Քեյթլին Ռիվերս

ամերիկացի համաճարակաբան, որը մասնագիտացած է զարգացող վարակիչ հիվանդությունների բնագավառում

Քեյթլին Մ․ Ռիվերս (անգլ.՝ Caitlin M. Rivers, , ԱՄՆ), ամերիկացի համաճարակաբան, որը որպես Ջոնս Հոփքինսի անվան առողջության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող և Ջոնս Հոփքինսի անվան բլումբերգյան հանրային առողջության դպրոցի դոցենտ մասնագիտանում է համաճարակների դեմ պատրաստվածության բարելավման գործում։ Ներկայումս աշխատում է COVID-19 համավարակին Ամերիկայի Միացյալ Նահանգների արձագանքի վրա՝ կենտրոնանալով վարակիչ հիվանդությունների մոդելավորման և հանրային առողջության վերաբերյալ որոշումների կայացման մեջ ներդրումների վրա[1]։

Քեյթլին Ռիվերս
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Հեմփշիրի համալսարան (2011), Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ (2013) և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ (2015)
Մասնագիտությունհամաճարակաբան
ԱշխատավայրՄիացյալ Նահանգների առողջության խթանման և կանխարգելիչ բժշկության բանակային կենտրոն, Բլումբերգի Ջոնս Հոփքինսի անվան հանրային առողջության դպրոց և Ջոնս Հոփքինսիանվան առողջության անվտանգության կենտրոն

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

2011 թվականին Նյու Հեմփշիրի համալսարանում մարդաբանությունից ստացել է բակալավրի աստիճան ու մասնագիտացել բժշկական մարդաբանության բնագավառում[2]։ Իր խոսքերով՝ հանրային առողջությամբ սկսել է հետաքրքրվել Թրեյսի Քիդերի «Լեռներ լեռներից այն կողմ» գիրքն ընթերցելուց հետո, որը պատմում էր մարդաբան և բժիշկ Փոլ Ֆարմերի՝ վարակիչ հիվանդությունների վերացմանն ուղղված աշխատանքների մասին[3]։

2013 թվականին Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում հանրային առողջության բնագավառում (MPH) ստացել է մագիստրոսի ակադեմիական աստիճան։ 2015 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան գենետիկայի, բիոինֆորմատիկայի և հաշվարկային կենսաբանության ծրագրով ու մասնագիտացել հաշվարկային համաճարակաբանության բնագավառում[4]։ Նրա թեզը վերաբերում էր հանրային առողջության պահպանման նպատակով զարգացող վարակիչ հիվանդությունների մոդելավորմանը և օգտագործում էր ոչ ավանդական, տվյալների հրապարակայնորեն մատչելի աղբյուրներ, ինչպիսիք են՝ սոցիալական մեդիայից ու Google-ի որոնումից հավաքված տվյալները[5]։ Հատկապես կենտրոնացել է գրիպի A վիրուսի H7N9 ենթատեսակի, Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) ու Էբոլա վիրուսային հիվանդության (EVD) տարածման հետ կապված տվյալների վրա։

Գործունեություն խմբագրել

Բլեքսբուրգում ասպիրանտուրայում ուսանելու տարիներին Ռիվերսը եղել է Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի կենսաինֆորմատիկայի մասնաճյուղի ասպիրանտ, որտեղ ստեղծել է տարածվող վարակիչ հիվանդությունների մոդելները, այդ թվում՝ գրիպի A վիրուսի H7N9 ենթատեսակի, Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) մոդելները, իսկ 2014-2015 թվականներին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսային հիվանդության համաճարակի մոդելը։ Նրա վերահսկողության տակ է գտնվել տվյալների թվային պահեստի միակ աղբյուրը Էբոլայի բռնկման ժամանակ։ Որպես այս ծրագրի մի մաս ստեղծել է Python գործիքները, ծրագրային համակարգն ու ձեռնարկներ համաճարակաբանների համար[3]։

2013 - 2015 թվականներին հանդիսացել է ԱՄՆ բանակի քաղաքացիական համաճարակաբանը, դոկտորական ծրագրի երկրորդ կուրսում աշխատել է ԱՄՆ բանակի հանրային առողջության կենտրոնում[3]։ Ռիվերսը աշխատել է բանակի սուր շնչառական հիվանդությունների հսկողության ծրագրի վրա, ուսումնասիրել է բանակի տվյալները՝ վարակիչ հիվանդությունների միտումները վերահսկելու և ճշգրտորեն դրանց առաջացման վայրը որոշելու նպատակով։

2017 թվականին դարձել է Ջոնս Հոփքինսի անվան առողջության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող և Ջոնս Հոփքինսի անվան բլումբերգյան հանրային առողջության դպրոցի դոցենտ։ Նրա աշխատանքը կենտրոնանում է վարակիչ հիվանդությունների բռնկումների մոդելավորման վրա, հասկանալու համար, թե ինչպես է բռնկումը սկիզբ առնում, ինչպիսի հետագիծ ունի և ինչ մոտեցումներ են պետք տարածումը դանդաղեցնելու, և ի վերջո դադարեցնելու համար[6]։ Գործընկերների հետ հանդես են եկել հանրային առողջության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում այդ մոդելավորման մոտեցումներն ինտեգրելու մի միջառարկայական ոլորտի մեջ, որը նրանք անվանում են «բռնկման գիտություն»[7]։ Պնդել է վարակիչ հիվանդությունների կանխատեսման ազգային կենտրոն ստեղծելու վրա, որը մոտավորապես կկատարեր նույն դերն, ինչ Եղանակի ազգային ծառայությունը և հանդես կգար որպես համաճարակաբանական մոդելների առաջնային աղբյուր ճգնաժամային պայմաններում՝ միաժամանակ առաջ տանելով այդ բնագավառը[8]։

COVID-19 խմբագրել

2019 թվականի վերջին Ռիվերսը կիրառել է իր փորձը հաշվարկային համաճարակաբանության ոլորտում՝ COVID-19 համաճարակի հետևանքները Միացյալ Նահանգներում կանխատեսելու համար և օգտագործել է նոր կորոնավիրուսին նախորդած բռնկումների առկա տվյալները։ Գործընկերների հետ օգտագործել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքի տվյալներն ու ստացիոնար մահճակալների կարիքը Չինաստանի երկու քաղաքներում (Ուհան և Գուանչժոու), որպեսզի պարզի, թե որոնք կլինեն առողջապահական կարիքները և երբ բռնկումը կտարածվի Միացյալ Նահանգներում[9][10]։ Իրենց վերլուծությունից նրանք եզրակացրել են, որ եթե Ուհանի բռնկմանը համարժեք բռնկում լինի որևէ ամերիկյան քաղաքում, ապա ինտենսիվ թերապիայի բաժանմունքի COVID-19-ով հիվանդների կարիքները գերազանցելու են հիվանդանոցի հնարավորությունները։

Նոր տվյալների ի հայտ գալուն զուգընթաց Ռիվերսն օգտագործել է Թվիթերը՝ որպես իր տվյալների վերլուծության հաղորդման միջոց, որով բարելավել է հասարակության կողմից պանդեմիայի հետագծի ընկալումը։ Համագործակցել է Էմըրսթի մասաչուսեթսյան համալսարանի գիտաշխատողների հետ և վերլուծել գրիպանման, սակայն ոչ գրիպ, հիվանդությունների միտումները և հայտնաբերել որոշակի արտասովոր ակտիվություն, որը կարող է համապատասխանել COVID-19-ին[11]։ Նաև վերլուծել է համաճարակային հսկողության տվյալները Թայվանում, Հոնկոնգում ու Սինգապուրում բռնկումների արդյունքում և պարզել, որ նրանց ձեռնարկած կանխարգելման միջոցներն իրականում արդյունավետ էին վարակների փոխանցման և դրանց նվազեցման «կորի հարթեցման» համար[12][13]։

2020 թվականի մարտին American Enterprise ինստիտուտի միջոցով սննդի և դեղերի վարչության նախկին աշխատակիցներ Սքոթ Գոտլիբի և Մարկ ՄքՔլելանի, ինչպես նաև աշխատակազմի նախկին ղեկավար Լորեն Սիլվիսի ու հանրային առողջապահության փորձագետ Քրիստալ Վաթսոնի հետ համահեղինակել է քաղաքականության առաջարկ, որում քայլ առ քայլ ժամանակացույցով նշել է, թե ինչպես անվտանգ կերպով մեղմել սահմանափակումները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին[14][15]։ Պլանում ուրվագծված են չորս փուլեր, մի փուլից մյուսը անցնելու մեխանիզմներով, որոնք հիմնվում են համաճարակաբանության ապացույցների բազայի վրա։ Լրագրային մի հոդվածում Գոտլիբն ու Ռիվերսը պնդել են, որ ամբողջ քաղաքներ կարանտինի ենթարկելն ավելորդ է. դրա փոխարեն կառավարության պաշտոնյաները պետք է կենտրոնանան ամբողջ երկրում համակարգված մեղմացման միջոցառումների վրա` համայնքներում տարածումը նվազեցնելու նպատակով[16]։ Այս մեղմացման միջոցառումների մի մասը ներառում է նաև օգնություն տրամադրել նրանց, որոնց վրա սահմանափակումներն ու բժշկական ծախսերը տնտեսական ազդեցություն կունենան։

Ազատ գիտություն խմբագրել

Ռիվերսն «ազատ գիտություն» շարժման ջատագովն է, հատկապես երբ այն վերաբերում է հանրային առողջության և առողջության անվտանգության խնդիրներին։ 2014 թվականին, երբ սկսել է մոդելավորել էբոլա վիրուսի հիվանդության համաճարակը, նա առողջապահության նախարարությունների կողմից թողարկված տվյալները փոխակերպել է համակարգչի կողմից ընթերցվող ձևաչափի և դրանցով կիսվել GitHub-ում[17]։ Զիկա վիրուսի տարածման սկզբնական շրջանում համահեղինակել է հեռանկարային աշխատանք տվյալների պատրաստման կարևորության վերաբերյալ, ուրվագծելով այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին է՝ տվյալների ստանդարտների փոխանակման և հնարավոր լուծումների անհրաժեշտությունը[18][19]։ Նաև աշխատել է հետազոտական ստանդարտների էթիկական շրջանակ մշակելու ուղղությամբ, հանրության համար մատչելի տվյալների վերլուծության և հաշվետվությունների վրա՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Twitter-ից ստացված տվյալները[20]։

Պարգևներ և պատվոգրեր խմբագրել

  • 2013-2015 թվական, Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարություն, Ֆիզիկա, մաթեմատիկա և վերափոխման համար հետազոտություն (SMART) պաշտպանական կրթաթոշակային ծրագիր, գիտնական[3]։
  • 2015 թվական, Առողջության անվտանգության կենտրոն, Կենսապահովության կրթաթոշակի նորահայտ առաջնորդներ[21]։

Գործերի և հրատարակությունների ընտրանի խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shapiro, Ari; Rivers, Caitlin (2020 թ․ ապրիլի 17). «An Epidemiologist Answers What Is Needed To Reopen The Country». All Things Considered (անգլերեն). NPR.
  2. Undergraduate Research Conference: April 15–30, 2011 (PDF). Durham, NH: University of New Hampshire. 2011. էջ 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. «Caitlin Rivers, Anthropology; Exploring Childhood Obesity in Rural New Hampshire»
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Former student begins rewarding career at Army Public Health Center». U.S. Army (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 23.
  4. Rivers, Caitlin M. (2015 թ․ մարտի 16). Modeling of Emerging Infectious Diseases for Public Health Decision Support (PDF) (Doctor of Philosophy in Genetics, Bioinformatics and Computational Biology thesis). Blacksburg, VA: Virginia Polytechnic Institute and State University. hdl:10919/52023.  
  5. Young, Sean D.; Rivers, Caitlin; Lewis, Bryan (June 2014). «Methods of using real-time social media technologies for detection and remote monitoring of HIV outcomes». Preventive Medicine. 63: 112–115. doi:10.1016/j.ypmed.2014.01.024. PMC 4031268. PMID 24513169.
  6. «How Computer Modeling Of COVID-19's Spread Could Help Fight The Virus». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  7. Rivers, Caitlin; Chretien, Jean-Paul; Riley, Steven; Pavlin, Julie A.; Woodward, Alexandra; Brett-Major, David; Maljkovic Berry, Irina; Morton, Lindsay; Jarman, Richard G.; Biggerstaff, Matthew; Johansson, Michael A. (2019 թ․ հուլիսի 15). «Using "outbreak science" to strengthen the use of models during epidemics». Nature Communications (անգլերեն). 10 (1): 3102. doi:10.1038/s41467-019-11067-2. ISSN 2041-1723. PMC 6629683. PMID 31308372.
  8. Enserink, Martin; KupferschmidtMar. 25, Kai; 2020; Pm, 6:40 (2020 թ․ մարտի 25). «Mathematics of life and death: How disease models shape national shutdowns and other pandemic policies». Science | AAAS (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: |last3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Li, Ruoran; Rivers, Caitlin; Tan, Qi; Murray, Megan B.; Toner, Eric; Lipsitch, Marc (2020 թ․ մարտի 10). «The Demand for Inpatient and ICU Beds for COVID-19 in the US: Lessons From Chinese Cities». DASH at Harvard (ամերիկյան անգլերեն).
  10. «'Flattening the curve' may be the world's best bet to slow the coronavirus». STAT (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 11. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  11. Schnirring, Lisa (2020 թ․ մարտի 14). «US takes more big pandemic response steps; Europe COVID-19 cases soar». Center for Infectious Disease Research and Policy (CIDRAP) (անգլերեն). University of Minnesota.
  12. Branswell, Helen (2020 թ․ մարտի 20). «How some countries are beating back the coronavirus». The Boston Globe (ամերիկյան անգլերեն).
  13. «When will the coronavirus pandemic and social distancing end?». Science News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  14. McGinley, Laurie; Wan, William (2020 թ․ մարտի 29). «Experts converge on plans for easing coronavirus restrictions safely». The Washington Post (անգլերեն).
  15. «National coronavirus response: A road map to reopening». American Enterprise Institute - AEI (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  16. Gottlieb, Scott; Rivers, Caitlin M. «Opinion | Quarantining cities isn't needed. But a fast, coordinated response to covid-19 is essential». Washington Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  17. Perkel, Jeffrey (2016 թ․ հոկտեմբերի 6). «Democratic databases: science on GitHub». Nature News (անգլերեն). 538 (7623): 127–128. doi:10.1038/538127a. PMID 27708327.
  18. Chretien, Jean-Paul; Rivers, Caitlin M.; Johansson, Michael A. (2016 թ․ օգոստոսի 16). «Make Data Sharing Routine to Prepare for Public Health Emergencies». PLOS Medicine (անգլերեն). 13 (8): e1002109. doi:10.1371/journal.pmed.1002109. ISSN 1549-1676. PMC 4987038. PMID 27529422.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  19. «Zika, Ebola emphasize need for open, public health data sharing». FierceHealthcare (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  20. Rivers, Caitlin M.; Lewis, Bryan L. (2014 թ․ օգոստոսի 21). «Ethical research standards in a world of big data». F1000Research (անգլերեն). 3: 38. doi:10.12688/f1000research.3-38.v2. ISSN 2046-1402.
  21. Emerging Leaders in Biosecurity Initiative: Class of 2015 Yearbook (PDF). Center for Health Security. 2015. էջ 31.

Արտաքին հղումներ խմբագրել