Քյարամ Քյալաշի Սլոյան[1] (ապրիլի 27, 1996, Արտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան - ապրիլի 1/2, 2016, հայ-ադրբեջանական շփման գիծ, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայող, Մարտակերտի շրջանի Մարտակերտի 2016 թվականի ապրիլյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից, Արցախի հերոս[2]։

Քյարամ Քյալաշի Սլոյան
1996 - 2016
ԾննդավայրԱրտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Մարտակերտ
ԳերեզմանԱրտաշավան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Ծառայության տարիներ2014 - 2016
Կոչումշարքային
Հրամանատարն էրԱրմենակ Ուրֆանյան
Պաշտոնգնդացրող շարքային
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
ՊարգևներՄարտական ծառայության մեդալ (Հայաստան)I աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Զոհվել է «Քառօրյա պատերազմ»-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք։ Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության[3]։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները[4][5][6][7][8]։

Կենսագրություն Խմբագրել

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում[9]։

Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս[10]։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ Խմբագրել

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ։

Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստներից մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

Հիշատակ Խմբագրել

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Ստեփանյան Ռուզաննա (2016-10-04)։ «Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian)։ Վերցված է 2016-05-09 
  2. «Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում»։ CIVILNET (hy-AM)։ 2022-11-17։ Վերցված է 2022-11-17 
  3. Բելյակոբ Դմիտրի, Ֆրանչետտի նշագիծ (ապրիլի 10, 2016)։ «Ռուսական նախկին պետությունները նորոգող պատերազմի եզրին»։ The Sunday Times։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին։ Վերցված է 2016-05-09 
  4. «Արցախյան հակամարտություն. ադրբեջանական զինվորները գլխատել են Արցախի պաշտպանության բանակում կռվող եզդի զինծառայողին – «ԵզդիՊրես» անգլերեն» 
  5. «Իրաքի եզդիների համերաշխություն հայերի հետ»։ mediamax.am 
  6. «Ադրբեջանցի զինվորները գլխատել են հայկական եզդի-քրդին. Արցախյան հակամարտություն»։ Kurd Net – Ekurd.net Daily News 
  7. «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը Արցախում. ադրբեջանական զինյալները կտրել են հայ զինվորի գլուխը»։ ИА REGNUM։ Վերցված է ապրիլի 22, 2016 
  8. Lragir.am։ «Ադրբեջանցիների կողմից հայ զինվորի գլխատումը բնորոշ է իսլամական պետության պրակտիկային»։ Lragir.am։ Վերցված է 2016-04-21 
  9. «Քյարամ Սլոյան Քյալաշի»։ Anunner.com։ Վերցված է 2016-04-21 
  10. «Հրամանատարին չլքած Քյարամը իր ծնունդը մեկ ամիս շուտ էր նշել»։ Ա1+։ 2016-04-09։ Վերցված է 2016-04-21