Բացել գլխավոր ցանկը

Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան (մայիսի 1, 1996(1996-05-01), Վեդի, Արարատի մարզ, Հայաստան - 2016, Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի շարքային, գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։

Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան
1996-2016
ԾննդավայրՎեդի քաղաք
Մահվան վայրԱրցախ Մարտակերտի շրջան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2014-2016
Կոչումշարքային
ԶորամասN զ/մ-ի 4-րդ մարտկոց
Հրամանատարն էրԱրմենակ Ուրֆանյան
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, Արցախի «Մարտական ծառայության» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում[1]: Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Մարզվում էր Երևանում: Ուներ երկու քույր: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության: Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր: 2016 թվականի ապրիլի 2-ի հարձակումների ժամանակ զոհվել է նաև Անդրանիկ Զոհրաբյանը: Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց և ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը:

 
Հուշաղբյուր Վեդու մշակույթի տան առջև՝ նվիրված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին

ՊարգևներԽմբագրել

Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝

  • «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
  • Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

ՀուղարկավորությունԽմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 9-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:00-ին Վեդու մշակույթի տանը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել