Քեն Թոմփսոն
Քեն Թոմփսոն (անգլ.՝ Kenneth Thompson, փետրվարի 4, 1943, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), համակարգչային գիտության պիոներ, հայտնի է C ծրագրավորման լեզվի և UNIX օպերացիոն համակարգի ստեղծման գործում ունեցած ներդրման շնորհիվ:
Քեն Թոմփսոն անգլ.՝ Kenneth Lane Thompson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1943 (77 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1965) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1966) |
Երկեր | Յունիքս[1], Belle?[1], Go, Plan 9, Մուլտիքս, dbm? և ed? |
Մասնագիտություն | ծրագրավորող և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Բելլի լաբորատորիա և Գուգլ |
Պարգևներ և մրցանակներ | Թյուրինգի մրցանակ[2][3] Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[4] Հարոլդ Պենդերի մրցանակ Էմանուել Պիորի մրցանակ Tsutomu Kanai Award? Համակարգչային պատմության թանգարանի համակրանք Համակարգչային տեխնիկայի պիոներ ACM ծրագրավորման մրցանակ[5] Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի Ռիչարդ Հեմմինգի մեդալ և Ճապոնիայի մրցանակ |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ken Thompson Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Թոմփսոնը ծնվել է Նոր Օռլեանում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): 1965 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայում համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի կոչում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի բնագավառում:
1960-ական թվականներին Թոմփսոնը և Դենիս Ռիտչին աշխատել են Multics օպերացիոն համակարգի վրա: Multics-ի ստեղծման ժամանակ Թոմփսոնն ստեղծել է Bon ծրագրավորման լեզու: Երկուսն էլ հեռացել են Multics նախագծից, քանի որ այն սկսել է դառնալ չափազանց բարդ: 1969 թվականին Bell Labs-ում Թոմփսոնն ու Ռիչին ստեղծել են UNIX օպերացիոն համակարգը: Այդ ժամանակ Թոմփսոնը նաև գրել է B ծրագրավորման լեզուն, որ դարձել է Դենիս Ռիտչիի C լեզվի նախորդը:
Թոմփսոնը մշակել է QED ծրագրի տարբերակ CTSS-ի համար, որը պարունակում է տեքստի որոնման կանոնավոր արտահայտություններ: QED-ը և Թոմփսոնի ed խմբագիրը (UNIX-ի ստանդարտ խմբագիր) նպաստում է սովորական արտահայտությունների ժողովրդականությունը, որոնք նախկինում համարվում էին գործիք (կամ խաղալիք) տրամաբանների համար: Կանոնավոր արտահայտությունները տարածում են ստացել UNIX-ի տեքստային մշակման ծրագրերում (ինչպես grep): Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք աշխատում են կանոնավոր արտահայտությունների հետ, ներկայում օգտագործում են Թոմփսոնի նշանակման տարբերակներից մեկը:
Ջոզեֆ Քոնդոնի (Joseph Condon) հետ միասին ստեղծել են ապարատային և ծրագրային ապահովում Belle-ի, համակարգչային շախմատի համար: Նա նաև գրել է էնդշպիլների ամբողջական ցանկը կազմելու ծրագիր 4, 5 և 6 կերպարների համար, որը թույլ է տալիս նրան կատարել լավ քայլեր, երբ հասնում են պահպանված դիրքի: Հետագայում շախմատի մասնագետ Ջոն Ռոյկրոֆտի (John Roycroft) օգնությամբ Թոմփսոնն իր ստացած առաջին արդյունքները տարածել է CD-ով:
Թոմփսոնի ծրագրավորման ոճն ազդել է ուրիշների վրա, հատկապես արտահայտությունների կրճատ և հստակ լինելու առումով:
2000 թվականի վերջերին Թոմփսոնը հեռացել է Bell Labs-ից: Աշխատել է Entrisphere, Inc-ում մինչև 2006 թվականը, ապա տեղափոխվել է Google, որտեղ մասնակցում է Go-ի ծրագրավորման լեզվի ստեղծմանը:
ՄրցանակԽմբագրել
- 1982 թվականի Թոմփսոնը և Ռետչին միասին ստացել են Էմանուել Պիորի մրցանակ:
- 1983 թվականի Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են Թյուրինգի մրցանակ՝ օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և մասնավորապես UNIX-ի ստեղծման համար[6]:
- 1989 թվականին Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են C&C Prize:
- 1990 թվականի Դենիս Ռիտչիի հետ միասին պարգևատրվել է Ռիչարդ Հեմմինգի մեդալով «UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար»[7]:
- Ստացել է «Համակարգչային տեխնիկայի մեդալ» (1994) Դենիս Ռիտչիի հետ միասին:
- 1999 թվականի ապրիլի 27-ին Թոմփսոնը և Ռիտչին միասին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացել են 1998 թվականի Ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար[8][9]:
- 1999 թ. Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը Թոմփսոնին շնորհել է Tsutomu Kanai առաջին մրցանակ UNIX-ի ստեղծման համար, որը տասնամյակներ շարունակ եղել է բաշխված համակարգերի աշխատանքի հիմնական պլատֆորմը[10]:
- Հարոլդ Պենդերի մրցանակ (2003) Դենիս Ռիտչիի հետ միասին:
- Ճապոնիայի մրցանակ (2011) Unix-համակարգերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.computerhistory.org/collections/catalog/102657921
- ↑ https://amturing.acm.org/award_winners/thompson_4588371.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#140
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#149
- ↑ Лекция "Reflections on Trusting Trust" при вручении Премии Тюринга
- ↑ «IEEE Richard W. Hamming Medal Recipients» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2010-04-24
- ↑ Ritchie and Thompson [to] Get National Medal of Technology Bell Labs pre-announcement (անգլ.)
- ↑ Ritchie and Thompson Receive National Medal of Technology from President Clinton Bell Labs press release (անգլ.)
- ↑ Ken Thompson Receives Kanai Award for Impact of UNIX System Bell Labs press release (անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Ken Thompson (անգլ.) — Քեն Թոմփսոնի էջը Bell Labs կայքում