Քաոսային Աննան
«Քաոսային Աննան» (իսպ.՝ Caótica Ana)[5], իսպանացի ռեժիսոր Խուլիո Մեդեմի ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 24-ին։
Քաոսային Աննան անգլ.՝ Caótica Ana | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, մելոդրամա |
Թեմա | սեռերի հարաբերություններ[1], Կանացիություն[1], ինքնաբացահայտում[1], համակերպվել անցյալի հետ[1], բռնություն կանանց նկատմամբ[1] և արվեստագետ[1] |
Թվական | 2007 թ. |
Պրեմիերա | 2007 թ. օգոստոսի 24 |
Լեզու | իսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, բասկերեն |
Ռեժիսոր | Խուլիո Մեդեմ |
Պրոդյուսեր | Սեբաստիան Ալվարես, Սիմոն դե Սանտիագո, Էրիկ Լոպես Լավին |
Սցենարի հեղինակ | Խուլիո Մեդեմ |
Դերակատարներ | Մանուելա Վելյես, Շառլոթա Ռեմփլինգ |
Օպերատոր | Մարիո Մոնտերո |
Երաժշտություն | Ժոսլին Պուկ |
Մոնտաժ | Խուլիո Մեդեմ[2] |
Պատմվածքի վայր | Նյու Յորք, Արիզոնա, Սահարա[3], Իբիզա[3], Մադրիդ[3] և Ատլանտյան օվկիանոս[3] |
Նկարահանման վայր | Կանարյան կղզիներ և Իբիզա[4] |
Տևողություն | 115րոպե |
Բյուջե | 9 միլիոն եվրո |
IMDb | ID 0456340 |
ԿինոՊոիսկ | ID 220217 |
![]() |
Սյուժե
խմբագրելԱննան նկարչուհի է, որն ապրում է Իբիցայի ափին՝ քարանձավներից մեկում, իր հոր հետ։ Նրանց կյանքն ընթանում է իր հունով, մինչև որ Աննայի տաղանդը չի նկատում Ջյուսթինա անունով մի ֆրանսուհի։ Նա համոզում է Աննային իր հետ մեկնել Մադրիդ՝ սովորելու։ Մադրիդում Աննան պատահաբար իր մոտ հայտնաբերում է տաղանդ՝ նա իր մեջ կրում է հիշողություններ տարբեր աղջիկների կյանքից, որոնք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում։ Այդ բոլոր աղջիկները մահացել են 22 տարեկանում տարբեր բռնությունների հետևանքով։ Աննան 21 տարեկան է։ Հիպնոսի շնորհիվ նրան հաջողվում է տեսնել այդ բոլոր աղջիկների կյանքն ու պատմությունը։ Յուրաքանչյուր աղջիկն ինքն է, սակայն տարբեր ժամանակաշրջաններում։ «Քաոսային Աննան» մի յուրահատուկ էքսկուրս է աղջկա ենթագիտակցության մեջ 18-22 տարեկան ժամանակահատվածում։ Հանդիսատեսը ֆիլմը դիտում է հետադարձ հաշվարկով (10,9,8,7...0), ինչպես հիպնոսի ժամանակ։ Հերոսուհու ողբերգությունը գիտակցության անընդհատ ու անհանգիստ քաոսի մեջ է։ Աննան նաև ֆեմենիստական կերպար է, որը դեմ է գնում տղամարդկային դեսպոտությանը։
Ես շատ մեծ հպարտություն եմ ապրում այս ճանապարհորդությունից։ Ֆիլմի նկարահանման ընթացքում ինձ միշտ ոգեշնչել է իմ քույրը՝ Աննան, որին ես շատ վաղուց էի սկսել հովանավորել իր առաջին քայլերն անելու համար։ Ինձ ոգեշնչել է իմ հավատարիմ ուղեկցուհին՝ Մոնսթեն և իմ դուստր Աննան։ Ինձ ոգեշնչել են նաև հիշողությունները, թե ինչպես Մանուելա Վելյեսը և Ժոսլին Պուկը ցանկացան դառնալ այս ֆիլմի մի մասնիկը։ Ահա հինգ կանայք, որոնք օտնել են ինձ ստեղծել «Քաոսային Աննան»։ Խուլիո Մեդեմ |
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մանուելա Վելյես | Աննա |
Նիկոլյա Կազալյե | Սաիդ |
Շառլոթա Ռեմփլինգ | Ջյուսթինա |
Բեբե Ռեբոլյեդո | Լինդա |
Ասյեր Նյուման | Անժլո |
Ռաուլ Պենյա | Լուկաս |
Ջերիթ Գրեհեմ | Պարոն Հալկոն |
Մատիաս Հաբիխ | Կլաուս |
Լյուիս Օմար | Իսմայել |
Անտոնիո Բելյիդո |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Caótica Ana(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում