել

Մի կողմից «Milf Money» արտահայտությունը կարելի է ասել նաև «Milk Money»: Դա ասելով նկատի են ունենում այն գումարը, որը մայրերը տալիս են իրենց երեխաներին դպրոցում կաթ խմելու համար[2]։

Մյուս կողմից էլ MILF հապավումը բացվում է, որպես «Mother I’d Like to Fuck», այսինքն «Մայրիկը, ում հետ ես կքնեի»։ Տեսահոլովակում այդ հապավումը բացվում է, որպես «Moms I’d Like to Follow», ինչը նշանակում է «Մայրերը, ում ես կհետևեի»։ Ֆերգիի խոսքերով նրանք ցանկանում էին ավելի ընդարձակել այդ հասկացությունը, քանի որ «կանայք նույնպես կառուցում են կարիերա, զբաղվում են ընտանիքով, բայց դրա հետ մեկտեղ հասցնում են հետևել իրենց և լինել սեքսուալ»[3]։

2013 թվականին Ֆերգին մայր դարձավ՝ ծնվեց նրա որդի Էքսլը։ Նրա խոսքերով հենց դա էլ նրան ոգեշնչել է այդ երգը գրելուց[4]։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի ռեժիսորը Կոլին Թիլլին է, նկարահանումները անցակցվել են Լոս Անջելեսում։ Գործողությունները տեղի են ունենում մի քանի վայրերում, որոնք զարդարված էին 1950-ականների ոճով[3]։

Բացի Ֆերգիից տեսահոլովակում նկարահանվել էին նաև այլ հայտնի անձիք՝ Քիմ Քարդաշյանը, Նատաշա Պոլին, Քրիսի Թեյգենը (դստեր Լունայի հետ), Ալեսսանդրա Ամբրոսիոն (դստեր Անայի հետ), Սիարան, Ջեմմա Ուորդը, Թարա Լինը, Դևոն Աոկին, Անջելա Լինդվալը, Իզաբելի Ֆոնտանան և Էմբեր Վալեթան։ Տղամարդկանց դերերը տարել են Ջոն Կորթահարենը կաթ վաճառողի դերում և Ջորդան Բարեթը՝ բարմենի[3][5][6]։

Քննադատություն խմբագրել

Slant Magazine ամսագրի քննադատ Ալեքսա Քեմփը նշել է, որ այն հիթային երգ չէ, բայց որպես ալբոմի առաջին երգ, այն լիովին համապատասխանում է[7].

Թողարկման ֆորմատ խմբագրել

  1. «M.I.L.F. $» — 2:42

Չարթեր խմբագրել

Չարթեր Զբաղեցրած
կարգավիճակ
Australia (ARIA)[8] 26
Canada (Canadian Hot 100)[9] 28
France (SNEP)[10] 89
Germany (Official German Charts)[11] 89
Hungary (Single Top 40)[12] 22
Ireland (IRMA)[13] 78
Italy (FIMI)[14] 82
New Zealand Heatseekers (Recorded Music NZ)[15] 1
Portugal (AFP)[16] 95
Scotland (Official Charts Company)[17] 28
UK Singles (Official Charts Company)[18] 56
UK Download (Official Charts Company)[19] 23
UK R&B (Official Charts Company)[20] 7
US (Billboard Hot 100)[21] 34
US (Billboard Hot Rap Songs)[22] 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 M.I.L.F. $ — Single by Fergie on iTunes
  2. 2,0 2,1 Fergie, Kim K. bathe in milk for new single 'M.I.L.F. $' — NY Daily News
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Fergie Releases Brand New Single M.I.L.F.$ Today Via All Digital Retailers | Umusic». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Fergie’s Stylist on Outfitting 'M.I.L.F.$' Music Video | Billboard
  5. Jon Kortajarena & Jordan Barrett Appear in Fergie’s M.I.L.F. $ Music Video
  6. Fergie drops new 'M.I.L.F.$' video (with an assist from Kim K.)
  7. Fergie Drops New Single & Music Video for «M.I.L.F. $» | The House Next Door | Slant Magazine
  8. ARIA Australian Top 50 Singles Chart| Australia’s Official Top 50 Songs — ARIA Charts | ARIA Charts
  9. «Fergie — Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Offizielle Deutsche Charts — Offizielle Deutsche Charts
  12. Single (track) Top 40 lista — Hivatalos magyar slágerlisták
  13. «GFK Chart-Track». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. FIMI — Classifiche — FIMI
  15. NZ Top 40 Singles Chart | The Official New Zealand Music Chart
  16. portuguesecharts.com — Portuguese Charts — Singles — 27.27.2016
  17. Official Scottish Singles Chart Top 100 | Official Charts Company
  18. Official Singles Chart Top 100 | Official Charts Company
  19. Official Singles Downloads Chart Top 100 | Official Charts Company
  20. Official R&B Singles Chart Top 40 | Official Charts Company
  21. «Fergie — Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  22. «Fergie — Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել