Արմենակ Մերսի Ուրֆանյան (հունվարի 28, 1990(1990-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016(2016-04-02), Արցախ), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի քառօրյա պատերազմ մասնակից, Արցախի հերոս։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ մղված մարտում[1][2][3][4]։

Արմենակ Մերսի Ուրֆանյան
Արմենակ Ուրֆանյան.jpg
հունվարի 28, 1990(1990-01-28) - ապրիլի 2, 2016(2016-04-02) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Մահվան վայրԼՂՀ Արցախ[1]
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան[1]
ԶորատեսակՀրաձգային ստորաբաժանում[1]
Ծառայության տարիներ2007-ապրիլ, 2016[1]
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան Կապիտան[1]
Հրամանատարն էրN զ/մ-ի 4-րդ վաշտ[1]
ՊաշտոնՎաշտի հրամանատար[1]
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ապրիլյան քառօրյա պատերազմ (2016)[1]

ԿենսագրությունԽմբագրել

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան:

Ռուսաստանից վերադառնալուց հետո Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստանում։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջնային գծում։

Քառօրյա պատերազմ (2016)Խմբագրել

2016 թվականի ապրիլին սկսված քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով նռնակով պայթեցրել է իրեն՝ միաժամանակ հակառակորդին հասցնելով զգալի մարդկային կորուստներ[1]։

ՊարգևներԽմբագրել

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:
  • 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
  • 2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով [5]։

Հիշատակի հավերժացումԽմբագրել

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում[2]։ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի գերեզմանները անհայտ անձինք պղծել են սեպտեմբերի 5-ին[6]:

ՀուշաքարԽմբագրել

Դիրքում, որտեղ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը, 2016 թվականի հունիսի 30-ին տեղադրվել է հուշաքար Կարմիրի երկրապահների կամավորական ջոկատի կողմից[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-04-08 
  2. 2,0 2,1 Արմենակ Ուրֆանյանը հուղարկավորվեց Եռաբլուրում։ Առավոտ – Լուրեր Հայաստանից։ Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ |17:13 | Ապրիլ 6 2016 (ֆոտոշարք)[1]
  3. ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ», #13, 08-04-2016։ [2]
  4. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ, «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, «Ազգային բանակ»: [3]
  5. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհվել Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին»:
  6. Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները․ Հրանտ Սարկիսով
  7. Հուշաքարի տեղադրման արարողություն Մարտակերտում 6/30/2016։

 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Նվիրյալները. Արմենակ Ուրֆանյան, 25 ապր, 2016, Հանրային հեռուստաընկերություն
  • Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան... [4]
  • Ապրիլյան քառօրյա պատերազմ. ԱՐՄԵՆԱԿ ՈւՐՖԱՆՅԱՆ․․․Հրապարակվել է 27 հունիս, 2016 թ.-ին։ Ապրիլ, 2016թ., Արցախ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի հերոսապատումը: [5]
  • Սիրանուշ Եղիազարյան, Մեդիամաքսի լրագրող։ Արմենակ Ուրֆանյան. Զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը։ Հատուկ ռեպորտաժներ | Ապրիլ 13, 2016 10:26։ [6]
  • ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ ՄԵՐՍԻ։ [7]
  • Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ 18:59 - 28.01.2018 ։ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով ներկայացնում ենք Անի Ռափյանի պատրաստած տեսանյութը։ Երկիր մեդիա։ [8]
  • ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ», #13, 08-04-2016։ [9]
  • Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)։ Առավոտ։12:24 | Ապրիլ 4 2016․ [10]
  • Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ, «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, «Ազգային բանակ»:[11]