Ալբերտ Մեծ
Ալբերտ Մեծ, իսկական անունը՝ Ալբերտ ֆոն Բոլշտեդտ (գերմ.՝ Albertus Magnus, Albert von Bollstädt, մոտ 1193[1][2][2][…], Լաուինգեն, Դանուբի Դիլինգեն, Շվաբիա, Բավարիա[3][4] - նոյեմբերի 15, 1280[4], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4]), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։
Ալբերտ Մեծ գերմ.՝ Albrecht von Bollstädt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1193[1][2][2][…] Լաուինգեն, Դանուբի Դիլինգեն, Շվաբիա, Բավարիա[3][4] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1280[4] Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
Գերեզման | St. Andreas Church |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Մասնագիտություն | քիմիկոս, երաժշտագետ, փիլիսոփա, գրող, պրոֆեսոր, տնտեսագետ, աստղագուշակ, միջատաբան, աստվածաբան, աշխարհագրագետ, վանական և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | bishop of Regensburg?, կաթոլիկ եպիսկոպոս և թեմի հովվապետ |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան[4] և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4][6] և գերմաներեն |
Ուսուցիչ | Jordan of Saxony? և Guerric of Saint-Quentin? |
Աշակերտներ | Թովմա Աքվինացի[3][4] և Arnaldus de Villa Nova? |
![]() |
Ծագումով եղել է գերմանական նշանավոր տոհմից։ Սովորել է Պադովայի համալսարանում։ 1223 թ.-ին անդամակցել է Դոմինիկյան միաբանություն։ Շուրջ քսան տարի Ալբերտ Մեծը դասավանդել է Քյոլնի համալսարանում։ Իսկ արդեն 1245 թ.-ից Փարիզում դարձել է աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս։ 1260 թ.-ից հետո նա երկու անգամ վերադարձել է Քյոլնի համալսարան։ Ալբերտ Մեծը իր ընդարձակ գիտելիքների համար կոչվել է «բազմակողմանի դոկտոր»[7]։ Ալբերտ Մեծը լինելով աշխատասեր հասել է մեծ բարձունքների։ Նա ոչ միայն եղել է Դոմինիկայն միաբանության քարոզիչը Գերմանիայում, այդ թվում նաև Ռեգենսբուրգի եպիսկոպոսը։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Նա ուսումանսիրել է Արիստոտելի, Ավիցեննայի, Ալ–Ֆարաբիի, Ավիցեբրոնի (Շլոմո իբն Գաբիրոլ), Երանելու, «Արեոպագիտիկան»։ Սակայն Ալբերտ Մեծի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել Արիստոտելի աշխատությունները։ Դրանց հիման վրա գրել է մի շարք աշխատություններ, դրանց թիվը 1980 թ․–ին հասնում է 38–ի[8]։ Ալբերտ Մեծը արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ Նա Աքվինացու հետ միասին պայքարում էր Իբն Ռուշդի (լատ.` Ավեռոեսի) կողմնակիցների դեմ Փարիզի համալսարանում ` նպաստելով նրանց վտարմանն այնտեղից[7]։ Մեզ հասել են նրա հետևյալ աշխատությունների հայերեն թարգմանությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրատարակված 1715), «Դբախտ հոգւոյ» (հրատարակված 1729), «Ցաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր № 4607), «Ցաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 opac.vatlib.it
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Albert le Grand (ֆր.) // Dictionnaire infernal (6e éd.) — 6 — Plon, 1863.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 41. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ 7,0 7,1 Գևորգյան Աղասի։ Փիլիսոփայություն բոլորի համար. - Եր.։ Էդիթ Պրինտ հրատ. 2004թ. էջ 88։ ISBN 99941-36-33-x
- ↑ Соколов В․В․։ Средневековая философия։ Учеб․ пособие для филос․ фак․ и отделений ун–тов․ - М.։ «Высшая школа» изд․ 1979 г․ 336 стр․
ԳրականությունԽմբագրել
- Գևորգյան Աղասի «Փիլիսոփայություն բոլորի համար». - Եր.: Էդիտ Պրինտ հրատ. 2004թ. - 284 էջ. ISBN 99941-36-33-X
- Соколов В.В. "Средневековая философия։ Учеб․ пособие для филос․ фак․ и отделений ун–тов․" - М.: Высш. школа, 1979г.- 448с., ил.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 148)։ |