Հոբարթ
Հոբարթ, քաղաք և նավահանգիստ Ավստրալիայում։ Տասմանիա նահանգի վարչական կենտրոնն է։ 133 հազար բնկաչություն է ունեցել 1973 թ-ին, արվարձանների բնակիչների հետ մեկտեղ։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է էլեկտրամետալուրգիան, նավա և ավտոշինությունը, փայտասղոցման, սննդի արդյունաբերությունը։ Ունի համալսարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 498)։ ![]() |