Ծակքար (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)

Ծակքար, Ծակքարի ջուր, Ծակաքար, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավային մասի արևելյան լանջերից և Ծակքար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 12 կմ։

Ծակքար
Բնութագիր
Երկարություն12 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՁորագյուղ, Չորգետ և Տիրոջաղբյուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Հոսում է խոր կիրճով, որի առկայությամբ էլ Ղ. Ալիշանը բացատրել է գետի անունը։ Հնում հարուստ էր կողակ ձկնատեսակով։ Ղ. Ալիշանը «Սիսականին» կցված քարտեզում Ծակքարը սրա աջ օժանդակի անունով կոչվել է Կողագետ[1][2]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[3]։ 2018 թ. Ծակքար գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «միջակ»[4]։ Նույն թվականի հուլիսին հասարակության օգնությամբ կատարվել են Ծակքար գետի մաքրման աշխատանքներ[5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 58 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 831 — 992 էջ։
  3. «<<Լիճք-Արգիչի>> արգելոց / 07.12.2018»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2020-06-23 
  4. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2020-06-24 
  5. Ծակքար գետի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում