Կիռա Մինտերն Սեջվիկ (անգլ.՝ Kyra Minturn Sedgwick, օգոստոսի 19, 1965(1965-08-19)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա առավել հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում Բրենդա Լի Ջոնսոնի դերով (2005-2012), որը 2007 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», իսկ 2010 թվականին՝ «Էմմի»։

Picto infobox masks.png
Կիռա Սեջվիկ
KyraSedgwickJune09.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1965(1965-08-19)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սարա Լուրենսի քոլեջ, Կիրառական արվեստների USC դպրոց, Friends Seminary? և HB Studio
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Henry Dwight Sedgwick?[4], մայր՝ Patricia Rosenwald?[4]
Ամուսին(ներ)Քևին Բեյկոն[4]
Երեխա(ներ)Սոզի Բեյքոն
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանքԽմբագրել

Սեջվիկը ծնվել է ուսուցչուհուի և վենչուրային կապիտալիստի ընտանիքում։ Հորական կողմից դերասանուհին հայտնի դատավոր Թեոդոր Սեջվիկի, Գրոտոն դպրոցի հիմնաիդրներ Էնդիկոտ Փիբոդիի և ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը ստորագրած Ուիլյամ Էլլերիի ազգականն է։ Նա նաև հանգուցյալ Էդի Սեջվիկի զարմիկն է, դերասան Ռոբերտ Սեջվիկի քույրը և ջազ կիթառահար Մայք Ստերնի խորթ քույրը։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ընդամենը վեց տարեկան էր[6]։ Որոշ ժամանակ անց մայրը ամուսնանում է գեղարվեստական ​​ղեկավար Բեն Հելլերի հետ[7]։

ԿարիերաԽմբագրել

Տասնվեց տարեկան հասակում Սեջվիկը իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է ցերեկային «Ուրիշ աշխարհ» սերիալում։ Շոուն թողնելուց հետո նա հանդես է գալիս մի քանի այլ սերիալներում, ինչպես նաև կինոնկարներում սկսում խաղալ երկրորդական դերեր[7]։ 1989 թվականին Օլիվեր Սթոունի «Հունիսի չորսին ծնվածը» ֆիլմում նա մարմնավորել կանացի գլխավոչ դեր։ Դրանից հետո նա Փոլ Նյումանի հետ նկարահանվել է «Պարոն և տիկին Բրիջ» ֆիլմերում։

Իննսունականների Սեջվիկը հիմնականում խաղում էր երկրորդական դերեր ինչպես խոշոր, այնպես էլ անկախ ֆիլմերում։ Նա «Միսս Ռոուզ Ուայթ» (1992) հեռուստաֆիլմում գլխավոր և «Խոսելու պատճառ» (1995) կատակերգական կինոնկարում երկրորդական դերերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»[7]։ Իննսունականների երկրորդ կեսին նա նկարահանվել է Բրոդվեյան մի քանի բեմադրություններում, ինչպես նաև շարունակել է նկարահանվել անկախ ֆիլմերում, որոնցից ամենանշանակալին է «Քարանձավամարդը» (2004)։ Այդ ֆիլմում դերի համար նա հաղթել է «Անկախ ոգի»-ի լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։

Կիրա Սեջվիկը հատկապես հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում դաժան քննիչ Բրենդա Լի Ջոնսոնի դերով։ Նա արժանացել է քննադատների գնահատանքի՝ իր կերպարի կատարման համար, իսկ սերիալը դարձել է կաբելային հեռուստատեսության ամենահայտնի դրամաներից մեկը։ 2007 թվականին Սեջվիկը արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, իսկ 2010 թվականին՝ չորս անվանակարգերում առաջադրվելուց հետո արժանանում է շատ սպասված «Էմմի» մրցանակի` «դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[7]։ 2009 թվականին հեռուստատեսությունում ներդրումների համար դերասանուհու պատվին հոլիվուդյան փառքի ծառուղում ավելացրել են աստղ[8]։

Անձնական կյանքԽմբագրել

1988 թվականի սեպտեմբերի 4-ին դերասանուհին ամուսնացել է դերասան Քեվին Բեկոնի հետ[9]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Թրեվիս Սեդվիկ Բեկոնին (ծնվել է 1989 թվականի հունիսի 23-ին) և Սոզի Ռութ Բեկոնին (ծնվել է 1992 թվականի մարտի 15-ին)[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. Famous Sedgwicks
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Kyra Sedgwick- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-31 
  8. «Awards for Kyra Sedgwick»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-31 
  9. Kyra M. Sedgwick And Kevin Bacon, Actors, Engaged — NYTimes.com
  10. GeneAll.net — Kyra Sedgwick