Քորթնի Մելբա Բարնեթ[3] (անգլ.՝ Courtney Melba Barnett, նոյեմբերի 3, 1987(1987-11-03)[1], Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա և Սիդնեյ, Ավստրալիա[2][4]), ավստրալիացի երգչուհի, կիթառահար և հեղինակ-կատարող Մելբուրնից։ Հայտնի է իր հասարակ տեքստերով և հանգիստ երգեցողությամբ[5]։ 2013 թվականի հոկտեմբերին գրավել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երաժշտական հասարակության ուշադրությունը[6]՝ ելույթ ունենալով «CMJ Music Marathon» շոուի ժամանակ։ Rolling Stone երաժշտական ամսագիրը[7] և The New York Times թերթը[8] Բարնեթի մասին արտահայտվել են՝ որպես աչքի ընկնող կատարողի։

Քորթնի Բարնեթ
Բնօրինակ անունանգլ.՝ Courtney Barnett
Ի ծնե անունանգլ.՝ Courtney Melba Barnett
Ծնվել էնոյեմբերի 3, 1987(1987-11-03)[1] (37 տարեկան)
Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա կամ Սիդնեյ, Ավստրալիա[2]
Երկիր Ավստրալիա
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի ռոք և փսիխոդելիկ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլMom + Pop Music?, Marathon Artists?, Milk! Records? և Matador Records?
ԿրթությունPittwater High School? և St Michael's Collegiate School?
Պարգևներ
Կայքcourtneybarnett.com.au
 Courtney Barnett Վիքիպահեստում

2015 թվականի մարտին թողարկվել է Քորթնիի դեբյուտային լիաֆորմատ ալբոմը՝ «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit»։

Կարիերա

խմբագրել

2010-2011 թվականներին Բարնեթը որպես երկրորդ կիթառահար նվագել է մելբուրնյան «Rapid Transit» խմբի կազմում։ Կոլեկտիվը ձայնագրել է համանուն ալբոմ, որը թողարկվել է կոմպակտ ձայներիզ ձևաչափով։

2011-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում եղել է «Immigrant Union» քանթրի խմբի անդամ, որը ստեղծել են Բրենթ Դեբերը («The Dandy Warhols») և Բոբ Հարոուն։ Վոկալիստի պարտականությունների հետ միասին Բարնեթը նվագել է սլայդ կիթառ նախագծի երկրորդ «Anyway» ստուդիական ալբոմում։ Ավելի ուշ Դեբերը նվագել է Քորթնիի դեբյուտային մինի ալբոմում[9]։

2012 թվականին Բարնեթը բացել է իր սեփական լեյբլը՝ «Milk! Records» և թողարկել այնտեղ իր դեբյուտային «I’ve Got a Friend called Emily Ferris» մինի ալբոմը, որն արժանացել է Ավստրալիայի երաժշտական քննադատների դրական արձագանքին։

2013 թվականին Բարնեթը նվագել է Ջեն Կլոխերի «In Blood Memory» դեբյուտային ալբոմում, որը նույնպես թողարկվել է «Milk! Records» լեյբլով։

2013 թվականին «How to Carve a Carrot into a Rose» երկրորդ մինի ալբոմի թողարկմամբ Բարնեթը ստացել է համաշխարհային ճանաչում։ Pitchfork Media ամսագիրն այս մինի ալբոմի «Avant Gardener» սինգլն անվանել է «2013 թվականի լավագույն նոր երգ»[10]։

Ավելի ուշ երկու մինի ալբոմները միավորվել են «The Double EP: A Sea of Split Peas» կրկնակի ալբոմում, որի միջազգային թողարկումը կայացել է 2013 թվականի մայիսի 20-ին «House Anxiety/Marathon Artists» լեյբլով[11]։ «Stereogum» երաժշտական բլոգն այն անվանել է «շաբաթվա ալբոմ»[12]։ Այդ հավաքածուի «History Eraser» սինգլը առաջադրվել է «APRA Awards» մրցանակի[13]։

2014 թվականի սեպտեմբերին «Milk! Records» լեյբլը թողարկել է« A Pair of Pears (with Shadows)» հավաքածուն։ Տվյալ մինի ալբոմը ներառել է «Pickles from the Jar» երգը, որն ավստրալիական «Triple J's Hottest 100 for 2014» հիթ-շքերթում զբաղեցրել է 51-րդ տեղը[14]։

2015 թվականի հունվարի 30-ին Բարնեթը մանրամասն տեղեկություններ է հայտնել նոր լիաֆորմատ ալբոմի մասին, որը ձայնագրել էր դեռևս օգոստոս ամսին և որը ներառում էր «Pedestrian at Best» և «Depreston» սինգլները։ Երկու երգերի համար էլ երաժշտական տեսահոլովակներ են նկարահանվել։ «Pedestrian at Best» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Ջեն Կլոխերն ու Դեյվի Լեյնը։ Քորթնիի «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 23[15], ինչը ուղեկցվել է ամերիկյան հյուրախաղերով[16]։

Ավստրալիական «The Drones» խմբի անդամ Դեն Լասքոմբը հաճախ է նվագել Քորթնիի համերգներին և աչքի է ընկել «How to Carve a Carrot into a Rose» երգում ու «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» ալբոմում՝ միաժամանակ դառնալով վերջինիս համապրոդյուսերը։ Լասկքմբի բացակայության ժամանակ խումբը հանդես է գալիս որպես տրիո, իսկ կիթառահարի պարտականություններն իր վրա է վերցնում Բարնեթը։ 2015 թվականի հյուրախաղերի ժամանակ Բերնեթը իր ֆեյսբուքյան էջում խումբն անվանել է «CB3»։

Նվագակցող խումբ

խմբագրել

Այժմյան կազմ

խմբագրել

Նախկին մասնակիցներ

խմբագրել
  • Պիտ Քոնվերի՝ բաս կիթառ
  • Ալեքս Հեմիլթոն՝ կիթառ
  • Ալեքս Ֆրենսիս՝ կիթառ
  • Դեն Լուսկոմբե՝ կիթառ
  • Մեդլայն Դյուկ՝ վոկալ

Անձնական կյանք

խմբագրել

Ծնվել և մեծացել է Սիդնեյում։ Երբ եղել է 16 տարեկան, նրա ընտանիքը Սիդնեյից տեղափոխվել է Հոբարթ, որտեղ նա սովորել է Արվեստների թասմանյան դպրոցում[17]։ Մեծանալով ամերիկյան խմբերի ազդեցության տակ՝ նա իր համար բացահայտել է ավստրալիացի կատարողներ Դարեն Հենլոնին և Դենա Քելիին, որոնցից ոգեշնչվելով սկսել է երգեր գրել[18]։ Նա բացահայտ լեսբուհի է։ Այժմ ապրում է Մելբուրնում իր զույգի՝ Ջեն Կլխերի հետ։ Նրանք միասին են սկսած 2011 թվականից[19]։

Ձախլիկ է[3]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմ

խմբագրել
Անվանում Թողարկման պատմություն Դիրքը չարտերում
AUS
[20]
IRE
[21]
NLD
[22]
NZ
[23]
UK
[24]
US
[25]
Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit
  • Թողարկվել է 2015 թվականի մարտի 20-ին
  • Լեյբլ՝ Milk!, Marathon, House Anxiety, Mom + Pop Music
  • Ձևաչափ՝ ձայնապնակ, CD
4 28 26 19 16 20

Մինի ալբոմ

խմբագրել
Տարի Անվանում Ձևաչափ Թողարկման ամսաթիվ Լեյբլ
2012 I’ve Got a Friend Called Emily Ferris CD/Digital 2011 թվականի ապրիլի 2 Milk! Records
2013 How to Carve a Carrot into a Rose CD/Digital 2013 հոկտեմբերի 15 Milk! Records
2013 The Double EP: A Sea of Split Peas 12" vinyl
CD/Digital
2013 մայիսի 20 Milk! Records
Marathon Artists
House Anxiety
Mom + Pop Music

Սինգլներ

խմբագրել
  • «Avant Gardener» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի մարտի 19)[26]
  • «History Eraser» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի հոկտեմբերի 14)[27]
  • «Pedestrian at Best» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի փետրվարի 16)[28]
  • «Dead Fox» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի մայիսի 11)[29]
  • «Nobody Really Cares If You Don’t Go To The Party» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի օգոստոսի 7)[30]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 «Courtney Barnett on What Makes Her Different». That Music Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «SXSW: Indie 'it' girl Courtney Barnett is bracing for the backlash». Thestar.com. 2015 թ․ մարտի 18. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  5. Greene, Jayson (2013 թ․ հոկտեմբերի 1). «Rising: Courtney Barnett». Pitchfork. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Newstead, Al (2013 թ․ հոկտեմբերի 4). «It's An Aussie Invasion, Local Artists Making Waves Overseas». Tonedeaf. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Hermes, Will (2013 թ․ հոկտեմբերի 22). «CMJ 2013's 10 Best Discoveries: Courtney Barnett». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Pareles, Jon (2013 թ․ հոկտեմբերի 20). «Marathon of the Formulaic and Eclectic: At the CMJ Music Marathon, Perky Bands and Less So». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Boulton, Martin (2012 թ․ մայիսի 11). «City just fine and Dandy». The Age. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  10. «The Top 100 Tracks of 2013». Pitchfork Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  11. Henriques-Gomes, Luke (2013 թ․ հոկտեմբերի 22). «Courtney Barnett Talks Shadow Electric, Her Double EP, & Accidentally Making It Overseas». Tonedeaf. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. Breihan, Tom (2013 թ․ հոկտեմբերի 15). «Album of the Week: Courtney Barnett The Double EP: A Sea Of Split Peas». Stereogum. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. «Avant Gardener». Records. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  14. «Triple J: Hottest 100 2014». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  15. Wilson, Martin. «Courtney Barnett Shares Video & Album Details». Overblown. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  16. Terry, Josh (2015 թ․ փետրվարի 4). «Courtney Barnett announces US tour dates». Consequenceofsound.net. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  17. Young, Kane (2014 թ․ ապրիլի 28). «Ex Hobart rocker Courtney Barnett wows US crowds on The Tonight Show». The Mercury. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Rising: Courtney Barnett | Features». Pitchfork.com. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  19. «How Courtney Barnett's Thoughts Became 2015's Sharpest Debut author= Jonah Weiner». Rolling Stone. 2015 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  20. «Discography Courtney Barnett». australian-charts.com. Hung Medien. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  21. «TOP 100 ARTIST ALBUM, WEEK ENDING 26 March 2015». GFK Trach Chart. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  22. «Discography Courtney Barnett». dutch-charts.com. Hung Medien. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  23. Hung, Steffen. «Discography Courtney Barnett». New Zealand Charts Portal. Hung Medien. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  24. Charts, Official. «Courtney Barnett». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  25. «Courtney Barnett Chart History». RIAA (English). Billboard. Արխիվացված է օրիգինալից (select "Billboard 200" link) 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Avant Gardener» (select "YouTube" link). YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  27. «History Eraser» (select "YouTube" link). YouTube. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. «Pedestrian at Best» (select "YouTube" link). YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  29. «Dead Fox» (select "YouTube" link). YouTube. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  30. «Nobody Really Cares If You Don't Go To The Party» (select "YouTube" link). YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորթնի Բարնեթ» հոդվածին։